Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նախարարների քառօրյա բանակցային մարաթոն Վաշինգտոնում. նախնական արդյունքներ

hayk
May 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Վաշինգտոնը դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցությունների նոր փուլի հարթակ։ Ամերիկյան կողմի միջնորդությամբ այնտեղ անցկացված քառօրյա մարաթոնը կարիք ունի արդյունքների որոշակի ամփոփման։ Բնականաբար՝ նախնական, քանի որ դրան հաջորդելու է հանդիպումների շարք արդեն եվրոպական հարթակներում, ինչպես նաև նախարարների հանդիպում Ռուսաստանում, ինչի մասին արդեն հայտարարել են կողմերն ու կազմակերպիչները։

Ակնհայտ է, որ դատողություններ կարելի է անել ըստ մամուլի պաշտոնական հաղորդագրությունների ու մասնակիցների հայտարարությունների, ինչպես նաև ըստ առանցքային պաշտոնյաների հայտարարությունների, որոնց հրապարակային կարծիքներն ապրիորի չեն կարող նրանց անձնական կարծիքները լինել։

Նախ՝ հարկ է ասել, որ վաղուց արդեն չեն եղել աշխատանքային օրվա ողջ կտրվածքով ու մարաթոնյան ռեժիմով այսպիսի խորհրդատվություններ չորս օր շարունակ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության  լավատեսական տոնը, որն առանձնանում էր անմիջական մասնակիցների զգուշավոր հայտարարությունների խորապատկերում, մի շարք դիտորդներ բացատրում են սեփական հարթակի նշանակությունը գերագնահատելու ձգտումով։ Սակայն, որքան հասկանում ենք, խնդիրն ավելի մեծ խորք ունի, ընդգրկումն էլ՝ շատ ավելի լայն, հատկապես տարածաշրջանի շուրջ փոխակերպումների համապատկերում, որոնք պայմանավորված են փաստացի արդեն իսկ սկսված ուկրաինական հակահարձակմամբ և Թուրքիայում ընտրություններով, այդ ամենում ԱՄՆ-ի ու Եվրամիության դերով։ Համենայն դեպս,  Միացյալ Նահանգների աննախադեպ դիվանագիտական ակտիվությունը (Եվրոպայի հետ լիակատար փոխըմբռնման պայմաններում) կարևորագույն գործոն է, որն ի զորու է մեր ողջ տարածաշրջանում փոփոխել դասավորվածությունները, այդ թվում՝ ուժային, ի հեճուկս Մոսկվայի դժգոհության։

Բանակցային գործընթացն էլ, մյուս կողմից, զուգակցվում է Հայաստան-Ադրբեջան սահմանի Սոթքի հատվածում ապակայունացմամբ, որի նախաձեռնողը Ալիևի վարչակարգն է, և այդ ապակայունացմանը Հայոց Բանակի կոշտ, աննախադեպ կոշտ հակազդեցությամբ։

Անցած բանակցային փուլին նվիրված մեր հատուկ թողարկման մեջ հայ փորձագետներն ուշադրություն են հրավիրում գործընթացի կարևոր մանրամասների վրա, ինչը, մեր կարծիքով, լսարանին կօգնի ավելի լավ ընկալել կատարվածը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՄայիս երրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Թուրքիան՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ

May 2023

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած ընտրությունները որոշեցին քաղաքական հոսանքների բաշխվածությունը երկրի խորհրդարանում։ Էրդողանի կուսակցությունը, նախընտրական դաշինքի իր գործընկերների հետ միասին, կստանա...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

May 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

May 2023

Արմեն Հովհաննիսյան Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Քըլըչդարօղլուն չկարողացավ օգտագործել այն բարենպաստ հնարավորությունը, որ ստեղծվել էր Թուրքիայում․ թուրքագետ

May 2023

Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.