Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գրաֆիտի. հայ մեծերի դիմապատկերները

hayk
August 2023
Գրաֆիտի. հայ մեծերի դիմապատկերները

Լուսանկարը՝ Ժուռնալիստ․am-ի

Մեծ քաղաքներում փողոցային արվեստը շատ զարգացած է: Հաճախ քաղաքաբնակների գեղագիտական հայացքները տեղ են գտնում մոխրագույն շենքերի պատերին` դառնալով արվեստի իսկական գործեր: Պատերին արված նման պատկերները արդի մշակույթում անվանում են գրաֆիտի: Այս արվեստը Հայաստանում  նոր է զարգանում: Գրաֆիտին ունի մի շարք ոճեր. դրանցից մեկն էլ  մարդկային դիմանկարների պատկերումն է:

Վերջերս երևանյան պատերին հայտնվում են հայ մեծերի դիմապատկերները: Սկզբում` Մհեր Մկրտչյան (Խանջյան 13), հետո` Սոս Սարգսյան (Վարդանանց 14), Արամ Խաչատրյան (Վարդանանց 14), Պարույր Սևակ (Կենդանաբանական այգու հարևանությամբ), Ավետիք Իսահակյան (Կենդանաբանական այգու հարևանությամբ), Եղիշե Չարենց (Կենդանաբանական այգու հարևանությամբ): Դիմանկարների հեղինակը դիզայներ-գրաֆիկ Ռոբերտ Նիկողոսյանն է: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է:

Մի օր որոշեց սիրելի Մհեր Մկրտչյանի մեծ դիմանկարը  պատկերել բոլորի աչքից հեռու, Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի կիսակառույցի պատին: Մհեր Մկրտչյանից հետո հայ մեծերի շարքը ձգվեց ամբողջ պատի երկայնքով. Պարույր Սևակ, Սոս Սարգյան, Շառլ Ազնավուր, Մոնթե Մելքոնյան: «Եթե պատն ավելի երկար լիներ, հայ մեծերի մի քանի դիմանկարներ իրար կողքի ավելի շատ կպատկերեի` պանորամայի ձևով»,- ասում է նկարիչը:

Դիմացի բարձրահարկի բնակիչներից մեկը պատուհանից տեսել էր Ռոբերտի աշխատանքն ու նկարների ներքևի մասում հաղորդագրություն թողել՝ խնդրելով Մոնթեին նկարել:

Դրական կարծիքներից ոգևորված` Ռոբերտն ավելի վառ գույնի ներկերով Նոր Նորքի 4-րդ զանգվածից իջավ քաղաքի կենտրոն: Այստեղ նույնպես առաջինը Մհեր Մկրտչյանի դիմանկարը ստեղծվեց: Նկարչի նպատակը մեկն է` ծանոթացնել մեր համաքաղաքացիներին հայ մեծերի հետ: Վերջին ամիսներին Նոր Նորքի 4-րդ զանգվածի  կիսակառույցի պատը համալրվել է նաև Առնո Բաբաջանյանի, Վիլյամ Սարոյանի ու Կոմիտասի դիմապատկերներով: Նկարչի խոսքերով` հնչել են տարբեր, բայց հիմնականում դրական կարծիքներ: «Եթե հաշվի առնես մի քանի կարծիք, հաստատ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, իսկ համարձակությունն այն է, որ գրաֆիտին փողոցային  նկարչական ոճ է: Կարող ենք մարդկանց դեմքեր ստանալ, պատկերներ, ոմանք կնայեն, կասեն՝ էս ի՞նչ են արել, մարդիկ կլինեն, նույնիսկ կասեն` պատերը կեղտոտում են: Մարդիկ էլ կլինեն՝ շատ կհավանեն»,- ավելացնում է Ռոբերտը:

Երիտասարդ նկարչի գաղափարները շատ են, սպասենք հաջորդ դիմանկարներին:

 

Մերի Իսայան

Ժուռնալիստ․am

 

 

Թեգեր ԱրտատպությունՕգոստոս 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանն ու իր հիբրիդային հակառակորդները. ինչպե՞ս դիմակայել

August 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են...

Կարդալ ավելին
Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

August 2023

Սամվել Մարտիրոսյան Ներկա հակամարտությունները, գաղտնիք չէ, արդեն անցել են այն միանշանակ և հստակ պատերազմների ավանդական փուլը։ Այսօր հաճախ դժվար է...

Կարդալ ավելին
Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

August 2023

Տարոն Հովհաննիսյան Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք...

Կարդալ ավելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

August 2023

Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.