Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ծանր պատերազմից հետո և վերջին առաքելությունից առաջ. վճռորոշ ընտրություն Արցախում

hayk
February 2022
Հայաստան. քաղաքակրթական խաչմերու՞կ, թե՞ պոլիգոն

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան

 

Հունվարի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության փոփոխության աշխատանքային հանձնաժողով ստեղծելու մասին, որը կգործի նախագահին կից: Այլևս որևէ Սահմանադրություն չի գրվելու անձի համար, Սահմանադրությունը գրվելու է ժողովրդի համար և ծառայելու է ժողովրդին: Նախագահ Հարությունյանի հրամանագրից հետո այդ միտքը բարձրաձայնել է Արցախի ԱԺ նախագահ, Արայիկ Հարությունյանի հիմնադրած կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը: Հարությունյանն այդ կուսակցությունը թողեց 44-օրյա պատերազմից հետո, ազդարարելով, որ նոր իրավիճակում Արցախի նախագահից պահանջվում է վերկուսակցականություն:

Ծանր ու դաժան պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը հայտնվել են ոչ միայն արտաքին, այլև ներքին չափազանց բարդ իրավիճակում, քաղաքական վերափոխումների և արդիականացման հրամայականի առաջ: Այստեղ խնդիրը լոկ նոր իրավիճակի և ներքաղաքական նոր իրադրությամբ արձագանքելու մեխանիկական պահանջը չէ: Բանն այն է, որ ծանր պատերազմը և դրա հետևանքը հին քաղաքական իրավիճակի ամլության, թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դրա անհամարժեքության հետևանք էին: Արցախի ներքին իրավիճակն ածանցվում էր Հայաստանի ներքաղաքական, կամ ավելի շուտ՝ կառավարող համակարգի ներքին իրադրությունից: Դրա վառ արտահայտությունն էր, օրինակ, 2015 թվականի խորհրդարանի ընտրությունը, երբ ընտրության արդյունքի ազդարարումից տևական ժամանակ անց էլ (ընդհուպ՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների գլխավորությամբ) տեղի էր ունենում բուռն քննարկում, թե ինչպես պետք է բաժանվի Արցախի խորհրդարանական կարկանդակը:

Հավանաբար, հենց այդ երևույթը նկատի ունի Արթուր Թովմասյանը, երբ խոսում է այն մասին, թե «այլևս չի լինելու անձի համար գրվող Սահմանադրություն»: Կամ՝ նկատի ունի այն երևույթը, որը դրսևորվեց 2015-ից կարճ ժամանակ անց: Բանն այն է, որ 2015-ին Հայաստանում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող զարգացումներին զուգահեռ Արցախում ևս սկսեցին խոսել փոփոխության մասին, ընդ որում՝ կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու անհրաժեշտության մասին, ինչպես Հայաստանում: 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, սակայն, Արցախում հանկարծ որոշվեց Սահմանադրության փոփոխությամբ գնալ ոչ թե խորհրդարանական, այլ գերնախագահական համակարգի: Այդ փոփոխությունն էլ կատարվեց այնպիսի տրամաբանությամբ, որ 2017 թվականին երկրորդ ժամկետը սպառող Բակո Սահակյանին հնարավորություն տրվեց մնալ մինչև 2020 թվականի մայիս:

Իսկապես՝ ստացվեց Սահմանադրության փոփոխություն անձի համար, թեև անհասկանալի պատճառով: Ի՞նչ էր տեղի ունեցել ապրիլյան քառօրյայում, դրանից հետո ի՞նչ քննարկումներ էին տեղի ունեցել Հայաստանի քաղաքական վերնախավի և Արցախի վերնախավի միջև, որ կայացվեց խորհրդարանական մոդելի անցնելու փոխարեն գերնախագահականի անցնելու մասին որոշում՝ Բակո Սահակյանին ևս երեք տարի նախագահի պաշտոնին պահելու համատեքստով: Այս օրինակներն ու դրվագները, թերևս, լավագույնս բնորոշում են այն, ինչ կոչվում էր Արցախի Հանրապետության ներքաղաքական կյանք և ինչն իրականում Հայաստանի ներքաղաքական կյանքի «պոչն» էր այն բանից հետո, երբ Արցախի ներքաղաքական կյանքի գլուխը տեղափոխվեց Հայաստանի իշխանության ղեկին:

