Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Իրան. կկայանա՞, արդյոք, համաձայնությունը

hayk
August 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Միջազգային մամուլը վերջին շաբաթներին բավականին ժլատ, բայց որոշակիորեն հուսադրող տեղեկություններ է հաղորդում առ այն, որ Իրանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ու Գերմանիայից կազմված «վեցյակի» միջև երկարատև բանակցային գործընթացն ավարտին է մոտենում, կողմերն էլ մոտ են 2015 թվականի համաձայնագրի գործողությունների վերականգնմանը, համաձայնագիր, ըստ որի Իրանը երաշխավորված կերպով հրաժարվում է միջուկային զենքի ստեղծման գաղափարից, դրա փոխարեն ստանալով պատժամիջոցների չեղարկում։

Ակնհայտ է, որ կողմերը՝ Իրանը և առաջին հերթին ԱՄՆ-ն, ըստ ամենայնի գնահատել են հնարավորությունների պատմական պատուհանը և լուրջ դրդապատճառներ ունեն վաղեմի հակասությունների, նախապաշարմունքների և տասնամյակների ընթացքում կուտակված անվստահության հաղթահարման համար։ Մյուս կողմից, գործարքի վերականգնման հեռանկարն ի զորու է մեր տարածաշրջանում Հայաստանի համար աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծել։

Ակնհայտ է նաև, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժի զորեղ խթան են հանդիսացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և Մոսկվայի դեմ աննախադեպ պատժամիջոցները, առաջին հերթին՝ նավթային ու գազային հատվածի դեմ, ինչը Թեհրանի համար համաշխարհային շուկայում հնարավորությունների լայն դաշտ է բացում, իսկ Արևմուտքի համար նույնպիսի հնարավորություն է ապահովում ածխաջրածինների գները կայունացնելու համար։

Դիվանագիտության տարբեր դպրոցների այս «փառատոնում» ինչպիսի՞ն են սույն գործընթացի տարբեր մասնակիցների-ակտորների շահերն ընթացիկ պահին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը, որում Հայաստանից և Իրանից երկու փորձագետներ իրենց մտքերն են կիսում պատմականորեն կարևոր բանակցային գործընթացի հեռանկարների մասին։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՕգոստոս երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի անկախության օրն ու Ռուսաստանի հետ պատերազմի վեց ամիսը

August 2022

Օգոստոսի                                       ...

Կարդալ ավելին
Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

August 2022

Կարեն ՄԱԴՈՅԱՆ Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս...

Կարդալ ավելին
Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

August 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն...

Կարդալ ավելին
Զելենսկու պատգամը հայերին

Զելենսկու պատգամը հայերին

August 2022

«Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը», -Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.