Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմ. դասեր և հետևանքներ Ռուսաստանի համար (մաս առաջին)

hayk
February 2022
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմ. դասեր և հետևանքներ Ռուսաստանի համար (մաս առաջին)

Աղբյուր՝ Eurasia Daily Monitor     Հեղինակ՝ Սերգեյ Սուխանկին

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020թ. սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) Հայաստանի դեմ արյունալի հակամարտությունում հանգեցրեց Ադրբեջանի վճռական ռազմական հաղթանակին, որին ակտիվորեն աջակցում էր Թուրքիան։ Զինադադարից ի վեր ռուս ռազմական և արտաքին քաղաքականության գծով փորձագետները փորձել են գնահատել այս հակամարտության արդյունքները Ռուսաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով Մոսկվայի՝ որպես Երևանի առանցքային ռազմաքաղաքական դաշնակցի դիրքը։ Սակայն, այդ գնահատականներում համաձայնություն չի եղել։ Մինչ ոմանք պնդում էին, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան Հարավային Կովկասում աշնանային մարտերի արդյունքում հայտնվել են հաղթողի դերում (Lenta.ru, 12 նոյեմբերի, 2020), այլք պնդում են, որ Մոսկվայի հաջողությունը այնքան էլ ընդգծված կամ հեռուն հասնող չէր, որքան Անկարայինը («Նեզավիսիմայա գազետա», 29 նոյեմբերի, 2020): Միևնույն ժամանակ, Ռուսաստանի փորձագիտական ​​հանրության մի փոքր մասը բացահայտորեն պնդում էր, որ Ադրբեջանի (և Թուրքիայի) հաղթանակը բացահայտ պարտություն էր Մոսկվայի համար՝ ինչ-որ կերպ նմանվելով Ռուսաստանի ռազմաքաղաքական և դիվանագիտական ​​այն ձախողումներին, որոնք նա կրել է 1904-1914 թվականներին (Topwar.ru, նոյեմբերի 16, 2020)։ Մի կողմ թողնելով հաղթողների և պարտվողների հարցը՝ ուսանելի է կշռադատել այն դասերը (և հետևանքները), որոնք, ըստ ռուս վերլուծաբանների, Մոսկվան կարող է քաղել այս հակամարտությունից: Մասնավորապես, տեղացի փորձագետները կենտրոնացել են մի կողմից ռազմական, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական, տնտեսական, տեղեկատվա-գաղափարախոսական տեսանկյունների վրա։

Ռազմական տեսանկյունից, ռուս պաշտպանական փորձագետների բազմաթիվ այսպիսի վերլուծություններում գերակշռող ընդհանուր կողմը թուրքական արտադրության անօդաչու թռչող մարտական սարքերի (ԱԹՄՍ) արդյունավետությունն է, որը շատ առումներով ապահովել է ադրբեջանական կողմի հաղթանակը (նմանատիպ հաջողություններ ցույց տալուց հետո Սիրիայում և Լիբիայում): Որպես այդպիսին, այդ վերլուծությունները հաճախ կենտրոնանում են թշնամու ԱԹՄՍ-ների արդյունավետության հնարավոր չեզոքացման կամ գոնե նվազեցման ուղիների վրա:

