Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

hayk
September 2022
Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Այցի ընթացքում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ  ունեցավ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին համատեղ մամուլի ասուլիս տվեցին։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հատկանշական է, որ արդեն Երևանում Փելոսին փոխեց նախնական օրակարգը և հանդիպեց երկրի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Միացյալ Նահանգների երրորդ դեմքը Երևանում բարձրաձայնեց մի շարք հայամետ ուղերձներ, որոնք վերաբերում էին Ադրբեջանին, Թուրքիային, հայոց ցեղասպանութունը ճանաչելուն, Հայաստանում ժողովրդավարությանը և ընդհանրապես Հայաստանին աջակցելուն։ Սակայն ես կցանկանայի այստեղ ներկայացնել Փելոսիի միայն մեկ, իմ կարծիքով գլխավոր, ուղերձը. «Մեր այցը կարևոր է նաև այն առումով, որ այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,- հայտարարեց նա երևանյան ասուլիսի ժամանակ։ Իսկ պատասխանելով հայ լրագրողի՝ ՀԱՊԿ անդամության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին հարցին, Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասաց. «այլ սուբյեկտների հետ ձեր հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է, բայց մեր տեսակետն է, որ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը շատ կարևոր են Ամերիկայի համար: Այստեղ մենք կլսենք նաև պաշտպանական ոլորտի համագործակցության պահանջները»։

Այսպիսով, օգտագործելով Սերժ Սարգսյանի «Ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակների տերմինաբանությունը, արձանագրենք, որ Երևանում Նենսի Փելոսին գնդակն ուղարկեց Հայաստանի կիսադաշտ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը պիտի այդ գնդակի հետ ինչ-որ բան անի։ Օրինակ, փոխանցում կատարի հետ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ միջպետական  պայմանագիր կնքելու առաջարկության տեսքով։ Դա կլինի մի քաղաքական փաստաթուղթ, որը առավելագույնս հստակ ու պարզ կարձանագրի կողմերի փոխադարձ պարտավորությունները։ Փաստաթուղթ, որում հետագայում կարող են ավելացվել ռազմատեխնիկական համագործակցության հոդվածներ։ 2009 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի օրինակով։

Հայաստանում կարծիքներ են հնչում նաև, թե Փելոսիի այցը բացառապես նախընտրական բնույթ ուներ։ Իբր ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը Հայաստան էր եկել միայն ԱՄՆ-ի հայերի ձայների համար։ ԱՄՆ սենատի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 8-ին, իսկ ընտրարշավը վերաբերելու է 100 սենատորներից միայն 34-ին։ Մասնավորապես, երրորդ դասի սենատորներին, որոնցից 14-ն այժմ դեմոկրատ է, իսկ 20-ը՝ հանրապետական։ Հաշվի առնելով Փելոսի գործչի կերպարի մասշտաբները, նրա ազդեցությունը Դեմոկրատական կուսակցությունում և գլխավորը՝ նրա հայտարարությունների և գործողությունների համաձայնեցվածությունը ԱՄՆ պետդեպարտամենտի հետ՝ հիշյալ վարկածը, այսուամենայինիվ, ավելի շուտ դիլետանտական է։

Իրականում Նենսի Փելոսիիի այցը Հայաստան դարձավ ոչ այնքան հայկական, որքան կովկասյան ուղղությամբ ամերիկյան արտաքին քաղաքականության գագաթնակետը, շրջադարձի ցուցադրումը։ Ուկրաինան ստիպել է, որ Վաշինգտոնը շտկումներ մտցնի Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ։ Մասնավորապես, դրա ուղենիշը վերջնականապես դարձնելով Ռուսաստանին Կովկասյան լեռներից անդին ուղարկելը։ Նաև հասկանալի է՝ հաշվի առնելով, որ Վրաստանն արդեն գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության ուղեծրում, իսկ այդ ուղեծրում Ադրբեջանին ներգրավելու հեռանկար չի երևում, շեշտը դրվեց հենց Ռուսաստանի ռազմավարական դաշնակից (թղթերով) Հայաստանի վրա։ Ադրբեջանը հատուկ հարաբերություններ ունի Թուքիայի ու Ռուսաստանի հետ, Հայաստանի դեմ ուղղված հարաբերություններ։ Հարաբերություններ, որոնք միտված են Հայաստանից ստանալու ոչ ավել, ոչ պակաս «արտատարածքային միջանցք»։ Սյունիքով միջանցքը ձեռնտու է ինչպես Ադրնեջանին ու Թուրքիային, այնպես էլ Ռուսաստանին։ Իսկ այն, ինչ ձեռնտու է Ռուսաստանին, ներկա աշխարհաքաղաքական իրողություններում ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել ԱՄՆ-ի համար։

