Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ պահանջով ՌԴ ԱԳՆ-ն պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի այցի հեռահար նպատակը

hayk
August 2022
ՀՀ ԱԳՆ պահանջով ՌԴ ԱԳՆ-ն պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի այցի հեռահար նպատակը

Լուսանկարի աղբյուրը՝ 1in.am

Հանուն Հանրապետության կուսակցություն

Նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նախօրեին Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի: Արցախում հնգամյա խաղաղապահական, իսկ Հայաստանի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած ստրատեգիական սահմանային որոշ հատվածներում անժամկետ սահմանապահ առաքելություն ստանձնած, ուժի կիրառման սպառնալիքի բացառման վրա կառուցված Մինսկի խմբի համանախագահ երկիրն այսպիսով ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան։

Երկրում եթե խորհրդարանական ընդդիմություն լիներ նախօրեի հանրահավաքի գլխավոր լեյտմոտիվը ոչ թե կլիներ համախոհ ընկերոջ ցավալի վախճանը, այլ քաղաքական գնահատականը Ռուսաստանի դեսպանի նշյալ այցին։

Խորհրդարանական ընդդիմության չգոյությունը, սակայն, պաշտոնական Երևանին չի ազատում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից կատարվածի վերաբերյալ բացատրություն պահանջելուց, և ասիմետրիկ պատասխան[ներ] մշակելուց։

Հայաստանի ԱԳ նախարարության պահանջով Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի հիշյալ այցի հեռահար նպատակը։

Հանուն Հանրապետության կուսակցության գնահատմամբ այս քայլով Ռուսաստանը հրաժարվում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառման առանցքային սկզբունքից, որին գոնե արտաքուստ հավատարիմ է եղել, առնվազն, մինչև ուկրաինական պատերազմը և այդ պատերազմի հետևանքով Մինսկի խմբի աշխատանքների կախակայումը՝ ճանաչելով 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի և Թուրքիայի  հաստատած ստատուս քվոն և հրաժարվելով, թեկուզ ապագայում, Արցախի ճակատագիրը քննարկելու հեռանկարից:

Ուզենք կամ ոչ, Ռուսաստանը մնում է ռեգիոնալ կարևորագույն դերակատար և արցախյան կարգավորման գործընթացում դիվանագիտական և խաղաղապահական առաքելություն իրականացնող։

Այդ պարզաբանումը հնարավորություն կտա Երևանին ամբողջությամբ գնահատել, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրողությունները որքանով են կենսունակ և հեռանկարային պահում մոսկովյան հարթակը և իրագործելի 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, և դրանց հեռանկարայնությունը հայկական կողմերի համար։

Սա այլևս սովորական քաղաքական կարգավորման հարց չէ, սա հայ ժողովրդի, առնվազը, արցախյան հատվածի և Հայաստանի պետականության գոյության հարցն է։ 44-օրյա և ռուս-ուկրաինական պատերազմներից հետո խարխլված ռեգիոնալ աշխարհակարգը նորանոր մարտահրավերներ է առաջ բերել Հայաստանի և հայության առջև։

Ստեղծված իրավիճակում Երևանը պետք է հանդես բերի ծայրաստիճան խոհեմություն և պատասխանատու վարքագիծ իր բոլոր գործընկերների հետ։

1in.am

Թեգեր ԱրտատպությունՕգոստոս առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի անկախության օրն ու Ռուսաստանի հետ պատերազմի վեց ամիսը

August 2022

Օգոստոսի                                       ...

Կարդալ ավելին
Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

August 2022

Կարեն ՄԱԴՈՅԱՆ Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս...

Կարդալ ավելին
Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

August 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն...

Կարդալ ավելին
Զելենսկու պատգամը հայերին

Զելենսկու պատգամը հայերին

August 2022

«Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը», -Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.