Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եթե Պուտինը հիմա չի կարողանում Ալիևին պարտադրել Ղարաբաղի մասին կետ, վաղը կարողանալո՞ւ է. Քոչինյան

hayk
November 2022
Եթե Պուտինը հիմա չի կարողանում Ալիևին պարտադրել Ղարաբաղի մասին կետ, վաղը կարողանալո՞ւ է. Քոչինյան

Ստացվում է Երևանն ընտրում է ռուսական տարբերակը, բայց ռուսները չեն ընտրում ռուսական տարբերակը, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանն՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցը հետագա սերունդներին թողնելու ռուսական առաջարկին։

Վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդումները, թե Արևմուտքի առաջարկած փաստաթղթերում չկա Արցախի կարգավիճակի արձանագրում, Քոչինյանը շեշտեց՝ իրենց փաստաթղթում էլ չկա։ Իսկ եթե կար, ու Ռուսաստանը չի կարողանում անցկացնել, դա, ըստ քաղաքական վերլուծաբանի, նույն բանն է, ինչ ի սկզբանե չլիներ։

Քոչինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն». – Համաձա՞յն եք վարչապետի հնչեցրած ամփոփման հետ, որ Սոչիի հանդիպումը դրական էր և խաղաղության ճանապարհին կարևոր քայլ։

Քոչինյան․ – Հայկական կողմն ընտրում է ռուսական տարբերակը։ Սա ընդունում ենք, որ խաղաղության ռուսական փաստաթուղթը մենք համարում ենք առավել լավը, որ Արցախի կարգավիճակի որոշումը հետագա սերունդներին թողնելն ավելի լավ է, քան էդ կարգավիճակից ընդհանրապես հրաժարվելը, սա արձանագրում ենք, բայց էդ արձանագրությունը մենք տեսա՞նք Սոչիում, կամ, երբ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իրենց երկկողմ հանդիպման ժամանակ, հայտարարում է, որ «Արցախի թեմա չկա և հետևաբար Արցախի վերաբերյալ քննարկելու բան էլ չկա», Ռուսաստանի ղեկավարը որևէ բան դրան հակադարձե՞ց։

«Ազատություն»․ – Բայց հայտարարությունում դա էլ չարձանագրվեց, որ հակամարտությունը լուծված է։

Քոչինյան․ – Իսկ Արցախ բառ կա՞ր արձանագրության մեջ։ Հիմա տեսեք ինչ է ստացվում՝ մենք ընտրում ենք ռուսական տարբերակը, բայց ռուսները չեն ընտրում ռուսական տարբերակը։ Հիմա ես չգիտեմ՝ չեն կարողանում էդ կետը, որը որ պիտի արձանագրի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագային, անցկացնել, թե չեն ուզում, ու դա էական էլ չէ, ըստ էության, էական է մեկ այլ բան՝ եթե Ռուսաստանի նախագահը պնդում է, որ, օրինակ, արևմտյան առաջարկվող փաստաթղթերում չկա Արցախի կարգավիճակի արձանագրում, ապա իրենց փաստաթղթում էլ չկա։ Եթե կար, իրենք չեն կարողանում անցկացնել, դա, ներեցեք, նույն բանն է, ինչ-որ ի սկզբանե չլիներ։ Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում հայտարարում է, որ Ռուսաստանն այլ՝ ավելի լավ բան է առաջարկում, քան Արևմուտքն է առաջարկում ու ինքը շատ կզարմանա, եթե Հայաստանն իրենց տարբերակը չընտրի, մենք էլ ափալ-թափալ վեր ենք կենում, գնում ենք իրենց էդ լավ տարբերակի հետևից, պարզվում է իրենց էդ լավ տարբերակը չկա, չի աշխատում, որովհետև Ալիևը չի ուզում։

«Ազատություն»․ – Ռուսաստանն այսօր չունի՞ Բաքվին ճնշելու գործիք։

Քոչինյան․ – Կամ չունի, կամ ունի, բայց դա չափազանց թանկ է Ռուսաստանի համար, այսինքն՝ չի ուզում։ Հիմա, թե էս երկուսից որ մեկն է՝ չունի, թե չի ուզում, ըստ իս, այնքան էլ էական չէ։ Ավելի էական է արձանագրել հետևյալը, որ էդ արշավանքը, որ սկսվել էր հայկական մեդիադաշտի դեմ ու Հայաստանի իշխանությունների դեմ, որ «հանկարծ չընտրեք էդ վատ արևմտյան տարբերակը, ստեղ կա մի հատ լավ ռուսական տարբերակ», փաստորեն, ապարդյուն անցավ, որովհետև էդ լավ ռուսական տարբերակը տեղում չի։ Մենք գնացինք էդ լավ ռուսական տարբերակի հետևից, ինքը տեղում չէր։ Եթե դիտարկում ենք, որ կա նման ռուսական տարբերակ, ապա Ռուսաստանը շարունակում է դեռ թուլանալ Ուկրաինայում, և մի բան, որ Ռուսաստանն էսօր չի կարողանում անել, երիցս ավելի կասկածելի է, որ դա կարող է անել վաղը։

Փաշինյան–Ալիև–Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց՝ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Փաշինյանը երեկ ասաց՝ իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է ռուսական տեսլականին։

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՆոյեմբեր առաջին թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

November 2022

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի...

Կարդալ ավելին
Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.