Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Զելենսկու պատգամը հայերին

hayk
August 2022
Զելենսկու պատգամը հայերին

«Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը», -Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ուկրաինացիները միավորվել են, և կա նոր ազգ, որը հայտնվել է փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 4-ին։ Ոչ թե ծնվել, այլ վերածնվել, ընդգծել է նախագահը։ «Այն ազգը, որը չլացեց, չվախեցավ, չփախավ, չհանձնվեց»։ Նա ասել է, որ ոչ մի բանակցություն չի լինելու Ռուսաստանի հետ, մինչև նա զորքերը դուրս չբերի Ուկրաինայի տարածքից։

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ անում է նույնը, ինչ արել և անում է Հայաստանի դեմ՝ անկախ պետականության վերացում։ Ուկրաինայի դեմ պարզապես գործում է ուղիղ, իր դեմքով, Հայաստանի դեմ՝ թուրքերի թիկունքում քողարկված։ Թեև, օգոստոսի իրադարձություններից և Պուտին-Էրդողան պակտից հետո Ռուսաստանը հայտնվեց Հայաստանի հետ ուղիղ առճակատման դիրքում, և դա անխուսափելի էր։

Հայ ժողովուրդը նույնպես չփախավ և հերոսաբար 44 օր դիմակայեց ռուս-թուրքական ագրեսիային։ Հայ զինվորը ջարդեց Բաքվի ռազմական ողնաշարը, պատճառելով 20-25 հազար կորուստ, և հիմա պարզվում են շատ հանգամանքներ, որ նոյեմբերի 9-ի նախօրեին Բաքուն արդեն ի վիճակի չէր շարունակել լայնածավալ հարձակումը։

Այստեղ սկսում է տարբերությունը․ Ուկրաինայում նախևառաջ չփախավ քաղաքական ղեկավարությունը, չնայած էվակուացիայի առաջարկներին։ Քաղաքական դաշտը և զլմ-ները նույնպես չփախան և լծվեցին Ուկրաինայի պաշտպանության գործին, ինչը կտրուկ փոխեց իրավիճակը և Ուկրաինայի դաշնակիցներին պարտադրեց համարժեք գործողություններ։

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց, ստորագրեց ռուսների պարտադրած թուղթը և կատարում է ռուս-թուրքական համաձայնությունները՝ բացառելով հայկական խնդիրների քննարկումը միջազգային լեգալ կառույցներում։ Հայկական քաղաքական դաշտի գերակշիռ՝ ռուսանպաստ «ընդդիմությունը» հավատարմություն հայտնեց այդ թղթին և իր քարոզչական ահռելի ռեսուրսով լծվեց Հայաստանի պետականության կազմալուծման ռուս-թուրքական ծրագրերին, ռուսների վրայից պատասխանատվությունը հանելու առաջադրանքով։ Ռուսական ագենտուրան և 5-րդ շարասյունը կար նաև Ուկրաինայում, որն արագորեն չեզոքացվեց թշնամուն դիմադրության հարցում քաղաքական կամք դրսևորած իշխանության կողմից։

Զելենսկիի ուղերձը կրկնակի պատգամ է հայ ժողովրդին՝ չհանձնվել, չլացել, չփախչել, վերածնվել որպես ազգ և կռվել սեփական իրավունքների համար։ Ամեն մեկն իր տեղում՝ փաթեթով մերժելով ռուս-թուրքական պլաններն ու դրանց հավատարմություն հայտնածներին։ Այդ դեպքում կլինեն և՛ դաշնակիցներ, և՛ զենք, և՛ այլ աջակցություն։

Lragir.am

 

Թեգեր Արտատպությունօգոստոս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի անկախության օրն ու Ռուսաստանի հետ պատերազմի վեց ամիսը

August 2022

Օգոստոսի                                       ...

Կարդալ ավելին
Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

August 2022

Կարեն ՄԱԴՈՅԱՆ Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս...

Կարդալ ավելին
Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

August 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ԱՄՆ-Իրան. կկայանա՞, արդյոք, համաձայնությունը

August 2022

Միջազգային մամուլը վերջին շաբաթներին բավականին ժլատ, բայց որոշակիորեն հուսադրող տեղեկություններ է հաղորդում առ այն, որ Իրանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.