Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

STARMUS-ի ոգեշնչումը, գիտության առաջընթացը և Դեյվիդ Էյքրի սպասումները

hayk
September 2022
STARMUS-ի ոգեշնչումը, գիտության առաջընթացը և Դեյվիդ Էյքրի սպասումները

Լուսանկարները՝ ԵՊՀ, կոլաժը՝ Մեդիամաքսի

STARMUS VI գիտության և արվեստի փառատոնի շրջանակում փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը և Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր, գրող Դեյվիդ Էյքրը հանդիպել են Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: Նրանք խոսել են STARMUS-ի, սովորելու և գիտության կարևորության մասին:

Մաքսիմալ փորձառություն ձեռք բերել

Գարիկ Իսրայելյանն ասել է, որ STARMUS փառատոնի ոգեշնչումը գալիս է իր ուսանողական տարիներից, երբ իրեն զգում էր 100 տոկոս ազատ, վայելում էր թե՛ ուսումը, թե՛ կյանքը՝ ամբողջությամբ։

«Պարտադիր չէ, և նույնիսկ, հնարավոր էլ չէ, որ դուք ամեն ինչ սովորեք։ Կարող եք օրվա մեջ հստակ երկու ժամ տրամադրել ուսմանը և հաջողել։ Ես չեմ հիշում ինձ 8 կամ 9 ժամ սովորելիս։ Ուսանողները պետք է փորձեն վայելել ամեն ինչ, լինեն դրական, ջանքեր դնեն իրենց ուսման մեջ ու դա երբեք չի ձանձրացնի, չեք հոգնի։

Պետք է շատ փորձառություն ձեռք բերեք և չունենաք վատատես հայացքներ։ Դուք կարող եք շատ բաներ անել, սովորել, սխալվել, փորձել և դրանցից մեկը կհաջողի»,- ասել է Գարիկ Իսրայելյանը։

«Իմ սպասումները գերազանցվեցին»

Դեյվիդ Էյքրը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով.

«Առաջին անգամն եմ Հայաստանում։ Գիտեի, որ այստեղ հրաշալի է լինելու, բայց իմ սպասումները գերազանցվեցին։ Ձեր երկիրը հրաշալի վայր է՝ ջերմ և սքանչելի մարդկանցով։ Հիացած եմ՝ տեսնելով այստեղի մշակույթն ու պատմությունը»:

Անդրադառնալով գիտությանը՝ գրողը նշել է, որ այն մարդկանց տալիս է պատկերացումների հստակ շրջանակ՝ թե ի՞նչն է ճիշտ, ո՞րն է իրականությունը և ինչպե՞ս է տիեզերքը գործում. «Հենց սրա մասին է STARSMUS-ը և մենք շատ ուրախ ենք աջակցել փառատոնին»:

Նրա խոսքով՝ վերջին մեկ կամ երկու տասնամյակն աստղագիտության համար շատ հետաքրքիր ժամանակ է եղել։

«Մենք իմացել և իմանում ենք ավելի հիմնարար բաներ այն մասին, թե ինչպես է տիեզերքն առաջացել և զարգացել։ Ուստի՝ այս ժամանակը իսկապես հեղափոխական է և տիեզերական առաքելությունները մեզ իսկապես աննախադեպ արդյունքներ են հաղորդում։ Տիեզերքում դեռևս կան մեծ-մեծ անակնկալներ և հույս ունենք, որ շուտով կլինի պատասխանը հարցերի, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Դրա համար պետք է հասկանալ, թե ինչպես կարող են գիտության տարբեր ճյուղեր մեկտեղվել և աշխատել միասին»,- նշել է Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր:

Պետք է ճանաչել միմյանց արժեքները

Ջեյմս Բաղյանն ուսանողներին խորհուրդ է տվել գիտակցել, որ իրենք պարզապես ինժեներ, ֆիզիկոս, քիմիկոս աստղագետ կամ մաթեմատիկոս չեն:

«Ես միշտ հետաքրքրասեր եմ եղել, տարբեր բաներ հասկացել եմ և կարողացել եմ դրանք մեկտեղել։ Դուք էլ պետք է իմանաք, թե ինչով են զբաղվում այլ մարդիկ, կարողանանք արդյունավետ և միմյանց համար հասկանալի հաղորդակցվել։ Ճանաչել միմյանց մշակույթը, արժեքները, դա իսկապես շատ կարևոր է։ Բայց երբ ուսանող էի, ուզում էի սովորել ֆիզիկա և քիմիա, ինժեներական տեխնոլոգիաներ և դրանց նման այլ բաներ:

Ուրախ էի, որ ինժեներական համալսարան էի ընդունվել, որտեղ ստիպված չէի լեզու սովորել: Կարծում եմ՝ ճիշտ դատողություն չէր, չէի գիտակցում դրա կարևորությունը: Բարեբախտաբար, դուք ունեք այդ հնարավորությունը, քանի որ այն բացում է ավելի շատ դռներ, որոնցից դուք կկարողանաք օգտվել։ Եթե դուք չօգտվեք դրանից, կիսատ մարդ կլինեք, չեք հասնի այն ամենին, ինչ կարող էիք ունենալ և վայելել»,- ասել Ջեյմս Բաղյանը։

 

Արփի Ջիլավյան
Mediamax.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

September 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Այցի ընթացքում Փելոսին մի շարք...

Կարդալ ավելին
ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

September 2022

Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ Սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ-ն կանգնել է կամային որոշումներ կայացնելու...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց որոշում կայացնողը՝ Հայաստանն է»․ Նենսի Փելոսին Երևանում է

September 2022

«ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Starmus. գիտության և երաժշտության համաշխարհային փառատոնը Հայաստանում ու դրա նշանակությունը

September 2022

Հայաստանը սեպտեմբերի 5-10-ն ընդունեց Starmus-ի 6-րդ համաշխարհային փառատոնը, որը միահյուսել է գիտությունն ու երաժշտությունը, միտքն ու ոգեշնչումը, տիեզերքի ըմբռնումն ու...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.