Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սոչիի հանդիպում. գործընթացը շարունակվում է առանց փոփոխությունների

hayk
November 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպումը, որը Մոսկվայի համար «սկզբունքի հարց» էր դարձել գոյություն չունեցող «վաշինգտոնյան պլանը» «ձախողելու» համար, այդպես էլ առանձնակի ոչ մի փոփոխություն չմտցրեց Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացում։

Դրան նախորդած ժամանակահատվածը բնորոշվում էր Ռուսաստանի ակնհայտ անհանգստությամբ՝ դրա սկանդալային դրսևորումներով. մի շարք հայտնի ռուսաստանցիներ՝ Զատուլինը, Միհրանյանն ու Սիմոնյանը, պերսոնա նոն գրատա հայտարարվեցին մեզ մոտ, Հայաստանի քաղաքական ղեկավարության ու անձամբ վարչապետի հասցեին հնչեցին սպառնալից հայտարարություններ՝ «Սադաթի ճակատագրին» արժանանալու հեռանկարի տեսքով, համեմված իբր «եղբայրական Հայաստանի վրա Արևմուտքի ճնշման» մասին Մարիա Զախարովայի «ողբերգերով» ու այն «հակահայկական պլանի» ծիսական «քարկոծմամբ», որն իբր մոգոնել է Վաշինգտոնը, և ի լրումն այդ ամենի՝ Հայաստանում և Արցախում ազդեցության տարբեր խմբերի կողմից հնչած պահանջներ՝ «վաշինգտոնյան պլանի փոխարեն ընտրել ռուսաստանյանը»։ Ընդսմին, ոչ ոք այդպես էլ չհարցրեց, թե իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը։

Ռուսաստանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը «թողնել հետագա սերունդների լուծմանը», ու ի՞նչ։ Ու ոչինչ. Հայաստանն «այո» ասաց, բայց բավական էր Ադրբեջանը չհամաձայնվի, որպեսզի ի ցույց դրվի ամպագոռգոռ «ռուսաստանյան պլանի» սին լինելը։ Մոսկվային սա առանձնապես չհուզեց, քանի որ առանց Մոսկվայի հարցի լուծում չթույլատրելն էր գլխավորը։ Այդ հարցը Մոսկվան կարող է կարճաժամկետ հեռանկարում լուծված համարել։ Երևանն էլ առանձնակի հիմքեր չունի դժգոհ լինելու համար, քանի որ շրջանցվել են նաև ամենատոքսիկ կետերը։ Հարկավ, Բաքուն էլ կարող է մտածել, որ մոտ ապագայի համար անհանգստանալու հիմքեր չկան։ Մինչդեռ Սոչիի նախօրեին Մոսկվայի հավակնություններն ու Սոչիի արդյունքները շատ ուժեղ կոնտրաստ են, և ակնհայտորեն Մոսկվայի օգտին չեն։ Ասել է թե՝ «Սոչիի խոչընդոտը» հաղթահարած գործընթացը շարունակվելու է ռուսաստանյան գործոնի ակնհայտ թուլացման համապատկերում, ընդ որում՝ շարունակվելու է առանց առանձնակի փոփոխությունների։

Տարածաշրջանում կատարվածի մանրամասները՝ մեր նոր թողարկման հեղինակային հոդվածներում ու արտատպություններում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՆոյեմբեր առաջին թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

November 2022

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի...

Կարդալ ավելին
Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.