Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռուսաստանցի «ռելոկանտները» Հայաստանում

hayk
May 2022

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմը փոխել է իրերի դրությունը ոչ միայն համաշխարհային քաղաքականությունում ու տնտեսությունում, այլև Ռուսաստանի ներսում՝ այն իրավունքների, ազատությունների ու հնարավորությունների առումով, որոնք առանց այդ էլ խիստ սահմանափակված էին իշխող վարչակարգի կողմից։

Անցած մոտ երեք ամսում, Շեքսպիրի ասած, ժամանակն «իր շավղից դուրս է սայթաքել», և հարյուր հազարավոր ռուսաստանցիներ լքել են երկիրը ու ապաստանել շատ երկրներում՝ հեռու և մոտիկ։ Փոքրիկ Հայաստանն, ըստ տարբեր գնահատականների, ընդունել է 50-ից մինչև 100 հազար ռուսաստանցիների (ստույգ տվյալներ ցայսօր չկան, զանազան տվյալների միջակայքը բավականին մեծ է)։ Ռուսաստանյան, ինչպես նաև Ռուսաստանում մինչև փետրվարի 24-ը գործած արտասահմանյան տասնյակ ընկերություններ պարզապես ողջ գրասենյակով տեղափոխվել են Հայաստան, և այդ գործընթացն իր անվանումն է ստացել՝ «ռելոկացիա», իսկ տեղափոխվածները՝ «ռելոկանտ»։  Նրանցից շատերը Հայաստանում արդեն աշխատում են, աշխուժորեն ծանոթանում են երկրի մշակույթին ու պատմությանը, բախտակից ընկերներ են գտել նաև հայերի մեջ, ինքնակազմակերպվում են, ոմանք իրենց կառավարության դեմ բողոքի ցույց են անում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ոմանք էլ որպես կամավորական էկոակտիվիստներ աղբն են հավաքում Հրազդանի կիրճում (համոթ երևանցիների…)։ Ովքե՞ր են այդ մարդիկ, իրենց համար ի՞նչ հեռանկարներ են տեսնում Հայաստանում, ինչպե՞ս են պատկերացնում ապագա Ռուսաստանը, ի՞նչ մտադրություններ ունեն՝ մնալու՞ են, թե ուրիշ տեղ են մեկնելու։ Արդյո՞ք «կլիմայավարժվում» են, կարողանու՞մ են ներգրվել նոր միջավայրին, թե՞ ոչ։

Մեր համոզմամբ, այս մասին լավագույնս կարող են պատմել հենց իրենք՝ ռուսաստանցիները։ Մեր խնդրանքով նրանցից երկուսը՝ լրագրող և արևելագետ, մեր հանդեսի էջերում գրել են այս ամենի մասին։

Հայկական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում այս թեման։ Անտարբեր չեն նաև ռուսաստանյան քարոզչությունը և հիբրիդային պատերազմի «մարտիկները», որոնք աշխատում են հետխորհրդային երկրներ քաոսի արտահանման ուղղությամբ։ Մի բավականին տարածված ռուսաստանյան տելեգրամ-ալիքից արտատպությունում (մեր թողարկման ռուսերեն տարբերակում) ռուսաստանյան էմիգրացիան նույնիսկ դիտարկվում է որպես «պրոլետարիատի գործիք» Կրեմլի ձեռքերում, գործիք, որը, հեղինակի կարծիքով, վատ չէր լինի «գործարկել» Հայաստանի ժողովրդավարական իշխանության դեմ։ Թե որքանով է նման սցենարն իրականալի՝ դատեք ինքներդ։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՄայիս երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Բրյուսելյան հանդիպումը՝ հանրային ուշադրության կիզակետում

May 2022

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած արդեն երրորդ...

Կարդալ ավելին
Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

May 2022

Թոմաս դե ՎԱԱԼ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ են ընթանում։ Մայիսի 22-ին Բրյուսելում, Եվրոպական...

Կարդալ ավելին
Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

May 2022

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Երևան Վերջին ամիսներին նկատվում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հայ-ադրբեջանական շփումների...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Գործնական քայլեր չեն նկատվում»․ բրյուսելյան հանդիպման արձագանքները

May 2022

Փաշինյան-Ալիև հանդիպման արձագանքները Հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Նիկոլ Փաշինյանը «հանուն սեփական աթոռի պաշտպանության Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի»:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.