Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին. Հայաստանի ԱԳՆ

hayk
August 2023
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մասին

Լուսանկարը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։ Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումնառությունը։

Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։

Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելափակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ ի ցույց են դրվում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:

Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է»,- ասված է հայտարարությունում։

ՍիվիլՆեթ

 

Թեգեր ԱրտատպությունՕգոստոս 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանն ու իր հիբրիդային հակառակորդները. ինչպե՞ս դիմակայել

August 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են...

Կարդալ ավելին
Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

August 2023

Սամվել Մարտիրոսյան Ներկա հակամարտությունները, գաղտնիք չէ, արդեն անցել են այն միանշանակ և հստակ պատերազմների ավանդական փուլը։ Այսօր հաճախ դժվար է...

Կարդալ ավելին
Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

August 2023

Տարոն Հովհաննիսյան Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք...

Կարդալ ավելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

August 2023

Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.