Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

BBC. Ի՞նչ է ցանկանում Չինաստանը ռուս-ուկրաինական ճգնաժամից

hayk
February 2022
BBC. Ի՞նչ է ցանկանում Չինաստանը ռուս-ուկրաինական ճգնաժամից

Mr Xi (on the right in this 2019 photo) has memorably called Mr Putin his “best friend”

Մինչ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի շուրջ լեզվակռվի ձայնը գնալով ավելի բարձր է հնչում, միջազգային բեմահարթակի ևս մեկ հիմնական խաղացող՝ Չինաստանը, նույնպես հաստատակամորեն արտահայտում է իր դիրքորոշումը: Վերջին օրերին Պեկինը հանդարտության և սառը պատերազմի մտածելակերպը դադարեցնելու կոչ է արել երկու կողմերին, միևնույն ժամանակ հստակ հասկացնելով, որ սատարում է Մոսկվայի մտահոգությունները: Ակնհայտ է թվում, որ Չինաստանը կկանգնի իր վաղեմի դաշնակցի և նախկին կոմունիստ ընկեր Ռուսաստանի կողքին: Բայց թե ինչպես և ինչու է դա անում, ավելի խորն արմատներ ունի, քան նրանց պատմությունն է:

«Չինաստանն ու Ռուսաստանը պաշտպանում են աշխարհը»

Անցյալ շաբաթ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին անվտանգության մասին ռուսաստանյան մտահոգություններն անվանեց «օրինական»՝ նշելով, որ դրանց պետք է «լրջորեն վերաբերվել և լուծել»: Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջունն ավելի հեռուն գնաց և բացահայտ հայտարարեց, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի պնդումներին առ այն, թե Ռուսաստանը սպառնում է միջազգային խաղաղությանը: Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար՝ այն նմանեցնելով «բարձրախոսով դիվանագիտության», որը «նպաստավոր չէ» բանակցությունների համար։ Ճգնաժամի վերաբերյալ դիվանագիտական ​​լեզվով շարադրված չինական պաշտոնական գիծը զգույշ և նրբանկատ է եղել՝ կանգ առնելով Ռուսաստանին իր նախկին խորհրդային հարևանի դեմ ռազմական ուժ օգտագործելու հարցում իրական աջակցություն ցույց տալու եզրին:

Սակայն, որոշ պետական ​​լրատվամիջոցներ, որոնք լուսաբանում են ճգնաժամը, ավելի կոպիտ են արտահայտվել: Չինաստանում հակաարևմտյան տրամադրությունների աճի ժամանակաշրջանում ուկրաինական ճգնաժամը ներկայացվել է որպես Արևմուտքի ձախողումների ևս մեկ օրինակ: Նրանց կարծիքով, ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ն է հանդես գալիս որպես ագրեսոր՝ հրաժարվելով հարգել այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի և Չինաստանի՝ իրենց տարածքը պաշտպանելու ինքնիշխան իրավունքը: «Global Times» թերթը պնդում էր, որ «Չինաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ հարաբերություններն ու կապերն են վերջին պատնեշը, որը պաշտպանում է աշխարհի կարգ ու կանոնը», մինչդեռ պետական ​​«Սինհուա» լրատվական գործակալության զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն փորձում է «շեղել ներքին ուշադրությունը» և «վերակենդանացնել իր ազդեցությունը Եվրոպայի վրա»։ «Brookings Institution»-ի քաղաքական հարցերով տնօրեն Ջեսիկա Բրանդտը նշում է, որ այս հռետորաբանության մի մասը հրապարակվել է Twitter-ում (որն արգելված է Չինաստանում) մի քանի լեզուներով՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ այդպես են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատկերվում աշխարհի մյուս երկրների կողմից: «Կարծում եմ, որ այստեղ նպատակը Միացյալ Նահանգների «փափուկ ուժը» վարկաբեկելն է, լիբերալ կառույցների հանդեպ վստահությունն ու նրանց գրավչությունը արատավորելը, ինչպես նաև՝ բաց լրատվամիջոցների հեղինակազրկումը», – նշում է նա BBC-ի հետ զրույցում՝ հավելելով, որ սա օրինակ է այն բանի, թե ինչպես է Պեկինը «պարբերաբար ուժեղացնում Կրեմլի տեսակետը Ուկրաինայի վերաբերյալ», երբ դա համապատասխանում է իր շահերին։

