Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Ոչ մի տեղ չեմ գնալու, դադարեք երազել իմ հրաժարականի մասին»․ Վրաստանի նախագահ

hayk
September 2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, և կգնամ, որտեղ պետք լինի, քանի որ դա իմ բարձրագույն սահմանադրական պարտքն է»։

«Եթե դուք փողոց դուրս չգայիք և ամբողջ Եվրոպային ցույց չտայիք, թե որքան կարևոր է ձեզ համար եվրոպական հեռանկարը, ապա միգուցե ես նման վստահություն չունենայի տարբեր առաջնորդների հետ հանդիպելիս։

Նրանք գիտեն, որ ես ձեր ընտրված ներկայացուցիչն եմ, և որ եվրոպական ապագան ձեր ընտրությունն է։ Այդ իսկ պատճառով նրանք մեզ աջակցում են և նման հարգանքով են վերաբերվում ինձ, բայց ոչ թե ես եմ դրան արժանի, այլ դուք եք դրան արժանի: Ես հպարտ եմ, որ ձեզ եմ ներկայացնում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում։

Ես ապավինում եմ ձեզ, իսկ դուք՝ ինձ: Մենք միասին ենք առաջ շարժվելու և ի վերջո անցնելու ենք այս ճանապարհը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ Վրաստանի նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց է սկսում։ Այդ մասին ճեպազրույցում ասել էր կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ իմպիչմենտի գործընթացն ամեն դեպքում կմեկնարկի, թեև դրա իրագործման համար անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը խորհրդարանում։

Բացի այդ, ըստ Կոբախիձեի, «Վրացական երազանքը» կդիմի Սահմանադրական դատարան՝ նախագահի կողմից Սահմանադրության խախտման հարցով։

Օգոստոսի 30-ին Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է հանդիպումների շարք եվրոպացի առաջնորդների հետ՝ աջակցելու Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։

Շատ չանցած Վրաստանի կառավարությունն արձագանքել էր Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Գերմանիա կատարելիք այցին և պարզաբանել, որ նախագահին մերժել են այցելել Ուկրաինա, ինչպես նաև Գերմանիա։ Զուրաբիշվիլիին նաև մերժել էին հանդիպումներ ունենալ Շվեյցարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Դանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բուլղարիայում, Չեխիայում և Իսրայելում։

Սակայն Վրաստանի նախագահը, այնուամենայնիվ, սկսել էր իր եվրոպական շրջագայությունը։ Զուրաբիշվիլին մեկնել էր Գերմանիա և այնտեղ հանդիպել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, իսկ ավելի ուշ հանդիպում անցկացրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

 

Jam-news.net

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

October 2023

Ռոբերտ Ղևոնդյան Պատերազմում պարտության պատճառներն ու առաջին հետևանքները 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը կանխորոշված էր: Կանխորոշված էր ոչ այն պատճառով, որ...

Կարդալ ավելին
Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

October 2023

Անահիտ Բաղդասարյան «Երկու օր է` ճամփա ենք գալիս, 40 ժամ հետո՝ նոր հասել ենք Գորիս։ Մինչ այդ էլ հինգ օր...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

October 2023

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք

October 2023

Մեկնաբանություն՝ ԼՂՀ լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո մի շարք հայ փորձագետներ քննարկում են դրա իրավազորությունը։ Մասնավորապես, նշում են...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.