Մեկշաբաթյա լռությունից հետո Լիբանանի հրաժարական տված վարչապետը հանդես է եկել կոչով Սաուդյան Արաբիայից և խոստացել «շուտով վերադառնալ Լիբանան»:
Սաադ Հարիրին խախտել է մտահոգիչ լռությունը, որում ինքն իրեն արգելափակել էր նոյեմբերի 4-ին Ռիյադից հայտարարած անակնկալ հրաժարականից հետո: Այս որոշումը, որում Լիբանանի վարչապետը մեղադրում է Սաուդյան Արաբիային հունից հանող ԻրանինՖ «արաբ ազգին ոչնչացնել ցանկանալու համար», էլ ավելի է սրել լարվածությունը Մերձավոր Արևելքում:Իր քաղաքական կուսակցությանը պատկանող Future TV հեռուստաընկերությամբ կիրակիՖ նոյեմբերի 12-ին հեռարձակված հարցազրույցի ժամանակ պարոն Հարիրին առանձնակի հերքել է Սաուդյան իշխանությունների կողմից պատանդ վերցված լինելու մասին գերիշխող թեզը: Նա բազմիցս հայտարարել է, որ իրեն հյուրընկալողները չէ, որ ստիպել են նրան հրաժարական տալ, և ինքը շուտով վերադառնալու է ԲեյրութՖ կրկնելով, որ իր բացակայությունը պայմանավորված է սեփական կյանքին սպառնացող վտանգներով:
Հեռուստադիտողների համար իսկապես ոչ այնքան համոզիչ այս հերքումներին զուգահեռ Լիբանանի սուննի համայնքի առաջնորդը փորձել է հանգստացնել իրավիճակը: Նա հանդես է եկել Իրանի և Լիբանանի շիա թեհրանամետ Հեզբոլահ շարժման դեմՖ օգտագործելով ավելի չափված ձևակերպումներ, քան իր նախորդ ելույթում, և ակնարկել է, որ կարող է վերանայել իր հրաժարականը: «Ըստ էության, սա լարվածության թուլացում է նշանակում,- մեկնաբանում է Բեյրութի Սբ. Հովսեփի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Քարիմ Էմիլ Բիտարը: Սաադ Հարիրիի կողմից սա հաշտության մի նշան է»:
«Զուգադիպություն»
Հրաժարական տվող վարչապետի հարցազրույցը հեռարձակվել է ուղիղ եթերում: Հինգ այլ լիբանանյան ալիքներ հրաժարվել են հեռարձակել հաղորդումըՖ նախագահ Միշել Աունի ցուցումների համաձայն, ով պրն. Հարիրիի հայտարարությունները, բնականաբար, անհուսալի է համարումՖ հաշվի առնելով «Սաուդյան Արաբիայում նրա վիճակի խորհրդավոր հանգամանքները»:
Հարցազրույցը, որը վարում էր թոք շոուների հայտնի վարող Փոլա Յակուբյանը, արվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունեցող պրն. Հարիրիին պատկանող վիլլայում, Ռիյադում: «Ես այստեղ ազատ եմ. եթե ցանկանամ վաղը ճանապարհորդել, կճանապարհորդեմ»,- ասել է Լիբանանի վարչապետը: Դժգույն դեմքով, հոգնած աչքերով, ջուր խմելու համար հաճախակի դադար տալովՖ նա վստահեցրել է, որ ինքը կարող է վերադառնալ Բեյրութ «երկու-երեք օրվա ընթացքում», որպեսզի իր հրաժարականի համար «նախաձեռնի անհրաժեշտ սահմանադրական ընթացակարգերը», հրաժարական, որը պետության ղեկավարը հրաժարվել էր ընդունել:
«Ես հրաժարական եմ տվել ինքնակամ և ուզում էի դրական շոկ առաջացնել»,- ավելացրել է կառավարության ղեկավարը: Նա հերքել է իշխանությունից հեռանալու և նույն օրը Ռիյադում Սաուդյան թագաժառանգ Մոհամեդ Բեն Սալմանի («ՄԲՍ») հրամանով սկսած հակակոռուպցիոն պայքարի միջև կապը: Այս աննախադեպ գահընկեցությունները լիբանանցի և շատ այլ օտարերկրյա դիտորդների կարծիքով կարող է առիթ հանդիսանալ Ռիյադի իշխանությունների համար ճնշում գործադրելու ՀարիրիիՖ շինարարական ընկերությունների թագուհի «Սաուդյան Օջեր»-ի սեփականատիրոջ նկատմամբ: «Դա պատահականություն է»,- ասել է նաՖ գովաբանելով ՄԲՍ-ի հետ իր հարաբերությունները և վերջինիս «եղբայր» անվանելով:
Հարցազրույցի ողջ ընթացքում 2005թ. սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին գերնյարդային վիճակում էր, մի պահ նույնիսկ պատրաստ արտասվելու: Այս հուզմունքը խաթարեց նրա ջանքերըՖ փարատելու Սաուդյան Արաբիայում նրա մնալու վերաբերյալ կասկածները: «Հարիրին կարծես կոտրված մարդ լինի. նրա ոչ մի խոսքի մեջ համոզմունք չկա»,- ասում է Կարլ ՇարոնՖ Twitter-ում շատ ակտիվ լիբանանցի քաղաքական մեկնաբանը:
