Ավագանու սեպտեմբերի 17-ին ընտրություններին Երևանը մասնակցեց Արցախում լարվածության ուժեղացման և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ջրբաժանի խորացման պայմաններում։ Քաղաքական բոլոր «բարոմետրերն» ամպրոպ էին կանխատեսում, թեև դժվար էր հասկանալ, թե որտեղից այն կճայթի։
Հետագա իրադարձությունները, ընդհուպ մինչև այսօր, ողբերգություն էին արցախահայության և փորձություն՝ հայկական պետականության համար։ Սակայն, հստակորեն ուրվագծվում է Ռուսաստանի շահն այս ամենում, նաև փոխկապակցվածությունը՝ Հայաստանում ու Արցախում կատարվածի ու տարածաշրջանում Մոսկվայի քաղաքականության ու շահերի։ Իսկ Մոսկվան Մոսկվա չէր լինի, եթե չօգտվեր հիբրիդային հնարավորություններից, որոնք նա ստացել է ոչ միայն հանգամանքների բերումով, այլև մեր իսկ աններելի սխալների հետևանքով, սխալներ, որոնց անթույլատրելիության մասին խոսվել է քանիցս։
Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկման մեջ փորձագետներն իրենց տեսակետները ներկայացրել են՝ փոխկապակցելով երևանյան իրադարձություններն ու Արցախում Բաքվի բռնի գործողություները՝ ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի անմիջական թողտվությամբ։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն