Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եվրամիության դռները բաց են Վրաստանի առջև. Ժոզեպ Բորել

hayk
September 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Եվրամիության դռներ բաց են Վրաստանի առջև, Եվրամիությունն աջակցում է Վրաստանին այդ ճանապարհին, սակայն միության անդամության թեկնածուի կարգավիճակը պետք է վաստակել, և բաց չթողնել պատմական հնարավորությունը։ Ահա Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հիմնական ուղերձը, որով նա ժամանել է Թբիլիսի։

Բորելը երեկվանից է Վրաստանում, արդեն հանդիպումներ է ունեցել արտգործնախարարի, պատգամավորների,
վարչապետի հետ։

Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Բորելը ձևակերպեց հիմնական ուղերձները՝ նշելով, որ ինքը Թբիլիսիում ավելի շատ Եվրամիության դրոշ է տեսնում, քան Բրյուսելում։ Կասկած չունի, որ Վրաստանը Եվրամության ընտանիքին է պատկանում, սակայն բոլոր քաղաքական ուժերը «պետք է միասնաբար կառուցողական աշխատեն, որպեսզի իրականացնեն Եվրամիության անդամի թեկնածու դառնալու համար պահանջվող բարեփոխումները. – «Բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել քաղաքական լարվածությունը թուլացնելու համար, Բաց մի թողեք այս պատմական հնարավորությունը, և դուք գիտեք, որ դա բաց չթողնելու համար պետք է միասնաբար աշխատեք, քանի որ Եվրամիության ճանապարհի վրա Վրաստանի հաջորդ քայլերը հիմնված են լինելու արժանիքների , և գրանցած արդյունքների։ Իսկ արդյունքները կստացվեն ի շնորհիվ բոլոր քաղաքական ուժերի միասնական ջանքերի»։

Բորելը հիշեցրել է, որ Վրաստանը պետք է կատարի Եվրամիության առաջադրած 12 պահանջները։ Հունիսի դրությամբ առաջընթաց է գրանցվել միայն երեքի կատարման գործում։ Բայց դեռ ժամանակ կա մնացածը իրագործելու, հայտարարել է Բորելը՝ թվարկելով, թե առաջին հերթին որ ոլորտներում պետք շոշափելի բարեփոխումներ իրագործի Վրաստանը։ Դրանք են՝ քաղաքական բևեռացման նվազեցում, տնտեսական քաղաքական և սոցիալական ոլորտներում օլիգարխիկ համակարգի վերացում, ռեֆորմներ արդարադատության և ընտրական համակարգերում, առաջընթաց մամուլի բազմակարծության և մարդու իրավունքների հարցերում:

«Անդամակցությունը պահանջում է քրտնաջան աշխատանք, քաղաքական կամք և հստակ հավատարմություն Եվրամիության արժեքներին։ Բայց թույլ տվեք ասել իմ սեփական փորձից՝ այս քրտնաջան աշխատանքն արժե կատարել», – նշել է Բորելը։

Վրաստանում մինչդեռ քաղաքական բևեռացումն ու լարվածությունը վերջին օրերին է’լ ավելի են սրվել մասնավորապես երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և կառավարության միջև։ Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանքը» անգամ նախագահի իմփիչմենթի գործընթաց է նախաձեռնել՝ մեղադրելով նախագահին սահմանադրույունը խախտելու համար։

Սալոմե Զուրաբիշվիլին օրերս սկսել է եվրոպական երկրներ այցելել և Վրաստանի եվրոպական հեռանկարների վերաբերյալ հանդիպումներ ունենալ Եվրամիության երկրների ղեկավարների հետ, սակայն կառավարությունը այդ այցերից և ոչ մեկը չի հաստատել։ Վրաստանի սահմանադրության համաձայն ոչ թե երկրի նախագահն է իրականացնում արտաքին քաղաքականությունը, այլ կառավարությունը, և հենց կառավարությունն է հաստատում նախագահի այցերը։

Բորելը անդրադարձել է նաև այդ թեմային՝ հայտարարելով, որ նախագահի իմփիչմենթը կարող է է’լ ավելի խորացնել առկա բևեռացումը։

Եվրամիության ներկայացուցիչը կոչ է արել միասնական լինել, հայտարարել, որ սա մի հարց է, որ միայն Վրաստանը կարող է լուծել, իրենք չեն կարող միջամտել երկրի ներքին գործերին, բայց ինքը կարող է ասել միասնականության բանաձևը. – «Մեծամասությունը պետք է ներառական լինի, իսկ փոքրամասնությունը՝ համագործակցող։ Բայց այդ հարցում իմ լծակները նվազագույնն են։ Դա ձեր գործն է, ձեր քաղաքապան ուժերի գործն է»։

Բորելի մյուս ուղերձը վերաբերում էր ուկրաինական պատերազմին։ Նա հայտարարել է, որ Եվրամիությունն ակնկալում է, որ միջազգային գործընկերները և նրանց թվում Վրաստանը կհամակարգեն Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված գործողությունները։

արցին, թե Վրաստանում մտավախություն կա, որ Վրաստանը կարող է վերածվել Արևմուտք – Ռուսաստան հակամարտության երկրորդ ճակատի, Բորելը արձագանքել է. – «Խելագարություն է մտածել, թե որևէ մեկը Եվրամիությունում ցանկանում է պատերազմ տեսնել Վրաստանում։ Շատ եմ ցավում, որ նման սուտ լուրեր են տարածվում։ Որովհետև դրանք խնդիր են ստեղծում։ Դա քարոզչություն է և ապատեղեկատվություն»։

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը ողջունել է Վրաստանի աջակցությունը Ուկրաինային, նաև հայտնել է Եվրամիության անխախտ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Aatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

October 2023

Ռոբերտ Ղևոնդյան Պատերազմում պարտության պատճառներն ու առաջին հետևանքները 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը կանխորոշված էր: Կանխորոշված էր ոչ այն պատճառով, որ...

Կարդալ ավելին
Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

October 2023

Անահիտ Բաղդասարյան «Երկու օր է` ճամփա ենք գալիս, 40 ժամ հետո՝ նոր հասել ենք Գորիս։ Մինչ այդ էլ հինգ օր...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

October 2023

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք

October 2023

Մեկնաբանություն՝ ԼՂՀ լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո մի շարք հայ փորձագետներ քննարկում են դրա իրավազորությունը։ Մասնավորապես, նշում են...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.