Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ակտիվացած բանակցային գործընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի դիրքավորումը

hayk
November 2022
Ակտիվացած բանակցային գործընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի դիրքավորումը

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում

Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայից հետո թևակոխել է նոր փուլ։ Այն առանձնանում է Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների առավել ակտիվ ներգրավմամբ (վերջինիս միջնորդությամբ էլ փաստացի կասեցվեց այդ ագրեսիան), տևական պասիվությունից հետո ՌԴ ակտիվացման փորձերով և սահմանային լարվածության զգալի աճով, որի հետևանքով այս օրերին ունենք նոր վիրավորներ:

Կարգավորման գործընթացի ներկայիս փուլն աչքի է ընկնում նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընթացող շփումների աննախադեպ ինտենսիվությամբ: Վերջին երկու ամսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն երկու հանդիպում են ունեցել. մեկը Պրահայում՝ ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, մյուսը՝  Սոչիում՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ։ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը 3 հանդիպում են ունեցել՝ որոնցից 2-ը երկկողմ ձևաչափով՝ Ժնևում և Վաշինգտոնում, իսկ մյուսը Աստրախանում՝ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ: Բացի դրանից,  ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի  նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, իսկ Բրյուսելում, ԵՄ միջնորդությամբ, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների երրորդ նիստը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հատկանշական է, որ նշված ձևաչափերով նոր հանդիպումների կազմակերպման վերաբերյալ արդեն իսկ կան ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ:

Երկու ամսվա ընթացքում բարձր մակարդակի նման շփումները, թերևս, տեղավորվում են մինչև տարեվերջ սահմանազատման գործընթացը և խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու տրամաբանության շրջանակում, ինչի վերաբերյալ կողմերը ձեռք են բերել փոխըմբռնում: Թե որքանով է դա իրատեսական՝ բարդ է գնահատել, հաշվի առնելով կողմերի կարմիր գծերը, այնուամենայնիվ՝ այդ հարցում քիչ չեն հոռետեսական գնահատականները:

Նման հոռետեսության գլխավոր պատճառը Բաքվի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումն է, որը բավական վառ արտահայտված էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի տոնակատարության շրջանակում Իլհամ Ալիևի ելույթում: Թեև բովանդակությամբ այն քիչ էր տարբերվում նախորդ նման ելույթներից, այնուամենայնիվ՝ այս անգամ Ալիևը հնչեցրեց Հայաստանին և Արցախին ուղղված մի քանի հստակ սպառնալիքներ:

Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ադրբեջանը շտապում է և, ի տարբերություն հայկական կողմի, բավարար լծակներ ունի գործընթացի տեմպը որոշելու հարցում։ Թուրքիայում 2023 թվականի հունիսին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները բարդ է կանխատեսել, և Ադրբեջանը ցանկանում է օր առաջ հասնել Հայաստանի հետ իր համար ցանկալի համաձայնության՝ օգտագործելով Թուրքիայի, մասնավորապես՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվերապահ աջակցությունը և ազդեցությունը։ Բացի դրանից, Ադրբեջանը փորձում է օգտվել նաև այն հանգամանքից, որ Ռուսաստանը ներկայումս իր ռազմական, քաղաքական, դիվանագիտական և մյուս ռեսուրսները կենտրոնացրել է ուկրաինական ուղղությամբ, և Հարավային Կովկասը մղվել է երկրորդ պլան։ Ավելին՝ տարածաշրջանում ՌԴ ազդեցության լծակները համեմատաբար թուլացել են, միևնույն ժամանակ՝ Մոսկվայի համար զգալիորեն մեծացել է Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարումն ու կարևորությունը որպես էներգետիկ և տարանցիկ ոլորտներում գործընկեր երկրներ՝ դրանցից բխող հետևանքներով։ Մյուս գործոնը պատերազմի հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև զգալիորեն խորացած ուժային անհավասարակշռությունը և Հայաստանի անվտանգության ապահովման արտաքին մեխանիզմների փաստացի  անգործությունն է, ինչից Բաքուն փորձում է հնարավորինս օգտվել։

Հաշվի առնելով այս իրողությունները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր խնդիր է դրել հասնել խաղաղության պայմանագրի իր տարբերակի ընդունմանը՝ հայկական կողմին ուժի և ուժի սպառնալիքի միջոցով ստիպելով զիջումներ կատարել իր կարմիր գծերի հարցում, ինչպիսին են Արցախի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքները, հաղորդակցությունների նկատմամբ ինքնիշխանությունը և այլն։ Հատկանշական է, որ այս հարցում Բաքուն հետևողականորեն առաջ է մղում սեփական օրակարգը, փորձելով անտեսել նաև միջնորդների առաջարկները:

