Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

hayk
August 2023
Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

ISS Today image

Սամվել Մարտիրոսյան

Ներկա հակամարտությունները, գաղտնիք չէ, արդեն անցել են այն միանշանակ և հստակ պատերազմների ավանդական փուլը։ Այսօր հաճախ դժվար է հասկանալ, թե որ տիրույթներում են ընթանում հիմնական բախումները, թե ինչ տեսք դրանք ունեն։ Իսկ հաճախ նույնիսկ բարդ է հասկանալ, թե ով է կոնկրետ հարձակվող կողմը։ Քանի որ իրականացվում են կոմպլեքս գործողություններ, բավականին բարդեցված և բազմաշերտ գործիքակազմով, իսկ կան դեպքեր, երբ հարձակումներն ընթանում են չբացահայտված աղբյուրներից կամ ուրիշի դրոշի տակ։ Եթե դեռ տասնամյակներ առաջ նման բացատրությունն ավելի շատ նկարագրում էր լրտեսական խաղերը, հատուկ ծառայությունների իրար դեմ գործողությունները, ապա այսօր նման որակ ստացել են ընդհանրապես բոլոր հակամարտությունները, մի տեղ՝ ավելի ընդգծված, մյուս տեղերում՝ դեռ որպես հիմնական գործողություններին օժանդակող օղակ։

Հակամարտությունների բարդությունը, բազմաշերտ գործողությունների իրականացման ոլորտները, գործիքակազմի բազմազանությունը բերել են նրան, որ կրկին, բայց արդեն նոր իմաստներով առաջին պլան են մղվել «հիբրիդային պատերազմ», «հիբրիդային հարձակումներ», «հիբրիդային վտանգներ» հասկացությունները։

Հայաստանի դեմ մղվող հիբրիդային հարձակումների բավականին լուրջ հատված են կազմում տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք ներառում են ինչպես տեխնիկական, կիբեր-անվտանգության հետ կապված հարձակումները, այնպես էլ բովանդակային, մեդիա տիրությում իրականացվող գործողությունները, որոնք դրսևորվում են քարոզչության, կեղծ նորությունների տարածման, նարատիվների ձևավորման, հոգեբանական խորը ազդեցություն ունեցող հարձակումներով։ Հաճախ երկու կոմպոնենտները իրար օժանդակում են՝ ուժեղացնելով վերջնական ազդեցությունը։

Ներկա պահին Հայաստանը գտնվում է բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության տակ՝ հաշվի առնելով տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունները գլոբալ սրված իրավիճակի համատեքստում։ Եվ, իհարկե, այստեղ գործում են մի շարք երկներ, որոնք խիստ հմտացած են հիբրիդային պատերազմներ վարելու հարցում։ Երևի ամենամեծ հիբրիդային պատերազմ վարելու փորձ ունեցող երկներից երկուսը՝ Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը, ակտիվորեն ներգրավված են Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայկական Սփյուռքի հետ կապված հարցերի մեջ։ Կան ավելի քիչ լծակներ ունեցող սուբյեկտներ, որոնք նույնպես օգտագործում են տեղեկատվական դաշտը որպես ազդեցության հիմնական միջոց։

Սակայն, ամեն դեպքում, այսօր հիմնական հիբրիդային ագրեսիան Հայաստանի (հոդվածում Հայաստանը դիտարկվում է լայն, ոչ միայն աշխարհագրական իմաստով) դեմ իրականացնում է Ադրբեջանը։ Այստեղ կանդրադառնանք հենց ադրբեջանական հիմնական հիբրիդային ռազմավարության մի քանի ուղղություններին։

Իհարկե, այսօր պաշտոնական Բաքուն բոլոր ուղղություններով է փորձում գործել Հայաստանի դեպքում։ Դրա հիմնական երևացող կոմպոնենտներն են այսօր Արցախի անընդհատ խորացվող շրջափակումը, պարբերաբար իրականացվող ռազմական հարձակումները Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների վրա, ռազմագերիների հարցը։

Սակայն, այդ գործողությունները բազմաշերտ ուղղվածություն ունեն։ Եվ դրանց թիրախներից մեկը հայ հասարակությունն է՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի։ Բոլոր գործողություններն ուղղորդվում են տեղեկատվական գրոհներով, որոնք մի քանի խնդիր են փորձում լուծել.