Ընդհանուր նպատակներ, ընդհանուր թշնամի

Որոշ փորձագետների կարծիքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը այսօր մոտ են միմյանց, միգուցե ավելի մոտ, քան երբևէ՝ Ստալինի և Մաոյի ժամանակներից ի վեր: 2014 թ.-ին Ղրիմի ճգնաժամն Ուկրաինայում համարվեց որպես Ռուսաստանին ավելի խորը Չինաստանի գիրկը տանող քայլ, որը Մոսկվային առաջարկեց տնտեսական և դիվանագիտական ​​աջակցություն միջազգային մեկուսացման պայմաններում: Այդ ժամանակից ի վեր հարաբերություններն ավելի են զարգացել։ Չինաստանը տարիներ շարունակ եղել է Ռուսաստանի ամենամեծ առևտրային գործընկերը, իսկ անցյալ տարի երկկողմ առևտուրն հասել է 147 միլիարդ դոլար (70 տրիլիոն դրամ) նոր առավելագույնին: Երկու երկրները անցյալ տարի նաև ստորագրել են ավելի սերտ ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզ՝ միաժամանակ ակտիվացնելով համատեղ զորավարժությունները: Ուրբաթ օրը Վլադիմիր Պուտինը Սի Ցզինպինի հրավերով մեկնում է Պեկին՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերին: Այնտեղ նրանք երկուստեք կանցկացնեն ուշագրավ հանդիպում, որը պարոն Պուտինին կդարձնի համաշխարհային տերության առաջին առաջնորդը, ով անձամբ կհանդիպի պարոն Սիի հետ վերջին երկու տարվա ընթացքում: Չինաստանի առաջնորդը հրաժարվել է արտասահման մեկնել և համաճարակի սկզբից ի վեր քիչ օտարերկրացիների է հանդիպել:

Այնուամենայնիվ, կարևոր է, որ երկու երկրներն էլ ներկայումս առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ: «Պեկինը և Մոսկվան ընդհանուր շահ ունեն ԱՄՆ-ին և Եվրոպային հետ մղելու և միջազգային քաղաքականության մեջ իրենց համար ավելի մեծ դեր ստանձնելու հարցում», – ասում է Թաֆթս համալսարանի միջազգային պատմության դոցենտ Քրիս Միլլերը: Փորձագետները կարծում են, որ հակամարտության սրման դեպքում, որը կհանգեցնի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառմանը, կստեղծվի իրավիճակ, երբ Չինաստանն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Ռուսաստանին, ինչպես դա արել է նախկինում: Սա կարող է ներառել այլընտրանքային վճարային համակարգերի տրամադրում, վարկեր ռուսական բանկերի և ընկերությունների համար, ռուսական նավթի ավելի շատ գնումներ կամ նույնիսկ դեպի ԱՄՆ արտահանման վերահսկողության բացահայտ մերժում:

Այս ամենը, սակայն, Չինաստանի համար կունենա զգալի ֆինանսական հետևանքներ․ սա պատճառներից մեկն է, թե ինչու են փորձագետները կարծում, որ առայժմ Մոսկվայի տեսակետը կրկնելը առավելագույնն է, ինչին կգնա Պեկինը: «Ռուսաստանին հռետորական աջակցությունը Պեկինի համար էժան քայլ է», – ասում է դոկտոր Միլլերը: Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կհանգեցնի ԱՄՆ-ի ուշադրությունը շեղելուն, ինչը, անկասկած, դրական կլինի Չինաստանի համար: Սակայն, շատ դիտորդներ հավատում են Պեկինին, երբ նա ասում է, որ պատերազմ չի ցանկանում: Չինաստանը հենց հիմա ձգտում է կայունացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, նշում է Բոնի Գլեյզերը՝ գերմանական Մարշալ հիմնադրամի Ասիական ծրագրի տնօրենը։ Եթե ​​Պեկինը ավելի ուժեղ աջակցություն ցուցաբերի Մոսկվային, դա «կարող է ավելի մեծ լարվածություն առաջացնել ԱՄՆ-ի հետ, ներառյալ՝ ավելի հստակ ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի պառակտման»,– նշում է նա BBC-ի հետ զրույցում: Պեկինը նույնպես, ամենայն հավանականությամբ, «գնահատում է իր խաղադրույքները» ճգնաժամի ժամանակ, քանի որ զգուշանում է Մոսկվայի իրական մտադրություններից, ասում է քաղաքագետ Մինքսին Պեյը վերջին հոդվածի մեջ: Ավելին, Ռուսաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելը կարող է հակադրվել ԵՄ-ին՝ Չինաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերոջը, ինչը կարող է առաջացնել «եվրոպական հակազդեցություն»: Պրոֆեսոր Պեյը պնդում է, որ դա կարող է կրել աջակցության բնույթ՝ ուղղված Թայվանին, իսկ այդ մտահոգությունը հասունացել է ուկրաինական ճգնաժամի հետ միաժամանակ:

«Թայվանը Ուկրաինա չէ»

Ոմանք ԱՄՆ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհի չինական համայնքներում ուշադիր հետևում են ուկրաինական հակամարտությանը՝ որպես իր դաշնակիցների հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության պոտենցիալ փորձության: Շատերը հարցնում են, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ռազմական միջամտության կգնա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, և արդյո՞ք նույնը կանի, եթե Չինաստանը մի օր փորձի հետ վերադարձնել Թայվանը, կղզի, որն իրեն տեսնում է որպես անկախ երկիր և որն ԱՄՆ-ին համարում է իր ամենամեծ դաշնակիցը: Հարցը, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կպատերազմի Չինաստանի հետ Թայվանի համար, իրական մտահոգություն է Ասիայում, քանի որ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը թեժանում է, և Թայվանն ավելի ու ավելի հաճախ է հաղորդում չինական ռազմական ինքնաթիռների ներխուժման մասին իր ինքնահռչակ ՀՕՊ գոտի:

ԱՄՆ-ն միտումնավոր անորոշություն է ցույց տվել, թե իրականում ինչ կանի նման հարձակման դեպքում: Կա օրենք, որը պահանջում է, որ ԱՄՆ–ն օգնի Թայվանին պաշտպանել իրեն, բայց, միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դիվանագիտորեն ընդունում է Պեկինի կողմից հաստատված «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, այն դիրքորոշումը, որ կա միայն մեկ չինական կառավարություն: Փորձագետները, սակայն, հերքել են նման զուգահեռները՝ մատնանշելով, որ երկու իրավիճակները ղեկավարվում են բոլորովին այլ աշխարհաքաղաքական մտահոգություններով։ Նրանք նշում են, որ ԱՄՆ-ն շատ ավելի խորը պատմական կապեր ունի Թայվանի հետ և այն տեսնում է որպես Ասիայի համար ԱՄՆ-ի գաղափարական, դիվանագիտական ​​և ռազմական տեսանկյուններից ռազմավարական առանցք: «Չինաստանը Ռուսաստան չէ, և Թայվանը Ուկրաինա չէ: ԱՄՆ-ն շատ ավելի կորցնելու բան ունի Թայվանում, քան Ուկրաինայում»,- նշում է տիկին Գլեյզերը:

Հեղինակ՝ Թեսա Ուոնգ

Աղբյուր՝  BBC News

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում փետրվար 14-20

Նմանատիպ  նյութեր

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

February 2023

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից...

Կարդալ ավելին

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ մշակութային ցեղասպանության

February 2022

Սուսինա ԽԱՉԱՏՐՅԱՆ Լրագրող, «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող Երևան   Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հասարակական գործիչներ փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց...

Կարդալ ավելին
Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

February 2022

Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի...

Կարդալ ավելին

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

February 2022

Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.