Մասնավորապես, Rueconomics.ru կայքի համար տպագրված իր հոդվածում ականավոր ռազմական փորձագետ, գնդապետ Միխայիլ Խոդարենոկը ուշադրություն է դարձնում երկու կարևոր ոլորտի վրա։ Նախ, նա պնդում է, որ այս նոր տիպի պատերազմում, որտեղ ԱԹՄՍ-ների դերը նկատելիորեն կբարձրանա, իր զինված ուժերի մրցունակությունը պահպանելու համար Ռուսաստանը պետք է արդիականացնի ռադիոտեղորոշման հետախուզության իր համակարգերը (թռչող թիրախներին հետևելու և բոլոր անհրաժեշտ տվյալները ակնթարթորեն հավաքելու համար) և ռազմական ավիացիան (հատկապես ուղղաթիռներն ու մարտական ​​ինքնաթիռները)։ Նա ընդգծում է, որ այս երկու ոլորտների կատարելագործումը կհանգեցնի ԱԹՄՍ-ների ցուցաբերած արդյունավետության կտրուկ նվազմանը, քանի որ «այն դանդաղ շարժվող, վատ մանևրող թիրախ է, որը կարող է հեշտությամբ ոչնչացվել»: Երկրորդ, Խոդարենոկը նշում է, որ ԱԹՄՍ-ների դեմ պայքարի միջոցներ մշակելիս ռուսական ռազմական ղեկավարության համար իմաստ կունենա ավելի «բազմակողմանի մոտեցում» ցուցաբերել Ռուսաստանի ողջ Հակաօդային/Հրթիռային պաշտպանության համակարգի նկատմամբ (ՀՕՊ): Մասնավորապես, նա նշում է, որ Ռուսաստանի ՀՕՊ-ն իր ներկայիս վիճակում չունի, այսպես կոչված, «պասիվ ետ մղելու» ունակություններ՝ օպերատիվ ռեժիմ, որի դեպքում ՀՕՊ ստորաբաժանումները գործում են ոչ թե ինքնուրույն, այլ ակտիվորեն հենվում են զինված ուժերի բոլոր առկա ճյուղերի վրա: Խոդարենոկը նշում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է «անհապաղ» լուծի այդ հարցերը, այլապես կկորցնի ռազմավարական նախաձեռնությունը (Rueconomics.ru, 15 հոկտեմբերի, 2020):

Մեկ այլ զեկույցում, որի հեղինակը «Վոյեննոյե Օբոզրենիե»-ի թղթակից Մաքսիմ Կլիմովն է, ձևակերպվում են լրացուցիչ հարցեր/դասեր, որոնք պետք է հաշվի առնել (Voyennoye Obozreniye, նոյեմբերի 14, 2020): Նախ, «արտաքին ճակատը միշտ չէ, որ արտացոլում է իրական մարտական ​​պատրաստվածությունը»: Այլ կերպ ասած, հեղինակը պնդում է, որ մինչ Ադրբեջանը հսկայական ջանքեր էր գործադրում իր զինված ուժերի կառուցվածքային վերափոխման համար, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «պատրաստում էր իր բանակը զորահանդեսների»: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը նույն սխալն է գործում ռազմածովային ուժերի ոլորտում, որտեղ նոր, շողշողուն նավերի հրապարակային ցուցադրությունները երկար ժամանակ ստվերում են հնարավոր հակամարտության համար իրական պատրաստվածության բացակայությունը («Վոյենոյե Օբոզրենիե», 31 հուլիսի, 2020 և 28 սեպտեմբերի, 2020):

Բացի այդ փաստարկներից, Կլիմովը առանձնացնում է մարտադաշտում դրոնների, հատկապես՝ ԱԹՄՍ-երի կիրառության հետ կապված երկու  հիմնական տեսանկյունները: Նախ, նա կասկածներ է հայտնում անօդաչու թռչող ապարատների դեմ արդյունավետ գործելու՝ Ռուսաստանի կարողության վերաբերյալ: Մասնավորապես, նա կասկածի տակ է դնում Կալինինգրադի ՀՕՊ ցանցի կարողությունը՝ կանխելու ԱԹՄՍ-ների համակարգված «երամային» հարձակումը, հատկապես, եթե առաջին ալիքը միտումնավոր կազմված է «հեշտ» թիրախներից (հին և պարզունակ մոդելներ)՝ ռուսական ՀՕՊ սարքերի գտնվելու վայրը բացահայտելու համար, մինչդեռ հաջորդ ալիքը բաղկացած է ամենաարդիական ԱԹՄՍ-ներից: Երկրորդ, նա ընդգծում է, որ Ռուսաստանը լրջորեն զիջում է ԱԹՄՍ-ների ոլորտում առաջատար խաղացողներին. այս դասի իր սեփական ծանր մոդելները, ինչպիսին են Okhotnik-ը, Grom-ը և Altius-ը, դեռ պատրաստ չեն սերիական արտադրության համար (Voyennoye Obozreniye, 14 նոյեմբերի, 2020, ՌԻԱ Նովոստի, 5 դեկտեմբերի, 2020):