  • Խորացնել ընկճվածությունը հայկական հասարակությունում, փորձել ամեն ինչ անել, որպեսզի պարտվողի հոգեբանությունը խորը արմատներ թողնի հայերի մեջ, լինեն նրանք Հայաստանի բնակիչներ, թե ոչ։ Իրականացվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հանրային մակարդակով անընդհատ ֆիքսվի պարտվողի կարգավիճակը;
  • Հնարավորինս ուժեղացնել անվստահությունը պետական ինստիտուտների հանդեպ, հատկապես ուժային կառույցների՝ բանակի ու ազգային անվտանգության նկատմամբ։ Հաշվի առնելով առկա սուբյեկտիվ և օբյեկտիվ իրավիճակը, այս ուղղությամբ ադրբեջանական կողմը մեծ ճիգեր գործադրելու խնդիր չունի՝ արդյունքների հասնելու համար;
  • Խորացնել ներքին պառակտվածությունը հայկական քաղաքական տարբեր հոսանքների և դրանց աջակցող հանրային հատվածների միջև Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, ջլատել Սփյուռքի ուժերը։

Այս ուղղությամբ ակտիվորեն օգտագործվում են տեղեկատվական հոսքերը, որոնք ձևավորվում են ինչպես ավանդական մամուլի, այնպես էլ՝ բլոգերների և նմանատիպ այլ աղբյուրների միջոցով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլն այսօր ամբողջությամբ վերահսկվում է Ալիևի ռեժիմի կողմից, ներքին մեդիաների միջոցով տեղեկատվական հոսքերի ձևավորումը Բաքվի համար դժվարություն չի ներկայացնում։ Բացի դրանից, արդեն երկար տարիներ Ադրբեջանը ծախսում է լուրջ գումարներ միջազգային մամուլում ազդեցություն ստանալու համար։ Դա արվում է ինչպես անմիջապես կաշառելով արտասահմանյան լրագրողներին և խմբագիրներին, այնպես էլ՝ միջնորդ լոբիստական կազմակերպությունների և փիառ ընկերությունների միջոցով։

Կիրառվում են զանազան տեղեկատվական գործիքներ։ Այսպես, օրինակ, ադրբեջանական կողմն ակտիվորեն գնում է տեղեկատվական տեղադրումներ ռուսալեզու բազմաթիվ տելեգրամյան ալիքներում, հիմնականում՝ ռուսաստանյան և ուկրաինական։ Ընդ որում, տեղեկատվությունն ընտրվում է՝ հաշվի առնելով տվյալ ալիքների լսարանները, դրանց ուղղվածությունը, քաղաքական դիրքորոշումը։

Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման համար օգտագործվում են ինչպես հազարավոր երիտասարդներ, որոնք կուսակցական գծով ստանում են պատվերներ կոնկրետ տեղեկատվություն տարածելու, օրինակ, Ֆեյսբուքի կամ Թվիթերի (ներկայումս՝  X հարթակի) միջոցով։ Կիրառվում են նույնիսկ ռոբոտներ, որոնք զանգվածային կեղծ օգտատերերի միջոցով տարածում են անհրաժեշտ տեղեկատվությունն ընտրված հեշթեգերով ու տարբեր լեզուներով։

Ներքին քաղաքական պառակտվածությունը հայկական հասարակությունում լավ պարարտ հող է ստեղծում ադրբեջանական հիբրիդային հարձակումների համար։ Այսօր Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերը խորը ճգնաժամ են ապրում, ներքաղաքական պայքարը գնալով ավելի է սաստկանում և անհանդուրժողական դառնում։ Եվ տվյալ պահին տեղեկատվական գրոհներն իրար դեմ հանդիսանում են հիմնական գործիք։ Ինչը հանգեցրել է մի քանի հետևանքների.

