Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ դեսպանների այցը Սյունիք կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ

hayk
May 2022
ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ դեսպանների այցը Սյունիք կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դեսպանների այցը Սյունիքի մարզ կապված է Փաշինյան–Ալիև–Միշել բրյուսելյան հանդիպման հետ, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ վերլուծաբանի, Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարներն առարկայական քննարկում են ունեցել տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի շուրջ։

Դեսպանները, ըստ Բադալյանի, հենց այդ պատճառով են Սյունիք գնացել. – «Կարծում եմ, էդ բավական արագ արձագանք-այցերը խոսում են այն մասին, բրյուսելյան հարթակում այդուհանդերձ եղել են առարկայական քննարկումներ այդ հարցերի շուրջ։ Եվ դեսպանների արձագանքը առանցքային երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանների արձագանքը թերևս ունի, էսպես պատկերավոր ասեմ, տեղում հողը շոշափելու և չակերտավոր դիվանագիտական հետախուզության նպատակ։ Իհարկե այստեղ կա նաև ռազմավարական մրցակցության խնդիրը, երբ Միացյալ Նահագների դեսպանն է այցելում, Ռուսաստանի դեսպանն է այցելում»։

Հայաստանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դեսպանները, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Սյունիք են այցելել տարբեր առիթներով, բայց՝ նույն օրը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն ու ԵՄ երկրների դեսպանները Գորիսում մայիսի 24-ին մասնակցել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների 30-ամյակին նվիրված ընդունելությանը։

Անցած տարի մայիսին ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո սա ԵՄ պատվիրակության ղեկավարի արդեն չորրորդ այցն է Սյունիք։ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էլ է այս ընթացքում չորս անգամ այցելել Սյունիք։ Դեսպանատունը շեշտել է, որ Սյունիքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետին՝ անվտանգային իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, դեսպանն ասել է, որ հիմա մարտահրավերներով լի շրջան է մարզի համար, և դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին ամերիկյան ներդրումների համար. – «Մարզպետը նաև կարևորեց դեսպանի պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է»։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցի ընթացքում հանդիպել է Տեղ համայքնում և Կապանի օդանավակայանում տեղակայված գտնվող ռուս սահմանապահներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը՝ հավելելով, որ Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է տվյալ հատվածի սահմանային օպերատիվ իրավիճակին։

Հակոբ Բադալյանը կասկած չունի, որ պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքը խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում է, որոնք այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունեն:

Եվ այդ հետաքրքրությունը, ըստ Բադալյանի, միայն հայ-ադրբեջանական գործընթացներով պայմանավորված չէ. – «Պայմանավորված է ոչ միայն զուտ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման կամ կառավարման հանգամանքներով, այլ մերձավորարևելյան ռեգիոնի վրա նաև ազդեցությամբ, և մասնավորապես, էդ համատեքստում Իրանի հանդեպ քաղաքականության և Իրանի շուրջ իրողությունների առումով»։

Սյունիքյան այցից հետո այսօր Երևանում վարչապետը ԱՄՆ դեսպանին է ընդունել։ Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Լին Թրեյսին, ըստ կառավարության, վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Ազատություն TV

 

Թեգեր ԱրտատպությունՄայիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Բրյուսելյան հանդիպումը՝ հանրային ուշադրության կիզակետում

May 2022

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած արդեն երրորդ...

Կարդալ ավելին
Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

May 2022

Թոմաս դե ՎԱԱԼ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ են ընթանում։ Մայիսի 22-ին Բրյուսելում, Եվրոպական...

Կարդալ ավելին
Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

May 2022

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Երևան Վերջին ամիսներին նկատվում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հայ-ադրբեջանական շփումների...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Գործնական քայլեր չեն նկատվում»․ բրյուսելյան հանդիպման արձագանքները

May 2022

Փաշինյան-Ալիև հանդիպման արձագանքները Հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Նիկոլ Փաշինյանը «հանուն սեփական աթոռի պաշտպանության Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի»:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.