Զրույցի ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ հիշատակեց միաժամանակ տեղի ունեցող այնպիսի իրադարձություններ, ինչպիսին են, օրինակ, Իրանի և Իրաքի սահմաններում տեղի ունեցած երկրաշարժը, ցույց տալու համար, որ հեռարձակումն իսկապես ուղիղ է և խմբագրված չէ: Սակայն շատ հեռուստադիտողներ համառորեն պնդում են, որ կա մի կարճատև պահ, երբ պարոն Հարիրին զայրացած նայում է տեսախցիկի դիմաց հայտնված թղթի կտորը ձեռքին մարդուն:
Սոցիալական ցանցերում այս մի քանի վայրկյանները դարձել են ապացույց, որ Լիբանանի վարչապետը հարցազրույցի ցուցումները ստացել է իր սաուդյան հյուրընկալողներից: Ըստ Փոլա ՅակուբյանիՖ դա սուտ է։ Հարցազրույցի ավարտին նա վստահեցրեց, որ այդ մարդը պարոն Հարիրիի շրջապատի անդամներից էր:
Ի պատասխան իր հրաժարականի ելույթի, որի ընթացքում նա խոստացել է «կտրել» Իրանի ձեռքերը տարածաշրջանում, «Ապագա» շարժման առաջնորդը Հեզբոլահին ուղղված ժեստ էլ արեց: Նա նշել է, որ կարող է վերանայել հրաժարումն իշխանությունից, եթե շիաների շարժումը հարգի «հեռավորություն» պահելու սկզբունքը, այսինքնՖ չխոչընդոտի տարածաշրջանային ճգնաժամերին, սկզբունք, որ մշակվել է իրեն նախորդած Նաջիբի Միքաթի կողմից, ով վարչապետ էր 2011-ինՖ Սիրիայում հակաասադական ապստամբության սկզբին:
«ՄԲՍ–ն շատ իմպուլսիվ էր»
Երկրում Հեզբոլահի ունեցած դերից բացի, ուր նա սատարում է լոյալիստական ուժերին, վարչապետն ընդգծել է դրա ենթադրյալ ներգրավվածությունը Եմենում, որտեղ Սաուդյան Արաբիան պայքարում է իրանամետ հութհիստների դեմ: Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեղադրել են Հեզբոլահի անդամներին նոյեմբերի 4-ին Ռիյադի վրա արձակված բալիստիկ հրթիռի պատրաստման գործում ապստամբներին օգնելու համար: «Ես դեմ չեմ Հեզբոլահին որպես քաղաքական կուսակցություն, բայց ես դեմ եմ այն փաստին, որ Հեզբոլահը դրսից կառավարվող այնպիսի դերակատարում ունի, որը Լիբանանը վտանգի տակ է դնում»,- ասել է Սաադ Հարիրին:
Լիբանանցի մեկնաբաննները այս փոփոխությունը համարում են հարիրիամետ շարժման առաջխաղացման արդյունքը, որն այս վերջին օրերին դրսևորվել է ողջ երկրում: Վարչապետի նկատմամբ վերաբերմունքից ցնցված քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կոչ է արել նրան անմիջապես վերադառնալ Բեյրութ: «Ապագա» շարժման անգղերից բացի սուննի համայնքը ևս նախընտրել է համաձայնվել իր առաջնորդի հետ, քան թե հնազանդվել սաուդական հակահեզբոլահական արգելանքներին: «ՄԲՍ-ն շատ իմպուլսիվ էր»,- ասում է Կարիմ-Էմիլ Բիթարը: «Հիմա, երբ նա հասկացել է, որ իր պոռթկումը խթանել է Հարիրիի ժողովրդականությունը, սկսել է հետադարձ քայլեր անել»:
«Պարոն Հարիրիի և նրա սաուդյան խնամակալի արած հայտարարությունը, հավանաբար, նաև վերջին օրերին արևմտյան մայրաքաղաքների կողմից արտահայտված մտահոգությունների արդյունք է: Բացի նրանից, որ Էմանուել Մակրոնը հասկացրել էր Սաուդյան թագաժառանգին (հինգշաբթի Ռիյադում կանգ առնելու ժամանակ), որ Լիբանանի կայունությունը կարմիր գիծ է իրենց համար, նաև Սպիտակ տունն էր Հարիրին ներկայացրել որպես «Միացյալ Նահանգների հուսալի գործընկեր»: «Որպեսզի Լիբանանում քաղաքական լուծում տրվի, անհրաժեշտ է, որ (…) միջամտության բացակայությունը լինի դրա հիմնական սկզբունքը»,- երկուշաբթի ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե ԴրիանըՖ նկատի ունենալով Սաուդյան թագավորությանը:
Ի վերջո, Սաադ Հարիրին նրա ավագ եղբայր Բահայով փոխարինելու Սաուդյան Արաբիայի փորձն իր դերը խաղաց: Վերջինս, ով ավելի շատ հակահեզբոլահականի հեղինակություն ունի, քան իր կրտսեր եղբայրը, երբեք չի թաքցրել իրավահաջորդության իր հույսը: Ընտանիքի տիտղոսակիր գործիչների հետ, ինչպես, օրինակ, Ռաֆիկ Հարիրիի այրի Նազիկիի և նրա քրոջ Բահիայի հետ, նույնպես կապ են հաստատել Ռիյադից: Բայց երկուսն էլ հրաժարվել են տուրք տալ սաուդյան մանևրներին, ինչպես նաև «Ապագա» շարժման ղեկավարներին: «Թագավորության խաղը չի հաջողել»,- պնդում է Հեզբոլլահի հետազոտական կենտրոնի անդամ Վալիդ Չարարան: «ՄԲՍ-ն այժմ պետք է ելք գտնի»:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա
Սեթաղյանը
Սկզբնաղբյուրը` Le Monde