Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պրահա-Սոչի-Վաշինգտոն. Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցային գործընթացի զիգզագները

hayk
November 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ս.թ. սեպտեմբերի 13-14-ը յոթ ուղղություններով Հայաստանի տարածք ադրբեջանական բանակի ոչ մի բանով չսադրված ներխուժումը կարող էր լայնածավալ նոր պատերազմի սկիզբ դառնալ։ Սակայն այն կասեցվեց հայ զինվորի ու ամերիկյան դիվանագիտության ջանքերով։ Ալիևի վարչակարգի նախահարձակ գործողություններն արդեն իսկ համապատասխան գնահատականի են արժանացել համաշխարհային հանրության կողմից։ Բայց Ռուսաստանն այստեղ բացառություն է, ինչը զարմանալի չէ։ Ռուսաստանը հակասություններ ունի Արևմուտքի հետ, որը, Մոսկվայի կարծիքով, այստեղ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, «փորձում է Ռուսաստանից խլել խաղաղարարի դափնիները»։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Երևանը փորձում է համատեղել տարածաշրջանի խաղաղ ապագայի մրցակցող «կոնցեպտները», իսկ Բաքուն փորձում է խաղալ նշյալ հակասությունների վրա և իր ներխուժած ստորաբաժանումները դուրս չբերել ավելի քան 130 քառ. կմ. ինքնիշխան հայկական տարածքից։ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ Վաշինգտոնում ԱԳՆ ղեկավարների հանդիպման հաջորդ իսկ օրը, Շուշիից կրկին սպառնալիքներ տեղաց, փաստացի ընդունելով, որ ագրեսիան տեղի է ունեցել հենց Բաքվի նախաձեռնությամբ, և որ Ադրբեջանը «գրավել է ռազմավարական բարձունքներ» , նաև՝ որ «Հայաստանը պետք է հասկանա, թե դա ինչ է նշանակում»։ Հայաստանի վարչապետը երկու օր անց պատասխան ելույթով հանդես եկավ կառավարության նիստում, այնուհետև մեծ հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը, քննադատության թիրախ դարձնելով Բաքվի վարած քաղաքականությունը, իսկ Ռուսաստանին էլ «փոխանցելով գնդակը», և այս ամենը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին, որպեսզի Մոսկվան վերջապես կողմնորոշվի՝ ինքն իր իսկ «պլանի» կողմնակի՞ց է, թե՞ ոչ։

Սակայն մեկ այլ հարց էլ է ծագում, հատկապես՝ Խերսոնից ռուսաստանյան բանակի նահանջից և արդեն Դնեպրի ձախ ափին՝ Ղրիմի մատույցներում ուկրաինական բանակի տեղաբաշխման համապատկերում. իսկ Ռուսաստանը բավարար ռեսուրս ունի՞ իր իսկ պլանն իրագործելու համար։ Դրա համար հարկ կլինի նաև համոզել Բաքվին, այլ ոչ թե միայն ճնշում գործադրել Երևանի վրա և սպառնալ «Սադաթի ճակատագրով», եթե Հայաստանը գնա Ադրբեջանի հետ, ըստ ռուսաստանյան տրամաբանության, «սեպարատ» խաղաղ պայմանագրի։ Իսկ եթե չի ստացվում, ապա հարկ է ներգրավել այլ՝ ավելի կարողունակ միջնորդների ու երաշխավորների։

Դատելով մամուլի հաղորդագրություններից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի զիգզագները՝ Պրահա-Սոչի-Վաշինգտոն երթուղով, շոշափելի արդյունքների չեն հանգեցրել, բայց կողմերն, այնուամենայնիվ, «պայմանավորվել են պայմանավորվածություն ձեռք բերել», թեև պատերազմի ու խաղաղության երկընտրանքը թողել են բաց։ Ստեղծված իրավիճակի մանրամասների, կողմերի ու միջնորդների դիրքորոշումների մասին կարող եք կարդալ մեր հերթական թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՆոյեմբեր երկրորդ թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

November 2022

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի...

Կարդալ ավելին
Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.