Վերջին երկու տարվա ընթացքում միջնորդների դիվանագիտական ջանքերի արդյունքում ձևավորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երկու հիմնական մոտեցում՝ ռուսական և արևմտյան։ Ռուսական տարբերակը փաստաթղթային տեսք է ստացել և փորձագիտական շրջանակներում հայտնի է «Խովաևի փաստաթուղթ» կամ «Խովաևի տարբերակ» անվանումներով։ Այն Երևանին է ներկայացվել 2022 թվականի օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերին հայկական կողմը պաշտոնապես համաձայնվել է տվյալ տարբերակն ընդունել որպես հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Բաքուն, սակայն, դեմ է այդ առաջարկին։ Պատճառը դրա վերջին երկու կետերն են, որոնցից մեկը վերաբերում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգմանը, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը առկախելուն։

Այս հարցերը եղել են նաև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման օրակարգում, սակայն դրա արդյունքներով ընդունված եռակողմ հայտարարության տեքստից կարելի է եզրակացնել, որ ռուսական կողմին այդպես էլ չի հաջողվել իր առաջարկի հետ կապված Իլհամ Ալիևից համաձայնություն ստանալ։ Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է, ավելին՝ «Լեռնային Ղարաբաղ» միավոր գոյություն չունի։

Ինչ վերաբերում է արևմտյան տարբերակին, ապա այն փաստաթղթային ձևակերպում չի ստացել և դեռևս առաջարկների տեսքով է։ Հիմնական տարբերությունը ռուսական մոտեցումից այն է, որ Արևմուտքը նախընտրում է հակամարտության վերջնական կարգավորումը, այլ ոչ թե նոր ձևավորված ստատուս-քվոյի պահպանումը: Այդ ճանապարհին կարևորվում է Արցախի սուբյեկտայնությունը՝ միջազգային հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ծավալման նպատակով։ Պաշտոնական Երևանի համար նույնպես Արցախի ներգրավվածությունը գործընթացում սկզբունքային հարց է, սակայն այս առումով կարևորվում է երկու հանգամանք՝ միջազգային երաշխիքների հուսալիության խնդիրը, ինչպես նաև պաշտոնական Երևանի ներգրավվածությունը գործընթացում՝ որպես միջազգային հանրության մաս:

Պաշտոնական Բաքվի համար այս առաջարկը նույնպես անընդունելի է։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Ղարաբաղի հայերն իր քաղաքացիներն են, նրանց հետ շփումը Ադրբեջանի ներքին գործն է, և որևէ արտաքին դերակատարի, առավել ևս Հայաստանի հետ նման հարցեր չի պատրաստվում քննարկել։

Իլհամ Ալիևի վարչակազմի որդեգրած առավելապաշտական այս քաղաքականությունը բավական բարդ իրավիճակ է ստեղծել հենց Բաքվի համար, որն այսօր փաստացի մերժում է թե՛ ռուսական տարբերակը, թե՛ արևմտյան առաջարկները։ Թեև Բաքուն դեռևս հաջողությամբ կարողանում է խուսանավել, ակնհայտ է, որ այդ հնարավորությունն անսպառ չէ, և ճնշումներն անխուսափելի են։ Այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմն այսօր փորձում է ուժի և ուժի սպառնալիքով հայկական կողմին պարտադրել միակողմանի զիջումներ՝ այդ կերպ չեզոքացնելով Բաքվի կողմից «խիզախ քայլերի»՝ միջնորդների ակնկալիքները:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը սկսել է ակտիվ ջանքեր գործադրել իր հնարավոր նոր սադրանքները լեգիտիմացնելու ուղղությամբ: Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և մերձիշխանական ԶԼՄ-ները հայկական կողմին մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու և ռազմական հարձակում նախապատրաստելու համար, ինչն արդեն բավական ծանոթ ձեռագիր է:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանին զսպելու և հնարավոր նոր էսկալացիաները կանխելու ամենաարդյունավետ մեխանիզմը կարող է լինել միջնորդների միջև գործակցությունը: Թեև Արևմուտք-Ռուսաստան աննախադեպ լարվածության այս փուլում դա բարդ է պատկերացնել, այնուամենայնիվ՝ բանակցային գործընթացի շրջանակում կան տարրեր, որոնց հետ կապված կողմերի մոտեցումները համընկնում են: Դրա վառ դրսևորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը Ալմաթիի հռչակագրի և հարակից փաստաթղթերի վրա կառուցելու պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Պրահայում, այնուհետև վերահաստատվել Սոչիում՝ երկրների ղեկավարների, և Վաշինգտոնում՝ ԱԳ նախարարների հանդիպումների շրջանակում։

Եթե Ադրբեջանը փորձում է խաղաղ միջնորդների մոտեցումներում առկա հակասությունների վրա, հայկական կողմի դիրքորոշումն այլ է: Պաշտոնական Երևանը հակված է չհակադրել Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Փարիզի միջնորդությամբ ընթացող գործընթացները և դրանք դիտարկում է շարունակականության տրամաբանության ներքո՝ փորձելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը շահերի բախման տիրույթից տեղափոխել դրանց համադրման դաշտ և ստեղծել Ադրբեջանի զսպման հավելյալ երաշխիքներ:

Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան

 

Թեգեր ՀոդվածներՆոյեմբեր երկրորդ թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

November 2022

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի...

Կարդալ ավելին
Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.