Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը ու Իրանը կանգնած են համաձայնության շեմին

hayk
August 2022
ԱՄՆ-ը ու Իրանը կանգնած են համաձայնության շեմին

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու վերջնական առաջարկի նկատմամբ Իրանի կողմից ցուցաբերվող ամեն մի քայլ: Համաձայնագրի վերականգնման շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները շարունակվում են արդեն 16 ամիս:

Այն բանից հետո, երբ Իրանը երեքշաբթի օրը ներկայացրեց 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու մասին Եվրամիության միջնորդների առաջարկին գրավոր պատասխան, Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ համագործակցում է իր եվրոպացի գործընկերների հետ՝ Թեհրանի պատասխանը ուշադիր կերպով դիտարկելու համար:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն և իսկապես ամենաարդյունավետ միջոցն է»։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց համաձայնագրից և նորից պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Իրանի։ Դրանից հետո էր, որ Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագիրը, միևնույն ժամանակ հայտարարելով, որ այն բացառապես խաղաղ նպատակներ ունի:

Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասում է, որ 2022 թվականին Թեհրանի միջուկային ծրագիրը շատ է տարբերվում 2015 թվականի ծրագրից: Նրա խոսքերով, հենց իրանցիներն են ասում, որ իրենք հսկա առաջընթաց են գրանցում, և ծրագիրը առաջ է ընթանում շատ արագ:

Իրանագետներից Ալեքս Վաթանկան ‘’Skype’’-ի միջոցով ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե Իրանում իր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այս գործարքը վերականգնելու հարցում Իրանում առկա է մեծ լավատեսություն: Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցների հետևանքներն Իրանին ավելի են մղում դեպի գործարքը վերականգնելու բանակցություններ:

«Եվ հենց հիմա բացվել է ավելի շատ նավթ վաճառելու հնարավորություն: Ու քանի որ Իրանն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, սա մի լավ հնարավորություն է այդ նպատակին հասնելու համար’’,- ասում է վերլուծաբանը:

ԱՄՆ-ի ու Իրանի միջև մեկ այլ խնդիր է Իրանում պահվող ամերիկացիների ազատ արձակումը։ Քաղաքական մեծաթիվ գործիչներ են ասում, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր պիտի հիմնված լինի ամերիկացիներին ազատ արձակելու պայմանի վրա:

Իրանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքերը, տեղեկացրել են, որ Իրանը պատրաստ է ամերիկացի բանտարկյալներին փոխանակել Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների հետ:

”Ամերիկայի Ձայն”

 

Թեգեր ԱրտատպությունՕգոստոս երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի անկախության օրն ու Ռուսաստանի հետ պատերազմի վեց ամիսը

August 2022

Օգոստոսի                                       ...

Կարդալ ավելին
Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

August 2022

Կարեն ՄԱԴՈՅԱՆ Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս...

Կարդալ ավելին
Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

August 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն...

Կարդալ ավելին
Զելենսկու պատգամը հայերին

Զելենսկու պատգամը հայերին

August 2022

«Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը», -Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.