Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման, մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Freedom house

hayk
May 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա, սակայն նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում նաև այլ վայրերում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին գրում է Freedom house իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով նրանց գործել՝ ազդելու միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման համար:

Գործնականում նման գործողությունները կարող են նաև հետ պահել Բաքվին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական սրացումներն օգտագործելուց՝ Երևանի հետ իր բանակցություններում տարածքային զիջումներ ձեռք բերելու համար, նշված է հոդվածում:

«Միևնույն ժամանակ, ժողովրդավարական երկրները պետք է ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերեն հակամարտությունից տուժած բնակչությանը՝ նրանց տառապանքը մեղմելու համար», – գրում է կառույցը՝ հիշեցնելով, որ նույնիսկ հենց այն պահին, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը բանակցություններ են վարում Բրյուսելում հարաբերությունների կարգավորման շուրջ, ադրբեջանական ուժերը շարունակում են շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը։

Արդյունքում, արցախցիների համար հիմա անհասանելի են կենսական նշանակություն ունեցող ապրանքները և ծառայությունները: Միևնույն ժամանակ ամբողջությամբ դադարեցվել է բնական գազի հոսքը գազատարից, որն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով, էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումները ևս անպակասա են: Այս էներգետիկ խնդիրները խաթարել են հիվանդանոցների աշխատանքը, ինչպես նաև հանգեցրել դեղորայքի, բժշկական պարագաների և հիգիենայի միջոցների պակասի, հիշեցնում է Freedom house-ը:

Ըստ հոդվածագրի՝ քաղաքացիական հասարակությունը վճռորոշ դեր ունի այս ամենի դեմ պայքարելու գործում՝ իրազեկվածության բարձրացման հարցում մասնավորապես։

«Բոլոր ազգերի շահերից է բխում պաշտպանել միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, մերժել ռազմական ագրեսիան և կանխել խաղաղ բնակչության դեմ վայրագությունները», – նշվում է հոդվածում։

Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է նաև, որ ժողովրդավարական երկրներն արդեն իսկ արտահայտել են իրենց մտահոգությունը Բաքվի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռնատարների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, սակայն Ադրբեջանի կառավարությունը, որ հայտնի է միջազգային տարբեր մեխանիզմների անտեսմամբ, հերթական անգամ դա է անում։

Freedom house-ը հավելում է, որ Ադրբեջանի կառավարությունը սովորաբար հանդուրժող չէ քաղաքացիական հասարակության անկախ խմբերի նկատմամբ և բռնությամբ ցրում է չարտոնված բողոքի ցույցերը։ Միաժամանակ նշում է՝ անցյալ տարվա դեկտեմբերին ռեժիմի հետ կապված մի խումբ «էկոակտիվիստներ» են, որ արգելափակեցին երթևեկությունը Լաչինի միջանցքով, իսկ արդեն այս տարվա ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, Ադրբեջանի իշխանությունները սկսեցին միջանցքում պաշտոնական անցակետեր տեղադրել։

Այս քայլը քննադատության է արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտի, Եվրամիության և այլ երկրների ու կառույցների կողմից:

Միաժամանակ, կառույցը նաև գրում է, որ Ռուսաստանը, որի խաղաղապահ առաքելությունը, որ պատասխանատու էր Լաչինի միջանցքով անխափան երթևեկության համար, հազիվ արձագանքել է Բաքվի կողմից հրադադարի մասին հայտարարության կրկնակի խախտումներին։

 

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՄայիս երրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Թուրքիան՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ

May 2023

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած ընտրությունները որոշեցին քաղաքական հոսանքների բաշխվածությունը երկրի խորհրդարանում։ Էրդողանի կուսակցությունը, նախընտրական դաշինքի իր գործընկերների հետ միասին, կստանա...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

May 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

May 2023

Արմեն Հովհաննիսյան Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Քըլըչդարօղլուն չկարողացավ օգտագործել այն բարենպաստ հնարավորությունը, որ ստեղծվել էր Թուրքիայում․ թուրքագետ

May 2023

Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.