Մեծ հաշվով, Արցախը, որ 1988-ի շարժման, դրան հաջորդած պատերազմի ընթացքում, 1994-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում ինքնուրույն քաղաքական և ինտելեկտուալ միավոր էր, այդ իրավիճակը բյուրեղացնելու փոխարեն 1998-ին Հայաստանում ներհամակարգային իշխանափոխությունից հետո աստիճանաբար վերածվեց քաղաքական դեկորացիայի: Դա չէր լինելու արցախյան գործընթացի հաջողության գրավական, ավելին՝ փուլ առ փուլ ակնառու էր դառնում, որ Արցախի քաղաքական սուբյեկտության չեզոքացումն ու դրա լոկ ցուցանակային բնույթը հայտնվում է արցախյան խնդրի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական վերափոխումների հանդեպ ավելի ու ավելի անհամարժեք վիճակում:

44-օրյա պատերազմից հետո ամբողջապես նոր իրավիճակ է, որտեղ կենսական առաջնահերթություններից մեկն է Արցախի սուբյեկտության վերականգնումը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախը նախ՝ իբրև սուբյեկտ վերականգնվի ինքն իր հանդեպ, ինքն իր ներսում, ձևավորվի որպես քաղաքական մտքի և ինտելեկտի կրող: Այլապես, հնարավոր է ընդունել տասը նոր Սահմանադրություն և տասից տասն էլ ժողովրդի համար, բայց դրանից հազիվ թե փոխվի որևէ բան, եթե Արցախում չի փոխվում քաղաքական սերունդն իր ոչ միայն տարիքով, այլև մտածողությամբ, աշխարհընկալումով, մտահորիզոնով: Այստեղ է գլխավոր հարցը՝ Արցախում դրվա՞ծ է քաղաքական սերնդափոխության, քաղաքական մտածողության վերափոխման խնդիր, թե՞ Սահմանադրության փոփոխության միջոցով քաղաքական համակարգ կոչված առկա օրգանիզմը նոր իրավիճակում ավելի հարմարավետ տեղավորելու հարց:

Մինչև Սահմանադրության փոփոխության հանձնաժողովի մասին հրամանագիր ստորագրելը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ ունեցավ կառավարության և խորհրդարանի քաղաքական ուժերի առաջնորդների ներկայությամբ, անելով որոշակի ուշագրավ հայտարարություններ: Մասնավորապես, Հարությունյանն ազդարարեց ԱԱԾ նոր «ֆունկցիայի» մասին՝ լսել ժողովրդական խոսակցությունները, ինչը հենց ժողովրդական լեզվով կնշանակի՝ «ականջ դնել, թե ինչ է խոսում ժողովուրդը»: Իհարկե, Արայիկ Հարությունյանն այդ նոր «ֆունկցիան» դիտարկում է դրական իմաստով, ժողովրդին առավել արդյունավետ ծառայելու իմաստով: Սակայն, ի վերջո, Արցախի դեռ որևէ իշխանություն չի հրաժարվել խոսել այդ ծառայությունից: Այլ հարց է, թե ով ինչպես է ծառայել գործնականում:

Այստեղ Հարությունյանի երկրորդ ուշագրավ խոսքն է՝ պետք է ապահովել, որպեսզի Արցախի 216 միլիարդ դրամ աննախադեպ մեծությամբ բյուջեն արդյունավետ լինի ամեն մի լումայի հաշվարկով: Արայիկ Հարությունյանն իբրև այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլ դիտարկում է կառավարության բարձրագույն պաշտոններում բարձր որակավորում ունեցող մասնագետների նշանակումը, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից և հայացքներից: Հնչում է, անշուշտ, բավականին դրական, եթե, իհարկե, խոսքն ունի բառի բուն իմաստ, այլ ոչ թե եղած քաղաքական համակարգ կոչվածի հետ նոր փաթեթավորումով մեծ պայմանավորվածության նպատակ:

Այդ իմաստով Արայիկ Հարությունյանն Արցախում, թերևս, ամենաբարդ վիճակում է: Իբրև նախագահ նրա վրա է մեծ պատասխանատվությունը, առավել ևս՝ ըստ գործող Սահմանադրության: Միաժամանակ, նա այդ առումով «քաղաքական զոհաբերության» ամենահարմար ֆիգուրն է քաղաքական ամբողջ դաշտի համար: Իսկ այդ դաշտի համար այդպիսի «զոհաբերության» անհրաժեշտությունը բխում է նվազագույնը «ինքնապահպանման» բնազդից: Այդ իմաստով Հարությունյանը, թերևս, լավ է պատկերացնում, որ գրեթե անհավանական է այդ ուժերի հետ երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունը: Հարությունյանը, թերևս, դա գիտակցելով է փորձում դնել կառավարման էֆեկտիվության բեկման խնդիրներ: Նրա նախաձեռնությունն էլ իր հերթին է նվազագույնն «ինքնապահպանման» բնազդ:

