Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Լիբանան: Սաադ Հարիրին լարվածության թուլացման նոր հնարավորություն է տեսնում

marut
November 2017
ANWAR AMRO / AFP

Մեկշաբաթյա լռությունից հետո Լիբանանի հրաժարական տված վարչապետը  հանդես է եկել կոչով Սաուդյան Արաբիայից և խոստացել «շուտով վերադառնալ Լիբանան»:

Սաադ Հարիրին խախտել է մտահոգիչ լռությունը, որում ինքն իրեն արգելափակել էր նոյեմբերի 4-ին Ռիյադից հայտարարած անակնկալ հրաժարականից հետո: Այս որոշումը, որում Լիբանանի վարչապետը մեղադրում է Սաուդյան Արաբիային հունից հանող ԻրանինՖ «արաբ ազգին ոչնչացնել ցանկանալու համար», էլ ավելի է սրել լարվածությունը Մերձավոր Արևելքում:Իր քաղաքական կուսակցությանը պատկանող Future TV հեռուստաընկերությամբ կիրակիՖ նոյեմբերի 12-ին հեռարձակված հարցազրույցի ժամանակ պարոն Հարիրին առանձնակի հերքել է Սաուդյան իշխանությունների կողմից պատանդ վերցված լինելու մասին գերիշխող թեզը: Նա բազմիցս հայտարարել է, որ իրեն հյուրընկալողները չէ, որ ստիպել են նրան հրաժարական տալ, և ինքը շուտով վերադառնալու է ԲեյրութՖ կրկնելով, որ իր բացակայությունը պայմանավորված է սեփական կյանքին սպառնացող վտանգներով:

Հեռուստադիտողների համար իսկապես ոչ այնքան համոզիչ այս հերքումներին զուգահեռ Լիբանանի սուննի համայնքի առաջնորդը փորձել է հանգստացնել իրավիճակը: Նա հանդես է եկել Իրանի և Լիբանանի շիա թեհրանամետ Հեզբոլահ շարժման դեմՖ օգտագործելով ավելի չափված ձևակերպումներ, քան իր նախորդ ելույթում, և ակնարկել է, որ կարող է վերանայել իր հրաժարականը: «Ըստ էության, սա լարվածության թուլացում է նշանակում,- մեկնաբանում է Բեյրութի Սբ. Հովսեփի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Քարիմ Էմիլ Բիտարը: Սաադ Հարիրիի կողմից սա հաշտության մի նշան է»:

«Զուգադիպություն»

Հրաժարական տվող վարչապետի հարցազրույցը հեռարձակվել է ուղիղ եթերում: Հինգ այլ լիբանանյան ալիքներ հրաժարվել են հեռարձակել հաղորդումըՖ նախագահ Միշել Աունի ցուցումների համաձայն, ով պրն. Հարիրիի հայտարարությունները, բնականաբար, անհուսալի է համարումՖ հաշվի առնելով «Սաուդյան Արաբիայում նրա վիճակի խորհրդավոր հանգամանքները»:

Հարցազրույցը, որը վարում էր թոք շոուների հայտնի վարող Փոլա Յակուբյանը, արվել է  Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունեցող պրն. Հարիրիին պատկանող վիլլայում, Ռիյադում: «Ես այստեղ ազատ եմ. եթե ցանկանամ վաղը ճանապարհորդել, կճանապարհորդեմ»,- ասել է Լիբանանի վարչապետը: Դժգույն դեմքով, հոգնած աչքերով, ջուր խմելու համար հաճախակի դադար տալովՖ նա վստահեցրել է, որ ինքը կարող է վերադառնալ Բեյրութ «երկու-երեք օրվա ընթացքում», որպեսզի իր հրաժարականի համար «նախաձեռնի անհրաժեշտ սահմանադրական ընթացակարգերը», հրաժարական, որը պետության ղեկավարը հրաժարվել էր ընդունել:

