Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Առաջնորդի փոփոխություն. շրջափակված Արցախը՝ ճգնաժամից ելքի որոնումներում

hayk
September 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի բազմամսյա շրջափակումը, որը սկսվել է ադրբեջանական անցակետի տեղադրումով՝ ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների, հրահրեց նաև ներքաղաքական ճգնաժամ։ Ս.թ. օգոստոսին ի հայտ եկան ազդանշաններ, իսկ ապա նաև տեղեկություն այն մասին, որ քաղաքացիների կողմից ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ են անում հրաժարական տալ։

Մինչ այդ Ազգային ժողովում նույնպես նախագահ փոխվեց՝ Արայիկ Հարությունյանի կուսակից Արթուր Թովմասյանի փոխարեն պատգամավորների մեծամասնության հավանությամբ խորհրդարանի ղեկավար դարձավ ամենափոքրաթիվ խմբակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչը։ Սահմանադրության փոփոխության համատեքստում, ըստ որի ռազմական դրության պայմաններում հնարավոր է նախագահական ընտրություններ անցկացնել գործող խորհրդարանի շրջանակներում, դա կարևոր ազդանշան դարձավ այն բանի, որ առկա է իշխանափոխության սողացող գործընթաց, ընդ որում՝ ոչ միայն անհատների, այլ նաև որակական առումով։ Խոսքն այն մասին է, որ համաժողովրդական մանդատ ունեցող առաջնորդին փոխարինել է մի անհատ, որը մանդատ է ստացել խորհրդարանի 22 պատգամավորներից, և դժվար է չնկատել տարբերությունը քաղաքացիների կողմից այդ պատկերի ընկալումներում։ Ու ոչ միայն քաղաքացիների ընկալումներում։

Երևակվել է նաև ճգնաժամի հանգուցալուծման մոտեցումների հակադրություն-տարբերությունը. մի կողմից՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը համահունչ է Ալիևի միանգամայն անընդունելի մոտեցումներին, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համաձայնեցված դիրքորոշումը, որն ընդգծում է միջազգային հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտությունը, ինչին Մոսկվան և Բաքուն սկզբունքորեն դեմ են։

Այս տեսանկյունից հնարավոր չէ չնկատել ակնհայտը՝ նման իշխանափոխությունը թուլացրել է Ստեփանակերտի դիրքերը և ամենևին էլ արդարացված չէ։ Ավելին՝ Աղդամի երթուղով տեղ հասցված ռուսաստանյան Կարմիր Խաչի օգնությունը, այսպես ասած՝ «դանայցիների նվերները», միանգամայն տհաճ իրավիճակի մեջ է գցել Ստեփանակերտին, բայց ահա նոր ղեկավարության ներկայացուցիչներն իսկույն ևեթ հավանություն են տվել դրան։ Եվ դա այն դեպքում, երբ Լաչինի միջանցքը ոչ միայն փակ է մնացել, այլև Բաքուն նոր պայմաններ է առաջադրել Արցախին այդ հարցով։

Ու հիմա, երբ առկա է իրավիճակի վատթարացում և, ըստ այդմ էլ, անորոշության աճ՝ թուլացված հաստատություններով, ամենօրյա հերթերում հալումաշ եղած քաղաքացիներով, արցախահայությունը պետք է ճգնաժամի հաղթահարման ելք գտնի ու պատասխանատվություն ստանձնի ապագայի համար, իսկ Հայաստանն էլ, իր հերթին, հետամուտ լինի տարածաշրջանում երկարատև, արժանապատիվ ու համընդգրկուն խաղաղության։ Մեր նոր թողարկման հոդվածներն ընթերցողներին կօգնեն ընկալելու և իմաստավորելու կատարվածը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՍեպտեմբեր 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

October 2023

Ռոբերտ Ղևոնդյան Պատերազմում պարտության պատճառներն ու առաջին հետևանքները 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը կանխորոշված էր: Կանխորոշված էր ոչ այն պատճառով, որ...

Կարդալ ավելին
Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

October 2023

Անահիտ Բաղդասարյան «Երկու օր է` ճամփա ենք գալիս, 40 ժամ հետո՝ նոր հասել ենք Գորիս։ Մինչ այդ էլ հինգ օր...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

October 2023

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք

October 2023

Մեկնաբանություն՝ ԼՂՀ լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո մի շարք հայ փորձագետներ քննարկում են դրա իրավազորությունը։ Մասնավորապես, նշում են...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.