  • Մամուլը և բլոգերային դաշտը խիստ քաղաքականացված է և կախվածության մեջ է տարբեր քաղաքական շարժումներից և կուսակցություններից
  • Տեղեկատվական դաշտը ներպարփակված է ներքաղաքական հարցերի մեջ, նույնիսկ արտաքին հարցերը դիտարկվում են ներքին տրամաբանության մեջ
  • Համապատասխան պետական մարմինները, որոնք պետք է հակազդեն հիբրիդային հարձակումներին, զբաղված են ավելի շատ ներքին հակառակորդների հարցերով։

Այս ամենը հանգեցնում է Հայաստանի տեղեկատվական դաշտի իմունային համակարգի լուրջ խնդիրների, որոնց հետևանքով ադրբեջանական նարատիվները շատ հեշտ ներթափանցում են հայաստանյան մեդիաներ, սոցիալական ցանցեր և շատ արագ ընկալվում հանրային մեծ զանգվածների կողմից։

Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը ոչ միայն գրեթե չի դիմադրում տվյալ պահին իր դեմ կազմակերպված հիբրիդային հարձակումներին, այլ նույնիսկ ստեղծված է մի իրավիճակ, երբ ներքին քաղաքական և հասարակական գործընթացները նույնիսկ ռեզոնանս են առաջացնում և որոշ դեպքերում ուժեղացնում են ադրբեջանական տեղեկատվական ուղղորդված ազդեցությունները։

Իսկ ադրբեջանական կողմն էլ, մյուս կողմից, անընդհատ վերահսկում է իրավիճակը, որպեսզի գնահատի կատարվող գործողությունները և դրանց ազդեցությունը հայաստանյան և սփյուռքյան հասարակության վրա։ Նման վերահսկողական մեխանիզմներից մեկը հայաստանյան թիրախների դեմ լրտեսական ծրագրերի միջոցով իրականացվող հարձակումներն են։ Օրինակ, վերջին տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն կիրառում է իսրայելական NSO Group ընկերության կողմից տրամադրվող pegasus լրտեսական ծրագիրը։ Այսօր հանրայնացված են մի շարք թիրախներ, որոնց դեմ կիրառվել է պատերազմի ժամանակ և ավելի ուշ տվյալ լրտեսական ծրագիրը, ինչը ներկայացվել է միջազգային զեկույցում։[1] CyberHUB կիբերանվտանգության կազմակերպության ուսումնասիրությունը թույլ է տալիս գնահատել, որ իրական վարակված թիրախների թիվը հասնում է հարյուրների, որոնց մեջ մտնում են պետական և ռազմական գործիչներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան դեսպանատների աշխատակիցներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։ Վարակվածների քանակը և դերերը հասարակության մեջ թույլ է տալիս հանգել եզրակացության, որ ադրբեջանական կողմն ամեն ինչից զատ անընդհատ վերահսկում է նաև ընդհանուր տրամադրությունները հանրային տարբեր հատվածներում։

Ընդհանրացնելով, կարելի է եզրահանգել, որ այսօր Ադրբեջանի կողմից հիբրիդային պատերազմը Հայաստանի և հայության դեմ գնալով խորանում է, իսկ դրան դիմակայելու ներքին ռեսուրսներ ոչ միայն չեն ստեղծվում, այլ նույնիսկ համատեղ ուժերով եղածները կազմաքանդվում են։

 

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Երևան

________

[1]  Hacking in a war zone: Pegasus spyware in the Azerbaijan-Armenia conflict; AccesNow, May 2023,   https://www.accessnow.org/publication/armenia-spyware-victims-pegasus-hacking-in-war/

 

Թեգեր ՀոդվածներՕգոստոս 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանն ու իր հիբրիդային հակառակորդները. ինչպե՞ս դիմակայել

August 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են...

Կարդալ ավելին
Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

August 2023

Տարոն Հովհաննիսյան Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք...

Կարդալ ավելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

August 2023

Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր...

Կարդալ ավելին
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մասին

Ադրբեջանը ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին. Հայաստանի ԱԳՆ

August 2023

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Օգոստոսի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.