Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ

hayk
November 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2022 թ. սեպտեմբերի 13-14-ի դեպքերը, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և զավթեց տասնյակ քառակուսի կիլոմետրեր, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-23-ի իրադարձությունները, երբ Ադրբեջանը հայաթափեց Լեռնային Ղարաբաղը (Արցախը), ընդ որում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ըստ ամենայնի թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ, վերջնականապես ձևակերպեցին տարածաշրջանում Ռուսաստանի երկդարյա քաղաքականության և ներկայության (առաջին հերթին՝ ուժային) բարոյաքաղաքական սնանկությունը։

Ստեղծված իրավիճակի համապատկերում կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև իրավապայմանագրային ողջ բազան, որ ձևավորվել է հետխորհրդային ժամանակաշրջանում, այլևս չի համապատասխանում իրերի դրությանը, քանի որ լիովին փոխվել է միմյանց շահերի ու նպատակների ընկալումն իրական քաղաքանության մեջ, և ուրվագծվել է business as usual ռեժիմով հարաբերվելու անհնարինությունը։

Պարզվեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև չկա տարածաշրջանում ոչ միայն նպատակների ու շահերի ընդհանրություն, ոչ միայն հասարակական-քաղաքական կյանքի ընդհանուր արժեքներ, այլև մի շարք հարցերում միմյանց շահերն ու նպատակները պարզապես իրարամերժ են, իսկ Հայաստանում ռուսաստանյան գործոնը սկսեց ընկալվել որպես գոյաբանական մակարդակի սպառնալիք։

Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր Մոսկվայի նորակայսրապետական քաղաքականությունն այլևս քողարկման կարիք չունի, և իրերն արդեն անվանվում են իրենց անուներով, բոլոր խաղաքարտերն արդեն բաց են, և սա չի կարող չանդրադառնալ պաշտոնական Երևանի ու պաշտոնական Մոսկվայի քաղաքականության վրա։ Այս փոխակերպման մեջ, ի հեճուկս տարատեսակ խոսքային «ծխածակույթի», հստակ ուրվագծվում է Հայաստանի բոլոր քաղաքականությունների արմատական վերանայման անհրաժեշտությունը։ Թե ինչպես կարելի է անվանել Հայաստանի ներկայիս դիրքորոշումը՝ ռազմավարական շրջադա՞րձ, վեկտորի փոփոխությու՞ն, կայացած ընտրությու՞ն, թե՞ սոսկական կոնյունկտուրային մանևրներ՝ ցույց կտա ժամանակը։

Իսկ թե ինչպիսին է այս հարցով գործերի ընթացքը ներկա պահին՝ կարդացեք մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկման նյութերում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր Ноябрь 2023 четвертый выпускРедакцияԽմբագրականՆոյեմբեր 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

November 2023

Արեգ Քոչինյան ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսում են արդեն գրեթե բոլորը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատերը...

Կարդալ ավելին
Խաղաղությունը և նրա հակառակորդները

Խաղաղությունը և նրա հակառակորդները

November 2023

Էդգար Վարդանյան Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի, Լեռնային Ղարաբաղի խնդրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը...

Կարդալ ավելին

Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել

November 2023

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Միշելը ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում՝ հնարավորինս շուտ․ Կլաար

November 2023

ԵՄ-ի համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է, իսկ թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, շատ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.