«Ես հրաժարական եմ տվել ինքնակամ և ուզում էի դրական շոկ առաջացնել»,- ավելացրել է կառավարության ղեկավարը: Նա հերքել է իշխանությունից հեռանալու և նույն օրը Ռիյադում Սաուդյան թագաժառանգ Մոհամեդ Բեն Սալմանի («ՄԲՍ») հրամանով սկսած  հակակոռուպցիոն պայքարի միջև կապը: Այս աննախադեպ գահընկեցությունները լիբանանցի և շատ այլ օտարերկրյա դիտորդների կարծիքով կարող է առիթ հանդիսանալ Ռիյադի իշխանությունների համար ճնշում գործադրելու ՀարիրիիՖ շինարարական ընկերությունների թագուհի «Սաուդյան Օջեր»-ի սեփականատիրոջ նկատմամբ: «Դա պատահականություն է»,- ասել է նաՖ գովաբանելով ՄԲՍ-ի հետ իր հարաբերությունները և վերջինիս «եղբայր» անվանելով:

Հարցազրույցի ողջ ընթացքում 2005թ. սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին գերնյարդային վիճակում էր, մի պահ նույնիսկ պատրաստ արտասվելու: Այս հուզմունքը խաթարեց նրա ջանքերըՖ փարատելու Սաուդյան Արաբիայում նրա մնալու վերաբերյալ կասկածները: «Հարիրին կարծես կոտրված մարդ լինի. նրա ոչ մի խոսքի մեջ համոզմունք չկա»,- ասում է Կարլ ՇարոնՖ Twitter-ում շատ ակտիվ լիբանանցի քաղաքական մեկնաբանը:

Զրույցի ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ հիշատակեց միաժամանակ տեղի ունեցող այնպիսի իրադարձություններ, ինչպիսին են, օրինակ, Իրանի և Իրաքի սահմաններում տեղի ունեցած երկրաշարժը, ցույց տալու համար, որ հեռարձակումն իսկապես ուղիղ է և խմբագրված չէ: Սակայն շատ հեռուստադիտողներ համառորեն պնդում են, որ կա մի կարճատև պահ, երբ պարոն Հարիրին զայրացած նայում է տեսախցիկի դիմաց հայտնված  թղթի կտորը ձեռքին մարդուն:

Սոցիալական ցանցերում այս մի քանի վայրկյանները դարձել են ապացույց, որ Լիբանանի վարչապետը հարցազրույցի ցուցումները ստացել է իր սաուդյան  հյուրընկալողներից: Ըստ Փոլա ՅակուբյանիՖ դա սուտ է։ Հարցազրույցի ավարտին նա վստահեցրեց, որ այդ մարդը պարոն Հարիրիի շրջապատի անդամներից էր:

Ի պատասխան  իր հրաժարականի ելույթի, որի ընթացքում նա խոստացել է  «կտրել» Իրանի ձեռքերը տարածաշրջանում, «Ապագա» շարժման առաջնորդը Հեզբոլահին ուղղված ժեստ էլ արեց: Նա նշել է, որ կարող է վերանայել հրաժարումն  իշխանությունից, եթե շիաների շարժումը հարգի «հեռավորություն» պահելու սկզբունքը, այսինքնՖ չխոչընդոտի տարածաշրջանային ճգնաժամերին, սկզբունք, որ մշակվել է իրեն նախորդած Նաջիբի Միքաթի կողմից, ով վարչապետ էր 2011-ինՖ Սիրիայում հակաասադական ապստամբության սկզբին:

«ՄԲՍ–ն շատ իմպուլսիվ էր»

