Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ մշակութային ցեղասպանության

hayk
February 2022

Սուսինա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրագրող, «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող
Երևան

 

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հասարակական գործիչներ փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նախաձեռնել էին ակցիա՝ միջազգային կառույցների ու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրելու համար Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացման խնդրի վրա։ «ՅՈՒՆԵՍԿO՛, քո լռությունը հավասար է մշակութային ցեղասպանությունը սատարելուն», «Դադարե՛ք Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանության մաս լինել». այս և նմանատիպ այլ կոչերով մասնակիցները պահանջում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների ու փաստահավաք խմբերի այց Արցախի գրավյալ տարածքներ, քանի որ մշակութային հանցագործությունները թաքցնելու նպատակով Ադրբեջանը խոչընդոտում է փորձագետների այցելությունները։

Ակցիայի մասնակիցները հորդորում էին, որպեսզի ՀՀ իշխանությունները և հատկապես ԱԳՆ-ն միջազգային կառույցներին ու առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնեն այդ հրատապ խնդիրը, քանի որ Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասն է։ Հանրային գործիչներն ընդգծում էին, որ  Արցախում հայկական հետքը վերացնելու տարիներով մշակված ծրագիրն Ադրբեջանն անխոչընդոտ շարունակում է իրականացնել նաև այսօր։ Այն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության վառ ապացույցն է:

Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման բազմաթիվ դեպքերը փաստում են, որ Արցախը դեռ առաջին պատերազմից սկսած մշակութային պատերազմի կիզակետում է: Ադրբեջանն անպատիժ մնաց Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբահարման, Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի վանական համալիրների և բազմաթիվ այլ հուշարձանների գնդակոծման, Նախիջևանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան 4000 խաչքարերի և գերեզմանատան ավերման համար, ինչն էլ նպաստեց, որպեսզի այսօր այդ երկիրը ձեռնամուխ լինի իր վերահսկողության տակ անցած տարածքների հուշակոթողների հիմնովին ոչնչացմանը: Միջազգային  հանրության լռությունն  ամենաթողության պայմաններ է ստեղծում  Ադրբեջանի համար, որն ամեն հարմար առիթի հայտարարում է, որ հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում, իսկ Արցախի մշակութային կոթողները «աղվանական ժառանգություն» են:

Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որը նպատակ ունի ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Էթնիկ զտման այս հերթական գործողության արդյունքում հարցականի տակ է դրվելու արցախահայության ինքնորոշման իրավունքի, սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։

Այս առումով շատ կարևոր էր 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հայցի հիման վրա Հաագայի դատարանի ընդունած միջանկյալ որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի որևէ գործողություն, բացառել դրանց ձևափոխումը, յուրացումը և պատժել արդեն իրականացրած գործողությունների համար: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը՝ ավարտին հասցնելու սկսած գործը: Հայաստանի իշխանության արձագանքն այս առումով համարժեք չէ, դրա համար էլ իրենց ձայնն ուզում են լսելի դարձնել քաղհասարակությունն ու մշակութային արժեքների պահպանման հարցով մտահոգ քաղաքացիները:

Արցախում հայկական հետքի վերացման ապացույցների հավաքագրման կարևոր քայլ էր նաև «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը, որը պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի համակարգմամբ և աջակցությամբ։ Այն հիմնավոր ներկայացնում է Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի են ունեցել 2020թ․ աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Զեկույցում առաջարկվում է՝ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին,  ՄԱԿ-ի  Գլխավոր վեհաժողովին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և ներկայումս վտանգված մշակութային հուշարձանների ու պատմական վայրերի պաշտպանության ուղղությամբ»:

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը վաղուց միայն ինքնության պահպանման խնդիր չէ, այն արդեն քաղաքական հարց է, որը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ: Կործանարար պատերազմից հետո Ադրբեջանը խիստ վտանգավոր ռազմավարությամբ շարունակում է Արցախի հայկականության վերացման քաղաքականությունը և այսօր իրականացնում է մեկ այլ հրեշավոր ծրագիր` Արցախի մշակութային ժառանգության վերացման, հուշարձանների հայկականության, հայկական պատկանելիության պատմագիտական հիմքերի նենգափոխման և Արցախում հայկական հետքի ջնջման գործընթաց։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերոնշյալ ակցիան կոչված է արթուն պահելու հանրային միտքն այս ուղղությամբ, ցույց տալու, որ Արցախում մշակութային ժառանգության վերացման կամ հայկական պատկանելության նենգափոխման դեմ պայքարը հանրության համար օրակարգային է և պետք է հնարավոր բոլոր հարթակներում հանրության ձայնը լսելի դարձնել ու միջազգային հանրությունից պահանջել կանխարգելման գործուն միջոցների կիրառում։

Թեգեր Հոդվածներ

Նմանատիպ  նյութեր

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

February 2023

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից...

Կարդալ ավելին
Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

February 2022

Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի...

Կարդալ ավելին

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

February 2022

Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների...

Կարդալ ավելին
Սոչի, Մոսկվա, Բրյուսել, տարածաշրջան․ որտե՞ղ է Երևանի հնարավորությունը

Կամ՝ պետականությունը վեր է ամեն ինչից, կամ՝ պետականություն չկա

February 2022

Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Երևան   Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում աշխարհն էականորեն ֆրագմենտացվում է, ավելի ու ավելի ակնբախ են...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.