Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թուրքիան՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ

hayk
May 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած ընտրությունները որոշեցին քաղաքական հոսանքների բաշխվածությունը երկրի խորհրդարանում։ Էրդողանի կուսակցությունը, նախընտրական դաշինքի իր գործընկերների հետ միասին, կստանա բարձրագույն օրենսդիր մարմնի մանդատների մեծ մասը, թեև նրա առաջնորդը դեռևս պետք է մայիսի 28-ին հաստատի իր առավելությունը նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլում։

Թուրքիան ներկայիս ընտրական շրջափուլ մտել է իր համար ոչ լավագույն ժամանակաշրջանում. առկա է տնտեսական ճգնաժամ՝ ինֆլյացիա, մեգածրագրերի ֆինանսական բեռ, դրան գումարած ոչ պակաս ծախսատար արտաքին-քաղաքական նկրտումները՝ ոչ այնքան լուսավոր անցյալի «օսմանական վեհության» վերականգնման հավակնություններով, անցյալ, որ ցավագնորեն ծանոթ է հայերիս։

Միևնույն ժամանակ, Էրդողանի Թուրքիան ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում, և Էրդողանի խոսքերն այն մասին, որ «Թուրքիան Ադրբեջանի կողքին է լինելու ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտադաշտում», իրականություն դարձան։ Պատերազմից հետո՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին զուգահեռ, Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչների մակարդակով նաև գործարկեցին հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը փաստացի շատ բանով կախված է եղել ու կախված է լինելու այն բանից, թե որքան հաջող կլինեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները։ Ընդսմին, իր սեփական դինամիկան ունեցող հայ-թուրքական գործընթացն իր հերթին դժվարությամբ է առաջ գնում՝ «զիգզագներով», «մակընթացություններով ու տեղատվություններով»։

Նոր խորհրդարանի պատկերն ուրվագծում է թուրքական հանրությունում գլխավոր թրենդը. եվրոպական ընկալմամբ լիբերալիզմը, ինչպես և Արևմուտքն ընդհանուր առմամբ, այնտեղ ամենևին էլ մեյնսթրիմում չեն։ Ավելին, բոլոր այդ «արևմտյան խաղալիքները» որոշակիորեն դուրս են մղվում իսլամամետ և շովինիստական/նեոօսմանական հոսանքների կողմից, ինչին էլ նպաստում են ներկայումս անհաղթահարելի ճգնաժամի և մեծ փողերի կարիքի խորապատկերում սնուցվող պոպուլիզմն ու քարոզչությունը։ Ակնհայտ է, որ սա լավագույն մթնոլորտը չէ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի համար։

Ինչպե՞ս է Հայաստանից երևում «նոր», հետընտրական Թուրքիան։ Մեր նոր թողարկման մեջ հայ փորձագետները վերլուծում են իրավիճակը հարևան երկրում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՄայիս չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

May 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

May 2023

Արմեն Հովհաննիսյան Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Քըլըչդարօղլուն չկարողացավ օգտագործել այն բարենպաստ հնարավորությունը, որ ստեղծվել էր Թուրքիայում․ թուրքագետ

May 2023

Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ...

Կարդալ ավելին
Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանի արձագանքը՝ Զախարովային

Չավուշօղլուն նախագահի ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին մեղադրել է «ռուսական շուկան վախեցնելու համար»

May 2023

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախընտրական արշավի շրջանակում կրկին մեղադրանքներ է հնչեցրել նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հասցեին,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.