Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղարաբաղյան հիմնախնդիր. նոր իրողություններ ու նոր դիրքավորում

hayk
August 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ «վերջնականապես լուծելու համար Ղարաբաղի հարցը», փոխել է իրողությունները տարածաշրջանում, բայց հիմնախնդիրն այդպես էլ չլուծված է մնացել, և այս հարցում համընկնում են միջազգային հանրության ու պաշտոնական Երևանի դիրքորոշումները՝ ի հեճուկս պաշտոնական Բաքվի անհամաձայնության։ Հետևաբար, հարցը պիտի լուծվի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ողջ գործընթացի բաղկացուցիչ մաս, գործընթաց, որը շարունակվում է մի քանի խողովակով. երկկողմանի (Բրյուսել, Թբիլիսի) , եռակողմ (Մոսկվայի մասնակցությամբ) և բազմակողմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, խումբ, որի համանախագահները դժվար թե հանդիպեն դեռ տևական ժամանակ։

Նոր իրողությունները նոր դիրքավորում են թելադրում Հայաստանին ու Արցախին, և սա անխուսափելի է, սակայն, թվում է, իներցիան շատ բանում մնում է չհաղթահարված, թեև անցած մոտ երկու տարում շատ բան պետք է  վերարժևորվեր ու վերանայվեր։ Մասնավորապես, և առաջին հերթին՝ խնդիրը կայանում է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների, ընդհանուր առմամբ տարածաշրջանում նրա վարած քաղաքականության և, մասնավորապես, Հայաստանի ու Արցախի նկատմամբ նրա վերաբերմունքի գնահատման մեջ։

Սակայն պաշտոնական Երևանի դանդաղկոտությունը, պաշտոնական Ստեփանակերտից հնչող, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններն այն տպավորությունն են ստեղծում, որ շատ փոփոխություններ այդպես էլ մնում են ոչ բավարար ընկալված, գործողություններն ու քայլերն էլ բնազդային՝ ի հեճուկս մեր շուրջ կատարվող դինամիկ գործընթացների, որոնք պարունակում են ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ։

«Անալիտիկոն»-ի նոր թողարկմամբ փորձել ենք մեր հեղինակների հոդվածներով ու նույն թեմայով մամուլից ընտրված ուշագրավ հրապարակումներով այս պահի դրությամբ առկա բանակցային գործընթացի մի յուրատեսակ «գույքագրում» անցկացնել, փորձագիտական գնահատական տալ դրա առանձին տարրերին ու եզրակացություններ անել կատարվածից, ինչը հանրությանը կօգնի ավելի լավ կողմնորոշվելու դրանում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՕգոստոս առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի անկախության օրն ու Ռուսաստանի հետ պատերազմի վեց ամիսը

August 2022

Օգոստոսի                                       ...

Կարդալ ավելին
Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

Ուկրաինայի անկախության օրը․ դիմադրության վեց ամիսների արդյունքները

August 2022

Կարեն ՄԱԴՈՅԱՆ Անկախության 31-ամյակն Ուկրաինան նշեց Ռուսաստանի հետ վեց ամիս տևող լայնածավալ պատերազմի պայմաններում։ Սույն թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայից դուրս...

Կարդալ ավելին
Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

Դավիթն ընդդեմ Գողիաթի. նորագույն պատմություն

August 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը շարունակվում է արդեն կես տարի։ Այսօր դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, սակայն...

Կարդալ ավելին
Զելենսկու պատգամը հայերին

Զելենսկու պատգամը հայերին

August 2022

«Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը», -Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.