Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Լավրովն առաջարկել էր բացել Աղդամի ճանապարհը, մեկ օր անց՝ Լաչինը․ «Կոմերսանտ»

hayk
August 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

«Կոմերսանտը», վկայակոչելով ռուսական պետական ապարատի պաշտոնյայի, գրում է, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայն էին ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։

Տարածաշրջանային իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, կբացվեր Լաչինի ճանապարհը։

«Նման տարբերակը բարձր աստիճանի պատրաստավածության էր բերված»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։

Բայց, նրա խոսքով, Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը և փոխզիջումը տեղի չունեցավ։

«Կոմերսանտի» զրուցակցի փոխանցմամբ, Մոսկվայում իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։

«Իրավիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որ ձեռնարկում ենք մենք, արևմտյան, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում։ Բաքուն հետ չի գնում», – ասել է պաշտոնյան, հավելով, որ Ղարաբաղի իշխանությունները ևս համառում են, մասնավորպես, մերժել են Աղդամի ճանապարհն օգտագործելու տարբերակը։

Ըստ Ռուսաստանի պաշտոնյայի՝ ամեն դեպքում Աղդամի ճանապարհը բացվելու է։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին Բաքվում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասաց, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։ Մեկ օր անց՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Ստեփանակերտից հայտարարեցին՝ Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել արցախցիներին՝ նշելով՝ «մարդուն չի կարելի պարտադրել գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն»:

 

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՕգոստոս 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանն ու իր հիբրիդային հակառակորդները. ինչպե՞ս դիմակայել

August 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են...

Կարդալ ավելին
Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

August 2023

Սամվել Մարտիրոսյան Ներկա հակամարտությունները, գաղտնիք չէ, արդեն անցել են այն միանշանակ և հստակ պատերազմների ավանդական փուլը։ Այսօր հաճախ դժվար է...

Կարդալ ավելին
Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

August 2023

Տարոն Հովհաննիսյան Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք...

Կարդալ ավելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

August 2023

Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.