Մինչդեռ, Արցախում ռազմավարական խնդիր է ոչ միայն արդյունավետ աշխատող, այլ կյանքի, հանրային և անձնական վարքագծի առումով օրինակելի, արժեհամակարգային առումով ուղենշային վերնախավի ձևավորումը: Դա ռազմավարական կարևորություն ունեցող հարց է եղել միշտ, սակայն, ինչպես գործնականում բոլոր ռազմավարական գործոններն ու անհրաժեշտությունները, այդ խնդիրն էլ ենթարկվել է ընդամենը անձնական կամ խմբային նյութապաշտությանը, որի հիմքով էլ ձևավորվել են միմյանց հաջորդող արցախյան վերնախավերը՝ հայաստանյան համանման վերնախավերի շարունակությունները:

Արցախի հարցում այդ հանգամանքը ռազմավարական նշանակություն ունեցել է դեռևս առաջին պատերազմից հետո, 1994-ի հրադադարից ի վեր: Արցախի ռազմավարական առավելություններից մեկը պետք է լիներ փոքրաթիվ բնակչությամբ չճանաչված պետությունը աշխարհին մտքի նորարարությամբ, հասարակական համակեցության արդիականությամբ հայտնի դարձնելը, առնվազն  դրա փորձը: Այժմ ոչ միայն ուշ չէ, այլ, ցավոք սրտի,  իրադարձությունների աղետալի բերումով այդ խնդիրը դարձել է առավել կենսական: Միաժամանակ, էլ ավելի բարդացել է խնդիրը լուծելու միջավայրը: Կա ռուսական խաղաղապահ ներկայության և դրանից բխող քաղաքական ազդեցության հանգամանքը, երբ Արցախում ներքաղաքական, ներհասարակական վերափոխումները կարող են բախվել Ռուսաստանի քաղաքական ռազմավարությանը, որը, մեղմ ասած, ոչ միշտ է հայկական շահերի հետ համահունչ:

Մյուս բարդ խնդիրն այն է, որ Արցախում այսպես ասած հին քաղաքական համակարգի պահպանության հարցում մեծապես շահագրգռված է Հայաստանի նախկին կառավարող համակարգը, որը հաջողություն չունենալով Հայաստանում, փորձում է իր ինքնապահպանության հարցերը լուծել Արցախում իր «շարունակությունը» պահպանելու միջոցով, այդ հանգամանքը դիտարկելով Հայաստանում ներքաղաքական խաղաքարտ դարձնելու տրամաբանությամբ: Տարիներով սպառված համակարգը չունի ինքնապահպանման հարցը լուծելու այլ ռեսուրս, քան Արցախը: Ինքնապահպանումը լինելու է Արցախի հաշվին, լինի նոր, թե հին Սահմանադրությամբ: Ըստ այդմ, բուն խնդիրը նոր քաղաքական սերնդի ձևավորումն է, նոր մտածողությամբ, Արցախի հերոսական պատմությանը սերտ կապվածությամբ և միաժամանակ՝ համաշխարհային պատմության ապագա ընթացքի հանդեպ բովանդակային համադրվածությամբ:

Կա՞ այդ ներուժն Արցախում: Եվ կա՞ արցախյան ներկայիս վերնախավում ուժ, որն իրապես գիտակցում է՝ միայն այդ ներուժը վեր հանելով և քաղաքական էստաֆետը դրան փոխանցելով է հնարավոր պատերազմից հետո ոտքի հանել Արցախը՝ բառի լայն իմաստով: Այլ առաքելություն Արցախի որևէ նախապատերազմական ուժ այլևս չունի: Այդ ուժերը գործնականում տապալել են բոլոր այլ առաքելությունները: Մնացել է միայն մեկը՝ բացել քաղաքական նոր սերնդի ճանապարհը, որքան հնարավոր է՝ սահուն և արագ:  Այդտեղ է, թերևս, մնացյալ հարցերի պատասխանը, թեև հանրությանը, անկասկած, փորձ է արվելու համոզել, որ բոլոր հարցերի պատասխանը տալու է նոր Սահմանադրությունը:

 

 

Թեգեր ՀոդվածներՇաբաթական թողարկում փետրվար 7-13

Նմանատիպ  նյութեր

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

February 2023

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից...

Կարդալ ավելին

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ մշակութային ցեղասպանության

February 2022

Սուսինա ԽԱՉԱՏՐՅԱՆ Լրագրող, «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող Երևան   Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հասարակական գործիչներ փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց...

Կարդալ ավելին
Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

February 2022

Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի...

Կարդալ ավելին

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

February 2022

Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.