Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կորուսյալ վայրերի մարդաբանությունը. Հադրութի մենթալ/հայեցակարգային քարտեզները

hayk
August 2022
Կորուսյալ վայրերի մարդաբանությունը. Հադրութի մենթալ/հայեցակարգային քարտեզները

Ուխտաձորցի Վիլենա Բաբայանի մենթալ քարտեզը

«Անալիտիկոն» վերլուծական հանդեսի՝ ձեզ ներկայացվող հատուկ թողարկումը նվիրված է կորուսյալ վայրի ազգագրությանն ու մարդաբանությանը։ «Լեռնային Ղարաբաղի ապագան». այսպես է կոչվում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նախաձեռնած հետազոտությունների շարքը, որի մասն է կազմում ներկայացվող հետազոտությունը։ Եվ այսպես, հետազոտողների միջազգային խումբը մշակել և իրականացրել է միջառարկայական մեթոդներով ծրագիր։ Հետազոտության մեթոդաբանությունը ենթադրում էր դաշտային աշխատանքներ (պատումային-նարատիվային հարցազրույցի մեթոդ), կորուսյալ քաղաքի ուսումնասիրում (մենթալ քարտեզագրում), ինչպես նաև բռնի տեղահանման, «դժվար» հիշողության և տրավմայի հետազոտում։ Մասնավորապես, հետևելով Էվիա Հովհաննիսյանի ու Տիգրան Ամիրյանի՝ Շուշիի մասին աշխատությանը, ընտրվել է Հադրութ քաղաքը (նաև՝ Հադրութի շրջանի գյուղերը)։

Սույն հետազոտության նպատակը 2020 թվականի պատերազմից հետո տրավմատիկ հիշողության և  Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա ազդեցության ուսումնասիրումն է։ Նախատեսվում է նաև իրականացնել միգրացիայի փորձի խորը ուսումնասիրություն՝ հասկանալու համար այն խնդիրները, որոնց պատերազմական գործողությունների արդյունքում ստիպված են առնչվել ներքին տեղահանված անձինք։ Կոգնիտիվ քարտեզագրման օգնությամբ քաղաքային տարածության անձնավորված կերպարի վերականգնումը թույլ կտա ավելի ամբողջական պատկերացնել բռնատեղահանության փորձը։ Երեք հետազոտողներից բաղկացած խումբը (Անիտա Խաչատուրովա, Ելենա Նիկիֆորովա և Նոնա Շահնազարյան) այցելել է տեղաշրջան և անհատական հարցազրույցներ անցկացրել։ Հեղինակները կարևոր են համարել քաղաքային տարածության և բնակության ընդհանուր վայրի մասին պատումները գրառել տեղի բարբառով, փորձելով դրանով իսկ առավել իրատեսական վերարտադրել «հադրութցիների կեցության զգացողությունը», նրանց առօրյան և երևակել «տեղանքի զգացողությունը» տեղային բառերի-հասկացությունների-ոճական արտահայտությունների միջոցով։

Հետագայում՝ 5-10 տարի անց, նախատեսվում է ևս մի նմանատիպ հետազոտություն՝ հետևելու համար հիշողությունների ու մոռացությունների դինամիկային, պարզելու համար, թե մարդիկ ինչպես են մարսում պատերազմի ու բռնատեղահանման տրավման (սոցիալական հաստատությունների օգնությամբ կամ առանց դրանց)։ Թե՞ տրավմայի մասին հիշողությունն է նրանց «մարսում»։ Ծրագրի առանցքային հետազոտական հարցերը բխում են հիշողության աշխատանքի գործընթացից. կարո՞ղ է, արդյոք, տրավմատիկ հիշողությունը պատումների միջոցով փոխանցվել սերնդեսերունդ։ Ինչպե՞ս է տրավմատիկ և «երկրորդային» հիշողությունն աշխատում որպես նոր ինքնությունների արտադրող։ Ու ի՞նչն է հանդիսանում սեղմակոճակ, թրիգեր կամ թերապիա՝ սոցիալական-անհատական տրավմայի հաղթահարման ընթացքում։

Ծրագրի ևս մի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության մի կարևոր մասի գրառումն ու պահպանումը։

Մեթոդաբանության մասին։ Կորուսյալ Հադրութի շրջանի քաղաքների ու գյուղերի սոցիալական և մշակութային լանդշաֆտի մասին ժողովրդական հիշողություններն ու պատումները փաստաթղթավորելու նպատակով հետազոտական խումբը մտասևեռվել է նրա բնակիչների բանավոր պատմությունների գրառման և վերլուծության վրա (շուրջ 40 խորացված հարցազրույց). հայեցակարգային, կոգնիտիվ, մենթալ քարտեզագրումն օգնում է բացահայտելու հիշողության թաքնված շատ մակարդակներ, հայտնաբերում է նշանակալից վայրերի քարտեզագրման ու սահմանման արական և իգական ռազմավարություններ։ Հադրութ քաղաքի և շրջանի գյուղերի բնակիչների հետ հանդիպումներն ու զրույցներն անցկացվել են Երևանում ու Ստեփանակերտում՝ 2022 թ. հունիս-հուլիս ամիսներին։

 

Թեգեր ԽմբագրականՕգոստոս երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի անկախության օրն ու Ռուսաստանի հետ պատերազմի վեց ամիսը

August 2022

Օգոստոսի                                       ...

Կարդալ ավելին
Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

August 2022

Կարեն ՄԱԴՈՅԱՆ Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս...

Կարդալ ավելին
Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

August 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն...

Կարդալ ավելին
Զելենսկու պատգամը հայերին

Զելենսկու պատգամը հայերին

August 2022

«Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը», -Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.