Երկրում Հեզբոլահի ունեցած դերից բացի, ուր նա սատարում է լոյալիստական ուժերին, վարչապետն ընդգծել է դրա ենթադրյալ ներգրավվածությունը Եմենում, որտեղ Սաուդյան Արաբիան պայքարում է իրանամետ հութհիստների դեմ: Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեղադրել են Հեզբոլահի անդամներին նոյեմբերի 4-ին Ռիյադի վրա արձակված բալիստիկ հրթիռի պատրաստման գործում ապստամբներին օգնելու համար: «Ես դեմ չեմ  Հեզբոլահին որպես քաղաքական կուսակցություն, բայց ես դեմ եմ այն  փաստին, որ Հեզբոլահը դրսից կառավարվող այնպիսի դերակատարում ունի, որը Լիբանանը վտանգի տակ է դնում»,- ասել է Սաադ Հարիրին:

Լիբանանցի մեկնաբաննները այս փոփոխությունը համարում են հարիրիամետ շարժման առաջխաղացման արդյունքը, որն այս վերջին օրերին դրսևորվել է ողջ երկրում: Վարչապետի նկատմամբ վերաբերմունքից ցնցված քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կոչ է արել նրան անմիջապես վերադառնալ Բեյրութ: «Ապագա» շարժման անգղերից բացի սուննի համայնքը ևս նախընտրել է համաձայնվել իր առաջնորդի հետ, քան թե հնազանդվել սաուդական հակահեզբոլահական արգելանքներին: «ՄԲՍ-ն շատ իմպուլսիվ էր»,- ասում է Կարիմ-Էմիլ Բիթարը: «Հիմա, երբ նա հասկացել է, որ իր պոռթկումը խթանել է Հարիրիի ժողովրդականությունը, սկսել է հետադարձ քայլեր անել»:

«Պարոն Հարիրիի և նրա սաուդյան խնամակալի արած հայտարարությունը, հավանաբար, նաև վերջին օրերին արևմտյան մայրաքաղաքների կողմից արտահայտված մտահոգությունների արդյունք է: Բացի նրանից, որ Էմանուել Մակրոնը հասկացրել էր  Սաուդյան թագաժառանգին (հինգշաբթի Ռիյադում կանգ առնելու ժամանակ), որ Լիբանանի կայունությունը կարմիր գիծ է իրենց համար, նաև Սպիտակ տունն էր Հարիրին ներկայացրել որպես «Միացյալ Նահանգների հուսալի գործընկեր»: «Որպեսզի Լիբանանում քաղաքական լուծում տրվի, անհրաժեշտ է, որ (…) միջամտության բացակայությունը լինի դրա հիմնական սկզբունքը»,- երկուշաբթի ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե ԴրիանըՖ նկատի ունենալով Սաուդյան թագավորությանը:

Ի վերջո, Սաադ Հարիրին նրա ավագ եղբայր Բահայով փոխարինելու Սաուդյան Արաբիայի փորձն իր դերը խաղաց: Վերջինս, ով ավելի շատ հակահեզբոլահականի հեղինակություն ունի, քան իր կրտսեր եղբայրը, երբեք չի թաքցրել իրավահաջորդության իր հույսը: Ընտանիքի տիտղոսակիր գործիչների հետ, ինչպես, օրինակ, Ռաֆիկ Հարիրիի այրի Նազիկիի և նրա քրոջ Բահիայի հետ, նույնպես կապ են հաստատել Ռիյադից: Բայց երկուսն էլ հրաժարվել են տուրք տալ սաուդյան մանևրներին, ինչպես նաև «Ապագա» շարժման  ղեկավարներին: «Թագավորության խաղը չի հաջողել»,- պնդում է Հեզբոլլահի հետազոտական կենտրոնի անդամ Վալիդ Չարարան: «ՄԲՍ-ն այժմ պետք է ելք գտնի»:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար  ֆրանսերենից թարգմանեց Աննա
Սեթաղյանը

Սկզբնաղբյուրը`    Le Monde

 

 

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ռուսաստանցի «ռելոկանտները» Հայաստանում
  • Ալիք հյուսիսից. խնդիրներ և հեռանկարներ
  • Ի՞նչ է սպասում ռուս արտագաղթյալներին Հայաստանում․ ինտեգրո՞ւմ, վերադա՞րձ հայրենիք, թե՞ նոր տեղափոխություն

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.