Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արևմուտքին մտահոգում է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

hayk
May 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. Պատել

«ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ», – ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Դա խաթարում է Խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ և առևտուր», – Վեդանտ Պատելը այս մասին ասել է, պատասխանելով Վաշինգտոնում «Թուրան»-ի հարցին, վերջինս հիշեցնելով, որ անցած շաբաթվա ընթացքում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ են վարել Բաքվում և Երևանում, հարցրել է՝ փաստորեն բանակցությունները հաջողություն չե՞ն ունեցել, քանի որ դրանցից անմիջապես հետո Ադրբեջանը անցակետ տեղադրեց, Վաշինգտոնն էլ խորը մտահոգություն հայտնեց։

Վեդանտ Պատելը բանակցությունների անհաջողության կամ արդյունքների մասին ոչինչ չի ասել, հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը ներգրավված է մնում խաղաղ գործընթացում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում այդ հարցին անձամբ պետքարտուղարը մեծ նշանակություն է տալիս։

«Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը, մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում», – ասել է Պետդեպի խոսնակը:

Լաչինի միջանցքի իրավիճակի կապակցությամբ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացին»

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացին»։ Նրա խոսքերով՝ հայ բնակիչների անվտանգության և ունեցվածքի պաշտպանության Ադրբեջանի երաշխիքները համարում են խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը։

Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծմամբ. Մելանի Ժոլի

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշված է, որ Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծմամբ, որը Լեռնային Ղարաբաղի միակ ցամաքային կապն է արտաքին աշխարհի հետ։

Այդ գործողությունը ակնհայտորեն խաթարում է խաղաղ գործընթացն ու կայունությանը ամբողջ տարածաշրջանում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է բաց մնա և անարգել՝ ապահովելու մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը», – նշել է ԱԳ նախարարը։

«Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա սրացումից կամ թշնամանքից»,- հայտարարել է Մելանի Ժոլին։

Կատրին Կոլոնան սկսում է իր տարածաշրջանային այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան

Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան այսօր սկսում է իր տարածաշրջանային այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։ Այցի օրակարգի մասին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնել է, որ նախարարը կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու դրսի մտահոգիչ արձագանքներին Բաքուն պատասխանում է, որ սեփական տարածքում անցակետ տեղադրելու որոշումը Ադրբեջանի օրինական իրավունքն է։

Սակայն, ըստ 2020-ի նոյեմբերին ստորագրված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և այնտեղ անցակետ տեղադրելու հնարավորության մասին որևէ բառ անգամ չկա։

 

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՄայիս առաջին թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Թուրքիան՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ

May 2023

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած ընտրությունները որոշեցին քաղաքական հոսանքների բաշխվածությունը երկրի խորհրդարանում։ Էրդողանի կուսակցությունը, նախընտրական դաշինքի իր գործընկերների հետ միասին, կստանա...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

May 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

May 2023

Արմեն Հովհաննիսյան Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Քըլըչդարօղլուն չկարողացավ օգտագործել այն բարենպաստ հնարավորությունը, որ ստեղծվել էր Թուրքիայում․ թուրքագետ

May 2023

Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.