Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թեկնածուի կարգավիճակ՝ Վրաստանի համար. Եվրոպական Միությունն արդեն մեր տարածաշրջանում է

hayk
November 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Եվրոպական Հանձնաժողովը նոյեմբերի 8-ին հրապարակեց Եվրամիության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ 2023 թվականի զեկույցը, որով Եվրոպական Խորհրդին առաջարկեց Վրաստանին տալ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Այլ կերպ ասած՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ԵՄ-ն որոշում ընդունեց մեր տարածաշրջանը կամ առնվազը դրա մի երկիր դիտարկել որպես ընդլայնման «հորիզոն»։ Բրյուսելի մոտեցումներն արմատապես փոխվում են, և դա արդեն փաստ է։ Քանի որ նույնիսկ ԵՄ ընդլայնման քաղաքականության գաղափարի կենսագործման առաջին տարիներին, երբ հետխորհրդային եվրոպական երկրները (Հայաստանն այդ թվում) բանակցություններ էին վարում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, խոսքը միայն գնում էր «Եվրոպայի հետ մերձեցման» , բայց ոչ անդամության մասին։ Ու դրա գլխավոր հիմնավորումը հետևյալն էր՝ «Պետք չէ Ռուսաստանին գրգռել»։

Թե այդ ամենն ինչի հասցրեց՝ պարզապես պետք է նայել հետագա դրամատիկ, իսկ երբեմն էլ՝ ողբերգական իրադարձությունների ժամանակագրությանը, իրադարձություններ, որոնք Եվրոպան չէր տեսել 1945-ից ի վեր, Ռուսաստանն էլ միշտ «գրգռված է», իսկ 2022 թվականից՝ հարևանի դեմ լայնածավալ պատերազմի մակարդակով, ընդսմին՝ մերժելով որպես անկախ պետություն այդ հարևանի գոյության իրավունքը։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը որպես պետություն նույնպես գոյաբանական մակարդակի մարտահրավերի առջև է կանգնած, և այդ մարտահրավերի հաղթահարումը դիտարկվում է բոլոր քաղաքականությունների ռազմավարական վերանայման միջոցով՝ անվտանգության քաղաքականությունից ու արտաքին քաղաքականությունից մինչև նոր դաշինքների ձևավորումը։ Ու այս առումով ԵՄ-ին անդամագրվելու նպատակով Վրաստանին որպես թեկնածու հաստատումը հնարավորությունների դուռ է բացում նաև Հայաստանի համար՝ մեծացնելով նրա շանսերը։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Վրաստանի համար դա միայն ուղու սկիզբն է, իսկ Հայաստանի համար՝ առավել ևս։ Բրյուսելն արդեն իսկ հայտարարել է ԵՄ-ի նախապատրաստության մասին՝ 2030 թվականին «մեծ ընդլայնում» իրականացնելու համար, և թեկնածուի կարգավիճակ է տրվելու այն երկրներին, որոնց հետ սկսվելու են բանակցությունները, իսկ հետո որոշում կընդունեն այդ «ակումբն» ընդունվելու մասին. չուշանալու համար շտապել է պետք։

Մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումը Վրաստանի մասին է, թե ինչպես են այնտեղ կատարում անդամության շուրջ բանակցությունների սկզբի համար նախատեսված «տնային աշխատանքը», և ինչպես է դա դիտարկվում Երևանից ու Թբիլիսիից։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՆոյեմբեր 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ

November 2023

2022 թ. սեպտեմբերի 13-14-ի դեպքերը, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և զավթեց տասնյակ քառակուսի կիլոմետրեր, ինչպես նաև 2023...

Կարդալ ավելին
Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

November 2023

Արեգ Քոչինյան ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսում են արդեն գրեթե բոլորը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատերը...

Կարդալ ավելին
Խաղաղությունը և նրա հակառակորդները

Խաղաղությունը և նրա հակառակորդները

November 2023

Էդգար Վարդանյան Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի, Լեռնային Ղարաբաղի խնդրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը...

Կարդալ ավելին

Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել

November 2023

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.