Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գրող. Հայաստանում ինձ նյարդայնացնում էր նույնը, ինչ Ադրբեջանում

marut
April 2013

Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում: Ես նրա հետ ծանոթացել եմ 10 տարի առաջ Հայաստանում, ուր նա մի քանի անգամ այցելել է և շրջել է երկրով այն խաղարարար առաքելությունների հետ, որոնք կազմակերպված չեն եղել ինչ–որ մեկի կարգադրությամբ: Այդ առաքելությունների մասնակիցները մշտական հետապնդումների են ենթարկվում իշխանությունների և դրանց սպասարկողների կողմից: Չնայած բարդություններին, Սեյմուրն այսօր Ադրբեջանում ամենաճանաչելի գրողներից մեկն է: Նրա շրջապատը հասարակության առաջադեմ հատվածն է: Ցավոք, նրանց անունները հաճախ կարելի է տեսնել խղճի գերիների ցուցակներում և այն մարդկանց թվում, ում ձերբակալում են տարատեսակ բողոքի ակցիաների ժամանակ: 

 

«Եթե հանկարծ պատերազմ սկսվի, կարո՞ղ եմ նրանց սպանել» 

 

– Դու բազմաթիվ անգամ եղել ես հետխորհրդային Հայաստանում: Ի՞նչն է քեզ այստեղ ամենից շատը նյարդայնացնում:

– Այո, որոշակի ժամանակաշրջան եղավ, երբ ես հաճախ էի Հայաստան այցելում, հանդիպում էի տարբեր ոլորտներում աշխատող տարբեր մարդկանց հետ: Եվ ես ինձ շատ վատ էի զգում, երբ հետ էի գնում: Ինձ հայհոյում էին, ճնշում էին, իմ դեմ գրում էին, գոռում էին… Գիտես՝ կան մարդիկ, որոնք ուզում են թեմայի մեջ լինել՝ չունենալով քաղաքացիական դիրքորոշում: Շատ հեշտ միջոց է արդիական մնալ և զուգահեռաբար ժողովրդի համակրանքը վայելել՝ փնովել հայերին և դավաճաններ անվանել նրանց, ովքեր խաղաղություն են ուզում:

Հենց դրանք էլ սկսեցին միաձայն ինձ փնովել: Մի անգամ, երբ ես Հայաստանից վերադարձա, Բաքվում մեկ օրվա ընթացքում իմ դեմ երկու մամուլի ասուլիս կազմակերպեցին: Դրանցից մեկում կոչ էին անում Սեյմուրին երկրից վռնդել՝ «թող գնա, ուր ուզում է»: Բայց երբ Ղարաբաղ այցելեցին մեր ռեկտորները, դեսպանը և այլ պալատական ինտելեկտուալները, այդ մարդիկ լռում էին, քանի որ գիտեին, որ այդ այցերն իշխանությունների թույլտվությամբ են իրականացվել: Իսկ ես ևս մեկ անգամ համոզվեցի նրանց կեղծավորության մեջ:

Բարդ է, երբ ապրում ես մանր կենցաղային խնդիրներով, և քեզ միևնույն ժամանակ անվանում են ազգի դավաճան: Մյուս կողմից՝ նրանց կարելի է հասկանալ, նրանք ամեն ինչ պատվերով են անում, և նրանց համար իրոք բարդ է հասկանալ, որ կան մարդիկ, որ իսկապես խաղաղություն են ուզում:

Իսկ խոշոր հաշվով ես հոգնել եմ այդ զրույցներից և սկսել եմ հազվադեպ մասնակցել խաղարարար առաքելություններին, չնայած դրանց օգնությամբ ես տեսա այն, ինչ անհրաժեշտ էր ինձ:

Ես ստեղծագործական նոր փուլում եմ: Շատ եմ գրել պատերազմի և խաղաղության մասին, հեղինակել եմ «18,6 սմ» և «Գուգարք» վեպերը: Ես ծանոթացել և շփվել եմ տարբեր մարդկանց հետ, որոնց մինչև հիմա հիշում եմ: Դեռևս այն ժամանակ իմ առջև հարց էր ծառացել՝ եթե պատերազմ սկսվի, կարո՞ղ եմ նրանց սպանել:

Ես հասկացել եմ, որ հայ ժողովրդի հիմնական խնդիրներից մեկը հայկական Սփյուռքն է: Թեև ադրբեջանցիները հաճախ հեքիաթներ են պատմում Սփյուռքի մասին, բայց հայ ժողովուրդը դրա գերին է դարձել: Նրանք տարին մեկ անգամ գալիս են Հայաստան, իրենց հանգիստն են անցկացնում, լուսանկարվում են, լաց են լինում, ժպտում են, հետո հետ են գնում: Իսկ հասարակ ժողովուրդը շարունակում է իր խնդիրներով ապրել, որոնք խորթ են Սփյուռքին: Սփյուռքահայերն ապրում են նորմալ, քաղաքակիրթ երկրներում, որտեղ նրանք իրավունքներ ունեն: Դա նույնն է, ինչ մենք մի երկու օրով գնում ենք գյուղ, սնվում ենք, լուսանկարվում ենք և վերադառնում ենք: Եվ չգիտենք, թե իրականում ինչ խնդիրներով են ապրում տեղացիները:

