Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

hayk
November 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցության գաղափարի պատճառով. սրանք իրադարձություններ են, որոնք ուրվագծել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի նոր հանգրվանը։ Այս նոր հանգրվանն, անտարակույս, ձևավորվում է այնպիսի գործոնների անմիջական ազդեցությամբ, որպիսին է, օրինակ, առաջին հերթին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը (հայաստանյան նախագահության վերջնահատվածում), որտեղ արձանագրվեց կազմակերպության անգործունակությունը։ Իսկ Ադրբեջանի նախագահն էլ սխալվում է՝ հայտարարելով, որ այդ կազմակերպությունում իր երկրի բարեկամներն ավելի շատ են, քան Հայաստանինը, սխալվում է, քանի որ Հայաստանն այնտեղ ընդհանրապես չունի և չի էլ կարող ունենալ բարեկամներ։ Նոր հանգրվանի որոշիչ գործոններից է նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դինամիկան. դրանց հետևանքով Ռուսաստանը գնալով ավելի թույլ է դառնում, ինչպես նաև թուլանում են Կրեմլի դիրքորոշումները։

Շատ կարևոր է նաև բարոյահոգեբանական բաղկացուցիչը։ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի օրը՝ նոյեմբերի 23-ին, Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելու մասին։ Եվրախորհրդարանում առանց ուշադրության չթողեցին նաև Բելառուսի նախագահին ու բանաձև ընդունեցին, որում փաստեցին Լուկաշենկոյի պատասխանատվությունը նախահարձակ պատերազմում մեղսակցության համար և ընդգծեցին, որ դիկտատորը կանգնելու է տրիբունալի առաջ։ «Լուկաշենկոն և նրան առնչվող անձինք հավասար չափով պատասխանատու են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար և պետք  է պատասխանատվության ենթարկվեն միջազգային տրիբունալի առաջ և Միջազգային քրեական դատարանում»,- ասվում է բանաձևում։

Նման բանաձևերից հետո Արևմուտքի ու Ռուսաստանի (վերջինիս սատելիտ Բելառուսի հետ միասին) միջև անդունդը խորանում է մինչև անհաղթահարելիության մակարդակ, և դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վրա, առավել ևս, որ առկա է մրցակցություն այդ գործընթացը հովանավորելու հարցում։

Երևանից ու Ստեփանակերտից մեր երկու փորձագետների մտորումներն ու մամուլի արձագանքներն այս ամենի շուրջ կարդացեք հանդեսի հերթական թողարկման նյութերում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ՀոդվածներՆոյեմբեր չորրորդ թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«ՀԱՊԿ-ի ֆիասկոն»․ դաշինքը Հայաստանին աջակցելու որոշում չկայացրեց

November 2022

«Հայաստանին աջակցելու փաստաթղթերի փաթեթը գրեթե պատրաստ է, բայց կա լրամշակման կարիք»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.