Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել

hayk
November 2023

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով անցկացված լսումների ընթացքում։

Օ’Բրայանը, մասնավորապես, նշեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է ադրբեջանական մի քանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերը Միացյալ Նահանգներ՝ ընդգծելով, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ռեժիմով, քանի դեռ Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի:

Օ’Բրայանը ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարները կախված են Ադրբեջանի որոշումներից՝ չբացառելով պատժամիջոցների կիրառումը Բաքվի նկատմամբ՝ վեջինիս կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողությունների իրականացման դեպքում։

Կոնգրեսում տեղի ունեցած քննարկման հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարարությունը, արձագանքելով Օ’Բրայանի ելույթին, հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, որ չեղարկում է մասնակցությունը նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը։ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Բաքուն «նման պայմաններում Ադրբեջան ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերի հնարավորությունն անտեղի է համարում»։

Ադրբեջանի այս դեմարշը ամբողջովին համապատասխանում է վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությանը։ Բաքուն Արցախի էթնիկ զտումը ավարտելուց հետո արդեն իսկ հրաժարվել է արևմտյան հարթակներում կազմակերպված/ծրագրված երեք հանդիպումներից (Գրանադա, Բրյուսել, Վաշինգտոն)։

Վերջին մեկ տարվա ընթացքում Արևմուտքի ակտիվ ներգրավվածությամբ ստանալով բոլոր հնարավոր քաղաքական զիջումները Հայաստանից և լեգիտիմացնելով իր գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանը այլևս հետաքրքրված չէ այդ հարթակներով։

Հասնելով իր գլխավոր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատումն ու հայաթափումը, Ադրբեջանը, ինչպես և կանխատեսվում էր, շարունակում է առավելապաշտական օրակարգով առաջ շարժվել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա այլ օրակարգերում։ Այդ առումով արևմտյան հարթակներում ձևավորված որոշ սկզբունքներ, ինչպես նաև Բրյուսելից ու Վաշինգտոնից հնչող քննադատությունը Բաքվի նկատմամբ, անհանգստացնում են Ադրբեջանի իշխանություններին։

Բաքուն որոշում է կայացրել հրաժարվել արևմտյան միջնորդությունից և բանակցությունները շարունակել կա՛մ երկկողմանի, կա՛մ էլ տարածաշրջանային ձևաչափերում։ Այդ մասին են վկայում ինչպես վերոնշյալ զարգացումները, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Թբիլիսիում ու Բիշքեկում, որոնք արվել են շաբաթներ առաջ։

Ադրբեջանական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանությունները ևս պնդում են դրա մասին։ Այսպես, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը նոյեմբերի 17-ին Eurereporter կայքի հետ հարցազրույցում նշել է, որ խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը ոչ թե Բրյուսելում, Փարիզում կամ Վաշինգտոնում են, այլ տարածաշրջանում։

Ստեղծված իրավիճակում բավականին դժվար է լինելու Ադրբեջանին հետ բերել արևմտյան բանակցային ձևաչափեր։ Ամերիկյան կողմի մոտ կար այն համոզմունքը, որ Բաքուն Մոսկվայի հետ բավականին բարդ ու բազմաշերտ հարաբերություններ ունի, և այդ հանգամանքը ստիպելու է Ադրբեջանի իշխանություններին ի վերջո վերադառնալ արևմտյան հարթակներ։ Սակայն վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ առնվազն այս փուլում Ալիևը հակված չէ հետքայլ կատարել և պատրաստ է նույնիսկ Վաշինգտոնի հետ հրապարակային լեզվակռվի մեջ մտնել։

Ավելին, կա բավականին մեծ հավանականություն, որ Ադրբեջանը մոտ ապագայում կարող է սահմանափակ ծավալների սահմանային սրացում նախաձեռնել՝ նպատակ հետապնդելով Հայաստանին ստիպել իր համար նախընտրելի բանակցային ձևաչափերը ընդունել։ Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանի համար լուրջ հետևանքների բացակայությունը, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորացող ճգնաժամը, ինչպես նաև նոր միջազգային ճգնաժամերի պատճառով Արևմուտքում ի հայտ եկած ռեսուրսների սղությունը, կարող են այս սցենարը ավելի գայթակղիչ դարձնել Բաքվի համար։

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՍիվիլՆեթ

 

Թեգեր ԱրտատպությունՆոյեմբեր 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ

November 2023

2022 թ. սեպտեմբերի 13-14-ի դեպքերը, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և զավթեց տասնյակ քառակուսի կիլոմետրեր, ինչպես նաև 2023...

Կարդալ ավելին
Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

November 2023

Արեգ Քոչինյան ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսում են արդեն գրեթե բոլորը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատերը...

Կարդալ ավելին
Խաղաղությունը և նրա հակառակորդները

Խաղաղությունը և նրա հակառակորդները

November 2023

Էդգար Վարդանյան Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի, Լեռնային Ղարաբաղի խնդրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Միշելը ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում՝ հնարավորինս շուտ․ Կլաար

November 2023

ԵՄ-ի համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է, իսկ թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, շատ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.