Հայաստանումինձնյարդայնացնումէրնույնը, ինչԱդրբեջանում՝խնջույքներիսրահները, մեծուշքեղավտոմեքենաները, տխուրդեմքերը, անճաշակհագուստըևկոսմետիկայիցօգտվելու՝աղջիկներիանկարողությունը:

Դենի Դիդրոն է, կարծես, ասել, որ ստրկությունը սահման ունի, որից հետո ստրուկները սկսում եմ սիրել իրենց կապանքները: Ես տեսա, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, մարդիկ սկսել են սիրել իրենց ձեռնաշղթաները: Հայերից շատերն առաջին անգամ էին կենդանի ադրբեջանցի տեսնում, և ես նկատեցի, թե ինչպես է քարոզչությունն ազդում մարդկանց վրա: Խղճուկ տեսք ունեին նրանք: Մենք՝ գլադիատորներս, սպանում ենք միմյանց, իսկ օթյակներում նստածները նայում են մեզ ու հաճույք ստանում:

 

«Հայ մահմեդականները և ադրբեջանցի քրիստոնյաները» 

 

– Որո՞նք են երկու երկրների հասարակությունների տարբերությունները:

– Ես սիրում եմ կրկնել, որ հայերը ադրբեջանցի քրիստոնյաներ են, ադրբեջանցիները՝ հայ մահմեդականներ: Մենք շատ նման ենք միմյանց՝ խոհանոցը, երաժշտությունը, հոգեկերտվածքը:

Գուցե հենց դրա համար էլ մենք հեշտությամբ միմյանց գողության մեջ ենք մեղադրում: Այդ ապուշ վեճը մշտապես առկա է՝ դուք գողացել եք մեր մեղեդին, դուք գողացել եք մեր ուտեստը: Երկու կողմերում էլ նման վեճեր վարող մարդկանց պակաս չկա:

Մենք շատ նման ենք, գուցե այդ պատճառով էլ շատ թշնամաբար ենք տրամադրված միմյանց նկատմամբ: Քո նմանների հետ թշնամությունը սովորաբար շատ սուր բնույթ է կրում:

Մի անգամ Եղեգնաձորում էի, այցելել էի երաժշտական փառատոն: Ժողովրդական կատարողները երգում էին, պարում էին, խաղում էին: Հայերեն չգիտեմ, բայց փառատոնը վարողին լիարժեք հասկանում էի, քնաի որ նրա ոճը, դեմքի արտահայտությունը, շարժուձևն ինձ շատ ծանոթ էին: Նա արտասանում էր, իսկ ես իմ թիկնապահին պատմում էի, որ այդ բանաստեղծությունները հայրենիքի, բնության մասին են, որ աշխարհում նմանը չկա: Զարմացած թիկնապահը հարցնում էր, թե որտեղից գիտեմ… Այդ մասին ես գրել եմ «18,6 սմ» վեպում: Ես տեսնում էի, որ ինչպեսԱդրբեջանում,այնպեսէլՀայաստանումմիխումբմարդիկապրումենարաբականշեյխերինման, իսկմյուսներըհազիվօրահացիփողենգտնում:

 

«Ծերուկ Անարին գիտեն նաև Հայաստանում»

 

– Պե՞տք է, արդյոք, գրողը, արվեստագետը քաղաքական դիրքորոշում ունենա և արտահայտի այդ դիրքորոշումը:

– Իհարկե: Երբ հրդեհ է բռնկվել, պոետը չպետք է բանաստեղծություններ կարդա: Նա պարտավոր է հանգցնել հրդեհը: Մենք հարյուրավոր պոետներ և գրողներ ունենք, որոնք գրում են սիրո, բնության, պատմության, թիթեռնիկների մասին, որոնք խոսում են Կաֆկայի և Ֆոլքների մասին, քննակում Տարկովսկու ֆիլմերը: Բայց նրանք չեն նկատում այն, ինչ իրենց քթի տակ է տեղի ունենում, չեն ցանկանում դա տեսնել: Նրանք ձեռքերով փակել են աչքերը, որպեսզի չտեսնեն մարդկանց և չլսեն նրանց բղավոցը: Ես հիշում է Պազոլինիի «Սոդոմի 120 օրը». նրանք խոսում են արվեստից, արտիստիկ ձևով սիգարներ են ծխում, բայց չեն ցանկանում իմանալ իրենց ժողովրդի կյանքի մասին:

Մեզ մոտ գրողները բաժանվում են 3 տեսակի: Առաջին տեսակը պաշտոնյա գրողներ են: Նրանք աշխատում են որպես մամուլի քարտուղարներ տարբեր նախարարություններում, գլխավոր խմբագիրներ են, վարչապետի տեղակալ:

