Մեր մասին

«Անալիտիկոն» ամսագիրը հրատարակում են «Հանրային օրակարգ» ՀԿ-ն (Երևան) և Ստեփանակերտի մամուլի ակումբը։ Ամսագիրը լույս է տեսնում Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամի (NED) աջակցությամբ ։ Գլխավոր խմբագիր՝ Գեղամ Բաղդասարյան:

Մեր թիմը

Գեղամ Բաղդասարյան

Գլխավոր խմբագիր

Լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Լրագրողական գործունեությունն սկսել է խորհրդային տարիներին, աշխատելով «Սովետական Ղարաբաղ»-«Советский Карабах» երկլեզու թերթում՝ որպես թարգմանիչ, թղթակից և ապա բաժնի վարիչ։ 1992-93 թթ. եղել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավարը։ 2005-10 թթ. –  ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Տարբեր տարիների խմբագրել է Արցախի հանրապետական թերթը, «10-րդ նահանգ» շաբաթաթերթը և «Դեմո» հանրային երկշաբաթաթերթը։ Ստեփանակերտի մամուլի ակումբի և Երևանի «Հանրային օրակարգ» ՀԿ նախագահն է։

Սամվել Մանգասարյան

Տարածման գծով մենեջեր

1999-2005 թթ. սովորել է ԱրՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում:  Աշխատել է «Դեմո հանրային թերթում՝ որպես տարածման գծով մենեջեր: 2009-ից մինչ այսօր աշխատում է «Անալիտիկոն»-ի խմբագրությունում ՝ որպես հանդեսի տարածման գծով մենեջեր:

Ռուբեն Մեհրաբյան

Ռուսերեն տարբերակի թողարկող խմբագիր

Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ։ Լրագրողական և խմբագրական գործունեություն ծավալել է 2010 թվականից որպես Առաջին լրատվական-1in.am-ի, իսկ 2015-ից 2021-ը՝ Առավոտ-ի ռուսական բաժնի խմբագիր։ Հեղինակ է ավելի քան 500 հրապարակախոսական, վերլուծական և հետազոտական հոդվածների՝ հրապարակված Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Իրանում։ 2015-ից Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ է, 2021-ից՝ նաև հետազոտությունների համակարգող։

Հայկ Ղազարյան

Հայերեն տարբերակի թողարկող խմբագիր

2013 թ.-ից աշխատում է Ստեփանակերտի մամուլի ակումբում՝ որպես «Անալիտիկոն» հանդեսի թողարկող խմբագիր: 2018-2020 թթ.  թղթակցել է «Հետք»-ին: Ներկայումս համագործակցում է նաև ՍիվիլՆեթի արցախյան լրագրողական թիմի հետ:

Տաթև Ազիզյան

Սրբագրիչ

2012-2016 թթ. սովորել է ԱրՊՀ-ի բանասիրության և լրագրության ֆակուլտետում: 2019-ից մինչ օրս աշխատում է «Անալտիկոն»-ի խմբագրությունում՝ որպես սրբագրիչ:

Տաթևիկ Հայրապետյան

Սյունակագիր

Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանի հարցերով փորձագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Եղել է ՀՀ Ազգային Ժողովի 7 -րդ գումարման պատգամավոր: Համահեղինակ է մեկ մենագրության, հեղինակ՝ երկու մենագրության, 100-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածների։

Սվետլանա Դանիելյան

Հաշվապահ

1998-2004 թթ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնում՝ որպես տնտեսագետ։ 2005-ից ցայսօր հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի հաշվապահը։ 2015-ից «Հանրային օրակարգ» ՀԿ հաշվապահն է։

Մեր գործընկերները