Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բրյուսելյան չորրորդ հանդիպման արդյունքները. հույսեր, մտահոգություններ ու հեռանկարներ

hayk
September 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ս.թ. օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների չորրորդ հանդիպումը՝ եվրոպական միջնորդությամբ։ Արդյունքում, ամենագլխավորը, պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի տեքստի վրա համատեղ աշխատանքը սկսելու մասին, այն մասին, որ հարկ է խուսափել բանակցային գործընթացի վերաբերյալ բացասական հռետորաբանությունից և, վերջապես, ազատել ռազմագերիներին (հասցեատերը Բաքուն է), ինչպես նաև նոյեմբերին Բրյուսելում հինգերորդ հանդիպման մասին։

Դրան զուգահեռ Ռուսաստանը, որը բրյուսելյան հանդիպման նախօրեին բաց տեքստով ԵՄ-ին մեղադրել է «խաղաղապահի դափնիները» յուրացնելու մեջ, նույնպես շարունակում է բանակցությունների իր զուգընթաց թրեքը. բրյուսելյան հանդիպումից մի օր առաջ Մոսկվայում տեղի է ունեցել երկու փոխվարչապետերի հանդիպումը սահմանագծման ու սահմանազատման հարցերի շուրջ։

Վաշինգտոնը, Փարիզի հետ միասին, աջակցելով «գործընկեր-համախոհի» (ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ) հովանու ներքո բրյուսելյան գործընթացը, որոշել է կտրուկ ակտիվացնել և կենտրոնացնել իր ջանքերը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում, հիմնելով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի՝ Կովկասում բանակցությունների գծով պաշտոն և այդ պաշտոնում նշանակելով բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին, որը նաև ստանձնել է  ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի պարտականությունները։

Վերոնշյալ զարգացումները հայտնվել են փորձագիտական հանրույթի, մամուլի և հայ հանրության քաղաքականապես ակտիվ մասի ուշադրության կենտրոնում, տեղիք տալով ինչ-որ հույսերի, ինչպես նաև մտահոգությունների, բայց, թերևս, ավելի շատ անորոշությունների։

Մեր նոր թողարկումն, իր հեղինակային հոդվածներով ու արտատպություններով, նպատակ ունի ընթերցողներին օգնել կողմնորոշվելու դեպքերի, շահերի և նույնիսկ ինտրիգների այս խճճվածքում, խուսափել ապատեղեկատվությունից և ինքնուրույն վերլուծել կատարվածը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր Խմբագրականսեպտեմբեր առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

September 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Այցի ընթացքում Փելոսին մի շարք...

Կարդալ ավելին
ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

September 2022

Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ Սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ-ն կանգնել է կամային որոշումներ կայացնելու...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց որոշում կայացնողը՝ Հայաստանն է»․ Նենսի Փելոսին Երևանում է

September 2022

«ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Starmus. գիտության և երաժշտության համաշխարհային փառատոնը Հայաստանում ու դրա նշանակությունը

September 2022

Հայաստանը սեպտեմբերի 5-10-ն ընդունեց Starmus-ի 6-րդ համաշխարհային փառատոնը, որը միահյուսել է գիտությունն ու երաժշտությունը, միտքն ու ոգեշնչումը, տիեզերքի ըմբռնումն ու...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.