Վերջինս, օրինակ, օգտագործելով ծառայողական դիրքը, իր անտաղանդ պիեսներով գրավել է ադրբեջանական թատրոնը: Օրինակ, եթե որևէ թատրոն որոշել է փառատոնի մասնակցել, պետք է ներկայացնի փոխվարչապետի պիեսները: Սրանք ամենուր են՝ հեռուստատեսությունում, թատրոնում, յուրաքանչյուր հոբելյանական երեկոյի: Սրանք սեփականաշնորհել են ոչ միայն թատրոնն ու հեռուստատեսությունը, այլև դասագրքերը՝ թույլ չտալով, որպեսզի այլ գրականություն ներկայացված լինի:

Մեզ մոտ մի ծերուկ կա՝ Անար անունով (Հայաստանում էլ նրան գիտեն): Նա արդեն 24 տարի է՝ նստած է Գրողների միության նախագահի աթոռին: Նա սեփական թերթեր և ամսագրեր ունի, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից: Գրասենյակ Բաքվի կենտրոնում: Ծերուկն իր մոտ տպում է նրանց, ում կցանկանա: Բնական է՝ այդ մարդկանց առջև իր պահանջներն է դնում՝ պետք է գովես իրեն, մեծ գրող անվանես ոչ միայն իրեն, այլ նաև նրա գրող հորը:

Ինչու՞ եմ ես մանրամասն խոսում նրա մասին: Ցանկանում եմ ասել, որ նրանք, ովքեր խորհրդային ժամանակներում կային՝ կան և հիմա: Հայաստանում էլ նմանները կան: Նրանք մի բան էին ասում, հիմա՝ հակառակը, աթեիստ էին, հիմա հավատացյալ են դարձել:

Այդ Անարի հայրը գործ տվող էր. նա գործ էր տվել իմ սիրած պոետներից մեկի վրա: Վերջինիս աքսորել են, և նա մահացել է Սիբիրում: Պատկերացրեք, Անարի հայրը նման քայլի է դիմել, իսկ մի քանի տարի առաջ, երբ այդ պոետի մասին ֆիլմ նկարահանեցին, սցենարի հեղինակն էր ծերուկ Անարը:

Դա ոչ մեկին չես բացատրի. ժողովուրդը նրանց սիրում է, ընդդիմադիր առաջնորդները նույնպես: Ասում են, որ միգուցե այդ գրողները չունեն քաղաքացիական դիրքորոշում, բայց նրանք լավ գրողներ են: Ժողովուրդը մտածում է, որ նրանք այլախոհներ են եղել, և ոչ մեկին չես բացատրի, թե ինչպես են այդ այլախոհները ստացել տարատեսակ խորհրդային շքանշաններ, հանգստացել Յալթայում, Էսենտուկիում, Կիսլովոդսկում: Այդ գրողների որդիներն աշխատում են դատախազությունում, ոստիկանությունում, մաքսային մարմիններում:

Գրողների երկրորդ տեսակը կազմում են նրանք, ովքեր լավ են խաղում ստեղծագործ մարդու դերը: Նրանք, այսպես ասած, պոետներ են… խոսում են մուսայից, ստեղծագործական գործընթացից: Իրականում սրանք բիզնեսմեններ են ու խաբեբաներ: Օրինակ, նրանցից մեկը վերջերս ռեստորանում իր ծննդյան տարեդարձն էր նշում, հրավիրել էր 250 մարդ: Այնտեղ էին մենաշնորհների տերեր, դատախազներ, պաշտոնական անձինք: Ինքը՝ պոետը, բիզնեսով է զբաղվում, շինանյութ է վաճառում, զուգահեռաբար գրում է հոգու մասին, խոսում է Աստծո հետ… Ծննդյան առթիվ կազմակերպված տոնախմբությունը մեկնարկեց պոետի մասին ֆիլմի ցուցադրությամբ. նա միայնակ է, խոսում է ծառի հետ, զրուցում է գետի հետ, նստած է անապատում և մտածում է… Բայց նաև 250 մարդ էր հրավիրել: Ժողովուրդը նմաններին սիրում է: Ասում են՝ այդպիսին պետք է լինի պոետը:

Երրորդ տեսակը ուղղակի թամադաներ են, անգրագետ և ագրարային տիպի մարդիկ: Երբ լրագրողը նրանցից մեկին հարցրել է, թե արդյո՞ք կարդացել է «Հարյուր տարվա մենությունը» վեպը, նա պատասխանել է. «Չեմ կարդացել, բայց ինձ դրա մասին ասել են»:

Կան նաև ինձ նմանները: Բայց ես արդեն ասել եմ, որ ժողովուրդը մեզ ընկալում է որպես փողոցային, անկիրթ տղաների, ովքեր հայհոյանքներ են գրում՝ ցանկանալով դրանով ուշադրություն գրավել: Հենց այդպես…

 

Զրուցեց Յուրի Մանվելյանը 

http://www.epress.am

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ռուսաստանցի «ռելոկանտները» Հայաստանում
  • Ալիք հյուսիսից. խնդիրներ և հեռանկարներ
  • Ի՞նչ է սպասում ռուս արտագաղթյալներին Հայաստանում․ ինտեգրո՞ւմ, վերադա՞րձ հայրենիք, թե՞ նոր տեղափոխություն

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.