Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱԺ ընտրություններ՝ հղի նոր խորհրդարանական ճգնաժամով

marut
October 2018

 

Ինչի՞ համար են խորհրդարանական ընտրությունները եւ ի՞նչ է ենթադրում համամասնական ընտրություններով ձեւավորված կառավարման համակարգը:

Դա նշանակում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ուղիներ, իսկ հասարակությունը նրանց առաջարկներին կամ հավանություն է տալիս կամ` ոչ։ Ով ամենաշատն է «ԱՅՈ» ստանում, մոտակա 5 տարին կառավարում է երկիրը, մնացածները քննադատում են: Համենայն դեպս` դա է ընտրությունների իմաստը՝ ԱԺ ընտրությունները համարվում են հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների ծանրաչափ։Հիմա այս պարզ սխեման մտքում պահելով` փորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչ վիճակ է տիրում:

Նախկինները յուրացրել էին իշխանությունը եւ երկրի ռեսուրսներն օգտագործում էին իրենց նեղ խմբային շահերի համար: Ժամանակին Սերժ Սարգսյանը դիպուկ կերպով իշխող խմբին անվանել էր ոհմակ։ Դա ավազակապետության բովանդակությունն ու իմաստն էր: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմով իշխանությունը կորցրեց լեգիտիմության վերջին փշրանքը` անգամ անվտանգությունը չէր կարող ապահովել: «80-ականների զենքերով» զինված հայկական բանակը կառավարման համակարգի արդյունավետության գնահատականն էր։ Դա վերջի սկիզբն էր: Վերջը եկավ այս տարվա ապրիլին:

1991-ից սկսած` Հայաստանի հասարակությունն ուներ մեկ հիմնական երազանք՝ իշխանափոխություն։ Այդ երազանքն իրականացավ, սակայն հասարակության ու երկրի առջեւ եղած հիմնական խնդիրների լուծումը մնաց անորոշ։ Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի կառավարման մոդելի` լուծումները պետք է առաջարկեն կուսակցությունները, իսկ դրանց միջեւ ընտրություն կատարելու իրավունքը պատկանում է ժողովրդին։

Մոտակա ամիսներին տեղի կունենան ԱԺ ընտրությունները։ Ամենակարեւոր խնդիրն այն է, թե նոր խորհրդարանում՝ «խոսելու վայրում», ինչ են խոսելու նորընտիր պատգամավորները, որպեսզի հետաքրքրություն ներկայացնի հանրության համար։

Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, եւ չկա համապետական ընտրություններով ընտրվող նախագահ, որն արտակարգ իրավիճակներում կայունության երաշխավոր հանդիսանա: Սակայն կուսակցական դաշտը փլուզված է: Դա լրջագույն քաղաքական ու պետական ճգնաժամ է ենթադրում: Չկան վստահություն ներշնչող կուսակցություններ, չկան եւ ապագայի նախագծեր:

Ցիկլը փակվել է մեկ անձի վրա, որի շուրջը համախմբվել են տարբեր մարդիկ` տարբեր նպատակներով: «ՔՊ»-ն գնալու է ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետեւ նրանց նման կառուցվել է իշխանության առանցքում եւ հանուն իշխանության: Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք զարգացման քաղաքական ծրագիր չենք ընտրելու, այլ ընտրելու ենք անձ, որն իր ծրագիրը հանրությանը դեռ չի առաջարկել եւ, բնականաբար, նրա շուրջը հավաքված մարդիկ այդ չեղած գաղափարի ու չեղած ծրագրի համար չէ, որ համախմբվել են: Սա փակ աչքերով ընտրություն է լինելու, այսինքն` ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում. շատերը հանուն Հույսի, քչերն` ավելի շոշափելի պառճառներով:

Պառլամենտարիզմը պետության կառավարման համակարգ է, որտեղ իշխանությունը տարանջատված է օրենսդիր եւ գործադիր մարմինների, որտեղ փաստացի գործող վարչապետն է կազմելու ցուցակ՝ իր հայեցողությամբ, եւ ոչ ոք չի կասկածում, որ այդ ցուցակը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմելու։ Սա արդեն հակասում է պառլամենտարիզմի ոգուն, եւ առաջնությունը պատկանելու է ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմնին։

Իրավիճակի ինտրիգն այն է, որ եթե ձեւավորվեն հանրային վստահություն ունեցող կուսակցություններ, մենք դարձյալ խորհրդարանական ճգնաժամ կունենանք, քանի որ իրական կուսակցությունները մնալու են խորհրդարանից դուրս, իսկ ներսում ներկայացված է լինելու կառավարող նոմենկլատուրան: Փաստորեն հիմնական քաղաքական գործընթացները դարձյալ ծավալվելու են փողոցում, ինչը կարող է դարձյալ հանգեցնել «իրավիճակի փոփոխության» եւ խորհրդարանական մի նոր ճգնաժամի:

Acnis.am–ի խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայ-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ
  • Հայաստանը պետք է ներդաշնակվի, այլ ոչ թե հարմարվի աշխարհաքաղաքական փոփոխություններին
  • Ռազմավարական վերանայումը՝ օրվա հրամայական

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.