Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մեզ ծանոթ-անծանոթ Բելառուսը

hayk
May 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Բելառուսը Հայաստանի  «անվանական» դաշնակիցն է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն նույն այդ հարթակներում տարիներ ի վեր առաջ է մղում Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամաբար տրամադրված երկրների շահերը, փաստացի դառնալով դրանց «հաղորդակը»։ Բայց ավելի մեծ՝ գաղափարական ու փիլիսոփայական խնդիրն այն է, որ այդ երկրի հետ Հայաստանը չունի ընդհանուր արժեհամակարգ։ Ինչպես չունի նաև վերոնշյալ երկու հարթակների հետ, որոնց Արևմուտքում անվանում են «ավտորիտար երկրների ակումբ» կամ «ավտորիտար ղեկավարների ակումբ»։ Այստեղ միակ բացառությունը 2018-ից ի վեր Հայաստանն է, հանգամանք, որը ստիպում է մեկ անգամ ևս խորհել ոչ հարազատ միջավայրում մնալու հնարավորությունների ու մարտահրավերների մասին։

Այն, ինչ կատարվում է ներկայումս Բելառուսում, ավելորդ անգամ ընդգծում է մեր արժեհամակարգերի տարբերությունը։ Այստեղ խստագույն ոստիկանական վերահսկողություն է իրականացվում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այլախոհությունը պատժվում է վարչական և քրեական հետապնդմամբ, քաղբանտարկյալները հաշվվում են հազարներով։ Ավելորդ է ասել, որ չկա խոսքի ազատություն և անկախ մամուլի ինստիտուտ։ Ի հետևանս այդ ամենի՝ գործող իշխանությունն ու դրա ղեկավարը չեն փոխվում տարիներ ու տասնամյակներ շարունակ։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ այս երկիրը Ռուսաստանի Դաշնության սատելիտն է, և այստեղ համատարած են ռուսաստանյան լրատվամիջոցների քարոզչական խոսույթները։ Բելառուսում ՌԴ-ից քաղաքական, տնտեսական և ռազմական կախվածությունը շատ մեծ է։  Ու ամենևին էլ պատահական չէ, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին առավելագույն աջակցություն է ցուցաբերում հենց Բելառուսը։

Սակայն, միևնույն ժամանակ, ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ, ինչպես ասում են, ամեն ինչ հոսում, ամեն ինչ զարգանում է։ Ըստ այդմ էլ, Բելառուսի և Հայաստանի միջև արժեհամակարգերի տարբերությունը հավիտենական չէ։ Ավելին՝ երկու երկրների քաղաքացիական հասարակություններն ընդհանուր շատ բան ունեն։ Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների համագործակցությունն ապագայում կարող է հիմք դնել երկու երկրների միջև փոխվստահելի հարաբերութուններին։ Ինչպես հայտնի է, 2009-ին ԵՄ մի շարք երկրների՝ Շվեդիայի, Չեխիայի, Լիտվայի և այլ երկրների հիմնադրած Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում հիմնադրվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որի անդամ 6 երկրների թվում էին նաև Հայաստանի և Բելառուսի տասնյակ հասարակական կազմակերպություններ:

Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր Բելառուսում, ի՞նչ կարող է փոխվել տեսանելի ապագայում, և ի՞նչ հեռանկարներ ունի հայ-բելառուսական համագործակցությունը՝ այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բելառուս և հայ հեղինակների բացառիկ հոդվածներում և միջազգային մամուլից արտատպություններում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՄայիս երկրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Թուրքիան՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ

May 2023

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած ընտրությունները որոշեցին քաղաքական հոսանքների բաշխվածությունը երկրի խորհրդարանում։ Էրդողանի կուսակցությունը, նախընտրական դաշինքի իր գործընկերների հետ միասին, կստանա...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

May 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

May 2023

Արմեն Հովհաննիսյան Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Քըլըչդարօղլուն չկարողացավ օգտագործել այն բարենպաստ հնարավորությունը, որ ստեղծվել էր Թուրքիայում․ թուրքագետ

May 2023

Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.