Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան են տեղափոխվում ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում ու Բելառուսում գործող որոշ ընկերություններ

hayk
May 2022
Հայաստան են տեղափոխվում ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում ու Բելառուսում գործող որոշ ընկերություններ

Վերջին օրերին Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Սանկտ Պետերբուրգից Հայաստան են գալիս ռուսաստանցիներ, որոնք Երևանում կամ այլ քաղաքում հաստատվելու նպատակ ունեն։ Ռուս-ուկրաինական պատերազմը նաև մեդիա ոլորտում աշխատող 25-ամյա Ալեքսեյին է ստիպել լքել երկիրը։ Կասկած չունի` պատերազմի հետևանքները Ռուսաստանի համար անտանելի են լինելու։

«Այդ պատճառով երկիրը լքելու հրատապ անհրաժեշտություն առաջացավ», – նշեց Ալեքսեյը։

Երիտասարդ տղան ընտանիքը Ռուսաստանում է թողել։ Աշխատանքը ցանկանում է Երևանից շարունակել, դեռ չգիտի, թե որքան կմնա այստեղ, բայց հաստատակամ է՝ այլևս Ռուսաստան չի վերադառնալու: «Ընտրությունս Հայաստանի և Վրաստանի միջև էր, քանի որ ամենից հեշտ էր այստեղ հասնելը։ Օդակայանների մի մասը փակ էր։ Ստիպված էի փոխել տեղանքը», – ներկայացրեց նա։

Ռուսաստանում շատերն են հիմա երկիրը լքելու մասին մտածում կամ արդեն հեռացել են՝ Արևմուտքի օր-օրի խստացող պատժամիջոցների ու պատերազմի պատճառով, ասում են Երևանում մեզ հանդիպած ռուսաստանցիները։

«Լսել եմ, որ, փաստացի, շատ ընկերություններ են տեղափոխվելու մոտ ժամանակներս, դե քանի որ Ռուսաստանում բիզնես անելը, որը կապված է ներկրման, արտահանման հետ, դրամական միջոցների հետ, այլևս անհնար է», – ասաց ռուսներից մեկը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս օրեր առաջ հաստատեց՝ Ռուսաստանում գրանցված մեկ տասնյակ ընկերություններ արդեն Երևանում են, շատերն էլ մտադիր են տեղափոխվել։

«Հիմնական դիմողները ծառայությունների ոլորտի ընկերություններն, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի», – ասաց Բիզնեսի կառավարման խորհրդատվություն տրամադրող ընկերության բաժնետեր Կարեն Մարտիրոսյանը:

Արտասահմանյան ու տեղական բիզնեսին խորհրդատվություն տրամադրող ընկերություններից մեկում էլ են հաստատում՝ վերջին օրերին Ռուսաստանից, անգամ Բելառուսից են իրենց դիմում՝ բիզնեսը Հայաստան տեղափոխելու հարցերով, մի քանիսն արդեն թղթաբանության փուլում են։

«Որոշների հետ բանակցում ենք այս պահին, որոշների հետ արդեն այդ պրոցեսի իրականացումն ենք ապահովում», – ընդգծեց Մարտիրոսյանը:

Ռուսաստանցիներին հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է հետաքրքրում։ Նրանցից մի քանիսն այստեղ արդեն աշխատանք են գտել, ասում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Որոշակի հաշվառում կկատարենք մոտավորապես մեկ շաբաթից, երբ որ գործընթացները ավելի հանդարտվեն, բայց հոսքի վրա հսկողություն ունենալով կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ արդեն Հայաստանում աշխատում են մասնագետներ արտերկրից», – նշեց Հայկ Չոբանյանը:

Ըստ Չոբանյանի, պատերազմի պատճառով Հայաստան են ցանկանում տեղափոխվել ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում գործող կազմակերպությունները. «Որոնցից ամենախոշորը 300 հոգանոց ընկերություն է, որը հիմա գրանցվում է Հայաստանում»:

Չնայած արդեն Երևանում հաստատված ընկերություններ կան, սակայն նրանք այս պահին խուսափում են խոսել, ներկայացնել, թե ինչու են հենց Հայաստանն ընտրել։

Այս ամենի ֆոնին օրերս հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արգելվել է 10 հազար դոլարից ավելի գումարի դուրսբերումը։ «Զվարթնոց» օդակայանում էլ շատ ռուսաստանցիներ պարզապես հրաժարվում էին խոսել Հայաստան գալու պատճառների մասին, մի մասին էլ այստեղ բերել էր զբոսաշրջությունը:

Վերջին օրերին Երևանի կենտրոնում էլ ավելացել է ռուսաստանցիներ թիվը, ոչ միայն զբոսաշրջիկ։ Մեզ հանդիպած քաղաքացիների մի մասը Հայաստան է եկել պատերազմի պատճառով, բայց ոչ բոլորն են ցանկանում մնալ այստեղ։

«Ամենայն հավանականությամբ՝ ես այստեղ երկու ամսից ավելի չեմ մնա, երևի մենք Եվրոպայում աշխատանք կունենանք», – նշեց նրանցից մեկը։

Ռուսական ընկերություններին ու ռուսաստանցիներին, ըստ մասնագետների, հայաստանյան բիզնես դաշտն է գրավում, միջավայրն ազատ է, գրեթե չկան սահմանափակումներ, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ արտոնություններ են գործում։ Բացի այդ նկատում են՝ ռուսաստանցիները Հայաստան տեղափոխվելիս խնդիրների չեն բախվում։

Իսկ ի՞նչ է անում կառավարությունը, որ Հայաստան տեղափոխված ընկերություններն այստեղ մնան ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այդ հարցին չցանկացավ պատասխանել։

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՄայիս երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Բրյուսելյան հանդիպումը՝ հանրային ուշադրության կիզակետում

May 2022

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած արդեն երրորդ...

Կարդալ ավելին
Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

May 2022

Թոմաս դե ՎԱԱԼ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ են ընթանում։ Մայիսի 22-ին Բրյուսելում, Եվրոպական...

Կարդալ ավելին
Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

May 2022

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Երևան Վերջին ամիսներին նկատվում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հայ-ադրբեջանական շփումների...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Գործնական քայլեր չեն նկատվում»․ բրյուսելյան հանդիպման արձագանքները

May 2022

Փաշինյան-Ալիև հանդիպման արձագանքները Հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Նիկոլ Փաշինյանը «հանուն սեփական աթոռի պաշտպանության Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի»:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.