Հենց այդ պատճառով Վաշինգտոնի հույսը Երևանն է։ Հայաստանն այսօր բավականին խոցելի վիճակում է, և արտաքին քաղաքականության ուղեգիծը փոխելու համար երկրի ղեկավարության համաձայնությունը ստանալը հատուկ ջանքեր, ըստ էության, չի պահանջում։ Անհրաժեշտ է միայն հաղթահարել Պուտինի հանդեպ վախը։ Մինչդեռ, այդ խոցելի վիճակը նորից ու կրկին Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների հետևանք է. նրանք Ադրբեջանին օգտագործում են իբրև Հայաստանի վրա ճնշում գործադրելու բութ գործիք։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է և հրաժարվում միջանցք, անկլավներ, Հայաստանի ու Արցախի այլ տարածքներ (Աստված գիտե՝ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերից բխող էլ ինչեր) զիջելուց, Ալիևն անմիջապես սկսում է կրակել։ Կրակել և սպանել։

Եվ այստեղ հարկ է արձանագրել կարևոր մի հանգամանք։ Հայաստանի վրա ալիևյան վերջին հարձակումը սեպտեմբերի 13-14-ին՝ Փելոսիի երևանյան այցի հենց նախօրյակին, կասեցվեց հայ զինվորի հերոսության շնորհիվ և ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովին զանգով։ Վերջինս սեպտեմբերի 14-ին կոչ արեց Ադչբեջանին, շեշտենք՝ անհապա՛ղ դադարեցնել ռազմական գործողությունները։  Ինչը և կատարվեց։  Դրան հաջորդեց պետքարտուղար  Էնթոնի Բլինքենի գիշերային զանգը Ալիևին, իսկ հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մեկնեցին Նյու Յորք՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպման։ Այսօր ոչ թե ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դաշնակիցները, այլ  հենց ԱՄՆ-ն է զսպում հայ ժողովրդի հանդեպ նոր ագրեսիայի ալիևյան  նկրտումները։ Սակայն զսպում է ավանսով։

Քաղաքականության մեջ, ինչպես և ամենուր, ամեն ինչի համար միշտ հարկ է վճարել։ Ոչ ոք երբեք չի պաշտպանել և չի պաշտպանելու Հայաստանին մեր սիրուն աչքերի համար։ Կոնկրետ այս դեպքում Ալիևին զսպելու դիմաց Հայաստանը պետք է վճարի ռուսական ուղղությունը արևմտյանով փոխելով։ Ինչը, անշուշտ, բխում է հենց Հայաստանի շահերից։ Դրանից հետո միայն ԱՄՆ-ի շահերից։ Նա շահագրգռված է Ուկրաինայից հետո Ռուսաստանի ազդեցությունից պոկել նաև Հարավային Կովկասը։

Եվ այսպես, գնդակը Հայաստանի կիսադաշտում է։ Եվ այսօր հենց Հայաստանի ղեկավարությունից է կախված՝ արդյո՞ք այդ գնդակը հետ կփոխանցվի ԱՄՆ-ին, թե՞ այն նորից, բոլոր տրամաբանություններին և աշխարհաքաղաքական ձգտումներին հակառակ, կհայտնվի Մոսկվայում։ Բնավ պարտադիր չէ, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից կամ նման կարգի այլ «հապավումներից»։  Երևանը կարող է շարունակել անդամակցել այդ բոլոր կազմակերպություններին՝ այն նույն սկզբունքներով և մոտավորապես նույն արդյունավետությամբ, որով դրանք արձագանքում են Հայաստանի օգնության կոչերին։ Սակայն զուգահեռաբար հարկ է ձեռք մեկնել Երևանում Նենսի Փելոսիի պարզած ձեռքին։ Մանավանդ, որ այդ ձեռքը օդում երկար կախված հաստատ չի մնալու։ Շատ արագ են փոխվում աշխարհաքաղաքական իրողությունները միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում։

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երեւան

 

 

Թեգեր ՀոդվածներՍեպտեմբեր չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

September 2022

Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ Սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ-ն կանգնել է կամային որոշումներ կայացնելու...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց որոշում կայացնողը՝ Հայաստանն է»․ Նենսի Փելոսին Երևանում է

September 2022

«ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Starmus. գիտության և երաժշտության համաշխարհային փառատոնը Հայաստանում ու դրա նշանակությունը

September 2022

Հայաստանը սեպտեմբերի 5-10-ն ընդունեց Starmus-ի 6-րդ համաշխարհային փառատոնը, որը միահյուսել է գիտությունն ու երաժշտությունը, միտքն ու ոգեշնչումը, տիեզերքի ըմբռնումն ու...

Կարդալ ավելին
Գիտության զարգացումը պետք է դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ միջոց՝ զարգացած և անվտանգ պետություն ունենալու ճանապարհին

Գիտության զարգացումը պետք է դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ միջոց՝ զարգացած և անվտանգ պետություն ունենալու ճանապարհին

September 2022

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սեպտեմբերի սկզբին Երևանում կայացավ «Starmus VI. 50  տարի Մարսի վրա» խորագրով գիտաերաժշտական փառատոնը, որին մասնակցելու համար Հայաստան էին...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.