Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բլինքեն. Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար

hayk
November 2022
Բլինքեն. Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար

Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը` Վաշինգտոնում հյուրընկալելով երկու երկրների արտգործնախարարներին: Բլինքենն ընդգծել է` այս հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են անցած մեկուկես ամսում` ամերիկյան կողմի նախաձեռնած քննարկումներում:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան երեսուն տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել` թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր` անցյալը ետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ», ֊ ասել է Էնթոնի Բլինքենը:

Պետքարտուղարը չի հստակեցրել` որոնք են այդ քայլերը, մանրամասներ չի հայտնել նաև բանակցություններից ու խաղաղության հասնելու հնարավոր տարբերակներից: Ընդգծել է միայն, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում նպաստել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը.

«Ամերիկան՝ որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք` աջակցելու ձեզ տևական խաղաղության հասնելու ջանքերում, աջակցելու ձեզ այն կերպ, որ կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի հեռանկար է: Եվ ես դրվատում եմ Ձեզ ու ձեր կառավարություններին` խիզախության ու այն հանձնառության համար, որ ի ցույց եք դնում այդ ճանապարհին»:

Սա Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների արդեն երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում ադրբեջանական բանակը առաջխաղացման է գնացել Հայաստանում` օկուպացնելով նոր տարածքներ:

Եռակողմ հանդիպումից առաջ նախ տեղի էր ունեցել հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների առանձնազրույցը. տարածված լուսանկարներից դատելով` այդ հանդիպմանը ամերիկացի պաշտոնյաներ չեն մասնակցել:

«Ուղիղ երկխոսությունը իրական, տևական խաղաղության տանելու լավագույն ձևն է, և մենք ուրախ ենք աջակցել դրան: Միացյալ Նահանգները լիովին սատարում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային անկախությունը», ֊ ասել է պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենի կարճ ելույթից հետո հանդիպումը շարունակվել է դռնփակ ռեժիմով:

Այն անցնում էր Սպիտակ տնից քիչ հեռու` հյուրերի համար նախատեսված նախագահական առանձնատանը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում էին պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:

Նախարարները թափ կհաղորդեն բանակցություններին ու ևս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթներին

Հանդիպումներից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը և Բայրամովը Վաշինգտոնում «մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»: Նախարարները «պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»:

«Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները», – փոխանցում է ՀՀ արտգործնախարարությունը:

Azatuyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՆոյեմբեր երկրորդ թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

November 2022

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի...

Կարդալ ավելին
Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.