Վերջապես, «Վոյեննոյե Օբոզրենիե» -ի վերլուծաբանը զգուշացնում է «կատաղի քարոզչության վնասի» մասին՝ սեփական մարտունակության և ռազմական սպառնալիքների վերաբերյալ գնահատականների ճշգրտության վրա։ Մասնավորապես, Կլիմովը նշում է, որ Հայաստանի պարտության ազդեցությունը խորացել է «հայկական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող շարունակական կեղծիքների պատճառով»։ Մինչ պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները պնդում էին «ռազմի դաշտում մեկը մյուսի հետևից հաղթանակների մասին», պարտության հետևանքով առաջացած ցնցումը, հատկապես Շուշիի անկումից (նոյեմբերի 8) հետո, հանգեցրեց հասարակության զայրույթին, հակակառավարական տրամադրությունների աճին և Երևանի քաղաքական ղեկավարության գրեթե տապալմանը («Վոյենոյե Օբոզրենիյե», 14 նոյեմբերի, 2020):

Հաջորդ կարևոր հետազոտության հեղինակը նշանավոր ռազմական փորձագետ Ալեքսեյ Ռամն է, ով պնդում է, որ անցյալ տարվա ղարաբաղյան հակամարտությունը բացահայտեց թուրքական արտադրության ամենաառաջադեմ  ԱԹՄՍ-ների և ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մարտադաշտում բախման արդյունքը: Ըստ Ռամի, թեև Հայաստան արտահանվող ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները ապացուցեցին իրենց ընդհանուր արդյունավետությունը, որոշ հարցեր պետք է հաշվի առնվեն։  Նախ, Pole-21E հակահրթիռային պաշպանության սարքը ցույց տվեց մանևրելու համեմատաբար ցածր մակարդակ, ինչը նշանակում է, որ այն առավելագույն արդյունավետության կարող է հասնել միայն Silok-02 հակաօդային պաշտպանության համալիրի հետ համակցվելու դեպքում: Երկրորդ, R-330ZH Zhitel խլացնող կապի կայանը (2016 թվականից հաջողությամբ օգտագործվում է Արևելյան Ուկրաինայում Մոսկվայի կողմից հովանավորվող անջատողականների կողմից) առանձնապես օգտակար չի թվում ԱԹՄՍ-ների աճող գործածությամբ հակամարտության մեջ, քանի որ «ժամանակակից անօդաչու սարքերն այժմ ի վիճակի են հաղթահարել այս տեսակի համակարգերը» (Nvo.ng.ru, 4 դեկտեմբերի, 2020):

Ամփոփելով՝ պետք է ընդգծել երկու տեսանկյուն։ Նախ, զուտ ռազմական տեսանկյունից, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հաջողությունները ռազմի դաշտում, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի իր ջանքերը՝ բացահայտելու ԱԹՄՍ -ներին հակազդելու նոր ուղիներ: Եվ երկրորդ, գաղափարա-քարոզչական տեսանկյունից, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հավանաբար, կվերագնահատի իր՝ Արևմուտքի և նրա դաշնակիցների (հատկապես Ուկրաինայի՝ տես EDM, 2020 թվականի նոյեմբերի 16 և դեկտեմբերի 15, 2020) պաշտպանական և ռազմավերլուծական կարողությունները պարբերաբար նսեմացնելու կամ անտեսելու տեղեկատվական պատերազմի ռազմավարությունը։ Իրոք, թույլ/դժբախտ հակառակորդի կերպարի շարունակական կերտումը կարող է հակառակ արդյունքն ունենալ Ռուսաստանի համար, եթե Մոսկվայի էլիտայի ներկայացուցիչները սկսեն յուրացնել այս քարոզչությունը:

 

Jamestown.org

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում փետրվար 1-6

Նմանատիպ  նյութեր

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

February 2023

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից...

Կարդալ ավելին

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ մշակութային ցեղասպանության

February 2022

Սուսինա ԽԱՉԱՏՐՅԱՆ Լրագրող, «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող Երևան   Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հասարակական գործիչներ փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց...

Կարդալ ավելին
Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

February 2022

Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի...

Կարդալ ավելին

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

February 2022

Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.