Արմինֆո.Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԿԿԱ) երկրներն առավելապես կզգան պատերազմի և դրա հետ կապված պատժամիջոցների անմիջական ազդեցությունը, հիմնականում, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ առևտրի, դրամական փոխանցումների և ֆինանսական կապերի հաշվին:
Այս կանխատեսումը ներկայացվում է ԱՄՀ-ի “Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները” ապրիլյան զեկույցում, որտեղ նկարագրված են Ուկրաինայում պատերազմի և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուղղակի երկրորդական ազդեցությունները:
Արտահանման, զբոսաշրջության և դրամական փոխանցումների նվազում
ԱՄՀ-ն նշում է. “Խորը ռեցեսիան Ռուսաստանում և Ուկրաինայում և միջազգային գործողությունների և առևտրի ֆինանսավորման սահմանափակումները կարող են ԿԿԱ-ից դեպի այդ երկու երկրներ արտահանման կտրուկ կրճատում առաջացնել, ընդ որում, առավել մեծ ռիսկի են ենթարկվում Հայաստանն ու Վրաստանը։ Բացի այդ, ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները և նավթի արտահանման կախվածությունը ռուսական և ուկրաինական նավթամուղերից և նավահանգիստներից (Ղազախստան) կարող են ազդել էներգակիրների արտահանման և նավթ արտահանող որոշ երկրների ներդրումների վրա”:
Զբոսաշրջությունն, ըստ ԱՄՀ-ի, ամենայն հավանականությամբ, նույնպես ազդեցության կենթարկվի, քանի որ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից զբոսաշրջիկներին բաժին է ընկնում Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Տաջիկստան ժամանող զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան 15 տոկոսը: Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը, ռուբլու վրա ճնշումը և վճարային համակարգերի սահմանափակումները, ըստ ԱՄՀ-ի սպասումների, զգալի խոչընդոտ կդառնան դեպի ԿԿԱ դրամական փոխանցումների համար, որոնց բաժին է ընկնում Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀՆԱ-ի 7-ից մինչեւ 25 տոկոսը:
Երկարատև պատերազմը կապված է մեծ թվով աշխատողների տուն վերադառնալու ռիսկի հետ, ինչը կհանգեցնի գործազրկության բարձր մակարդակի և սոցիալական լարվածության:
Մատակարարման դեֆիցիտ, պարենային և էներգետիկ անվտանգության բացակայություն, գնային մատչելիություն
ԿԿԱ երկրները զգալի չափով կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) ցորենի և պարարտանյութերի ներմուծումից և Ռուսաստանից (Հայաստան, Ղրղզստան) էներգակիրների ներմուծումից:
Սահմանների հնարավոր փակումը, ներմուծման ուղղակի արգելքը և առևտրի ֆինանսավորման սահմանափակումները, ԱՄՀ-ի վերլուծաբանների կարծիքով, կարող են հանգեցնել պոտենցիալ դեֆիցիտի, եթե չփոխհատուցվեն ռազմավարական պահուստներով կամ այլընտրանքային աղբյուրներով: Պարենի և էներգակիրների բարձր գները կմեծացնեն այդ ռիսկերը, ինչը կարող է հանգեցնել այդ ճնշման փոխհատուցման սուբսիդիաների ավելացման՝ սոցիալական հուզումների բարձր ռիսկերի ֆոնին:
Փոխարժեքի վրա ճնշում
ԱՄՀ-ն արձանագրում է. “ԿԿԱ արժույթների փոխարժեքները նվազել են դոլարի նկատմամբ, արտացոլելով նաև տարածաշրջանային արժույթների տանդեմով շարժվելու միտումը (Վրաստան, Ղազախստան, Ղրղզստանի Հանրապետություն), սակայն բարձրացել են ռուբլու նկատմամբ: Դա կարող է էլ ավելի մեծացնել գնաճային ճնշումը, բարդացնել քաղաքականության փոխզիջումային տարբերակների որոնումը և ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար այն երկրներում, որտեղ առկա են հաշվեկշիռների արժութային անհամապատասխանություններ”։
Ազդեցությունը բանկային հատվածի և անդրսահմանային վճարումների վրա
Ռուսական բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կազդեն դրանց դուստր բանկերի վրա, որոնք առկա են ԿԿԱ որոշ երկրներում (Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում բանկային հատվածի ընդհանուր ակտիվների, համապատասխանաբար, 4% , 5% և 14%՝ մինչև ճգնաժամը): Պատժամիջոցների հայտարարումից հետո Վրաստանի կարգավորող մարմինները աջակցել են ռուսական բանկերից մեկի դուստր կառույցի պորտֆելի վաճառքին:
Բացի այդ, ռուսական բանկերի բացառումը Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունների (S. W. I. F. T.) ընկերության համակարգից և ռուսական բանկային հատվածի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են սահմանափակել անդրսահմանային վճարումները, քանի որ այլընտրանքային վճարային համակարգերի և թղթակցային բանկային հարաբերությունների ընդլայնումը ժամանակ կպահանջի և ավելի թանկ կլինի: ԿԿԱ որոշ երկրներ կարող են նաև զգալ Ղազախստանի հետ կապված երկրորդ կարգի հետևանքներ, որը միջնորդ է առևտրի և վճարումների իրականացման գործում, այդ թվում ՝ իր դուստր բանկերի (Ղրղզստանի Հանրապետություն) միջոցով:
Պատերազմի երկրորդային ազդեցությունները ձևավորում են կանխատեսում և ռիսկեր
Շարունակվող պատերազմն ու պատժամիջոցները տարածաշրջանի երկրների վրա ազդում են բազմաթիվ ուղղակի ու անուղղակի խողովակներով։ ԿԿԱ երկրներն առավելագույն ազդեցություն կրող երկրների թվում են, հաշվի առնելով դրանց աշխարհագրական մոտիկությունը, սերտ առևտրային և ֆինանսական կապերը Ռուսաստանի հետ, կախվածությունը դրամական փոխանցումներից և զբոսաշրջության և երկրորդային ազդեցությունները փոխարժեքների բնագավառում: Բացի այդ ուղղակի կապերից, նրանք նաև ենթակա են գլոբալ երկրորդային ազդեցությունների, մասնավորապես, առանց այդ էլ բարձր ներքին գնաճի ֆոնին հումքային ապրանքների գների աճի պատճառով։
Ձևավորվող շուկա ունեցող նավթ ներմուծող երկրները և ցածր եկամուտ ունեցող երկրները Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խոցելի են հումքային ապրանքների գլոբալ գների և մատակարարման շղթաների խափանումների, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի և էներգակիրների ներմուծումից ու զբոսաշրջությունից նրանց կախվածության պատճառով (որոշ երկրներում):
Ֆինանսական շուկայում անորոշությունը և ֆինանսական պայմանների խստացումը կարող են զգալի ազդեցություն ունենալ պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրների վրա’ կապիտալի հոսքերի կրճատման և փոխառության արժեքի բարձրացման միջոցով: Ցածր եկամուտ ունեցող երկրները նույնպես կարող են բախվել օգնության վերահասցեավորմանը, եթե դոնորները վերաբաշխեն իրենց աջակցությունը առաջացող անհետաձգելի պահանջների բավարարման և պատերազմից անմիջականորեն տուժած երկրների կարիքների համար:
Մյուս կողմից, ՄԱԿ-իտարածաշրջանում և, ավելի քիչ չափով, ԿԿԱ տարածաշրջանում նավթ և գազ արտահանողները կշահեն էներգակիրների գների աճից, ինչը կփոխհատուցի գլոբալ ֆինանսական պայմանների խստացման ազդեցությունը: Սակայն նրանք կզգան նավթի և գազի շուկաներում բարձր փոփոխականության և որոշ դեպքերում զբոսաշրջությունից ստացվող եկամուտների նվազման ազդեցությունը։
Վերականգնման տարամետ հետագիծ
Գործոնների համադրությունը ձևավորում է կանխատեսում: Պատերազմն Ուկրաինայում կլինի գերակշռող գործոն, որը կձևավորի վերականգնման ընթացքը տարածաշրջանում՝ 2022 թվականին։ Երկրների մեծ մասը ուշադրությունը կկենտրոնացնի գնաճի արմատավորումը կանխելու վրա, այն դեպքում, երբ ԱԱԽ-ն մակրոտնտեսական քաղաքականության միջոցներ ձեռնարկելու սահմանափակ հնարավորություններ կունենա ցնցումներին արդյունավետ հակազդելու համար կամ, ընդհանրապես, նման հնարավորություններ չի ունենա։
Զարգացած տնտեսությամբ երկրներում դրամավարկային քաղաքականության սպասվածից ավելի արագ նորմալացումը, զուգորդված շուկաներում բարձր փոփոխականությամբ, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենա կապիտալի հոսքերի, փոխառությունների արժեքի, ներքին տոկոսադրույքների և վերականգնման տեմպերի վրա: Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը կվատացնի պակաս բարենպաստ դարձած արտաքին ֆոնը, հատկապես ձևավորվող շուկա ունեցող երկրների և միջին եկամուտ ունեցող երկրների համար:
Միևնույն ժամանակ, պատվաստումների ցածր մակարդակով երկրներում համավարակի հնարավոր նոր ալիքները մնում են աճը զսպող գործոն, թեև դրանց ազդեցությունը, ինչպես ակնկալվում է, ավելի քիչ կլինի նախորդ ալիքների համեմատ:
Այսպիսով, սպասվում է, որ ՄԱԿ-ի տարածաշրջանում վերականգնման տեմպերը կդանդաղեն, և կդիտվեն ենթատարածաշրջանների և երկրների միջև աճող տարբերություններ: