Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հանրային երկխոսության բացակայությունն ամենամեծ կորսված հնարավորությունն է

marut
October 2011

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Նորերս մի հետաքրքիր տեղեկատվություն գրավեց ուշադրությունս:
ՙՂարաբաղյան հիմնախնդիրը հետխորհրդային տարածքի եւ նույնիսկ ամբողջությամբ վերցրած Եվրոպայի սառեցված այն քիչ հակամարտություններից է, որը կարելի է լուծել՚,- ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ռուսաստանյան տարբեր բուհերի ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

 

Սրանով հանդերձ ՌԴ նախագահը մի հետաքրքիր բացահայտում է արել, որի նրբանկատությունը հասկանալով` ակնկալել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ըմբռնումով մոտեցումը: ՙԶարմանալին այն է, –  ասել է Դմիտրի Անատոլեւիչը,- որ երկու նախագահների շրջապատները, բնականաբար, լավ էլ ունեն իրար հետ: Թե° նախագահ Ալիեւի, եւ թե° նախագահ Սարգսյանի շրջապատը հեշտորեն անցնում են ադրբեջաներենից հայերեն եւ հայերենից` ադրբեջաներեն: Սա պարզապես իմ աչքի առաջ է տեղի ունենում: Ավելին` դա, իհարկե, քողարկված պահ է: Բայց ես հույս ունեմ, որ թե° Սերժ Ազատիչը, եւ թե° Իլհամ Հեյդարիչը չեն նեղանա ինձնից, եթե ես ասեմ, որ նրանք նույնպես իրար հետ վատ չեն: Երբ մենք միասին ենք լինում սեղանի շուրջ` նրանք շատ լավ էլ շփվում են իրար հետ՚

(www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1458226.html 21.10.2011):

Ի±նչ է սա նշանակում, եթե ոչ երկակի չափանիշներ, ինչից սովոր ենք բողոքել եւ տրտնջալ, որ միջազգային հանրությունը, այս կամ այն երկիրը տարբեր հայացքով են նայում մեր պատկերացմամբ համանման հիմնախնդիրներին: Բայց այստեղ մի շատ նրբանկատ հանգամանք կա: Մեզ հետ այդպես վարվում են ուրիշները` ուրիշ պետությունները, ուրիշ կազմակերպությունները եւ այլն, իսկ մենք, պարզվում է, այսպես ենք վարվում մեր իսկ ժողովրդի նկատմամբ:

Ընդ որում, սա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի ղեկավարությանը եւ մասնավորապես այդ երկրի նախագահին, ով հրապարակավ (բեմում) խոսում է ատելության եւ թշնամանքի լեզվով, իսկ կուլիսների ետեւում` մարդավարի: Սերժ Սարգսյանն այս առումով համեմատաբար ավելի անկեղծ է, ըստ այդմ էլ` ավելի շահեկան վիճակում: Նա, համենայն դեպս, իր ժողովրդից չի թաքցնում զիջումների էությունը (արդարացված են այդ զիջումները, թե ոչ` այլ հարց է) եւ գիտակցում է, որ, միեւնույն է, մի օր դրանք հանրության սեփականությունն են դառնալու: Այլ հարց է, որ նա էլ երբեմն տարբեր լեզուներով է խոսում հայ հանրության հետ` կախված բանակցային գործընթացում առկա իրավիճակից: Իսկ Ալիեւն ընդհանրապես տարբեր լեզուներով է խոսում տանը եւ դրսում, այլ կերպ ասած` երկիմաստ վիճակի մեջ է դնում սեփական ժողովրդին:

Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանություններին, ապա նրանց դիրքորոշումն ընդհանրապես անհասկանալի է, ըստ այդմ էլ ոչ անկեղծ` գոնե սեփական ժողովրդի հանդեպ: Այսպես, ԼՂՀ իշխանությունները մի կողմից ասում են, որ չունենք ազատագրված տարածքներ` դրանք ԼՂՀ սահմաններն են, մյուս կողմից էլ հայտարարում են, որ միանշանակ ու անվերապահորեն վստահում են ՀՀ իշխանություններին: Իսկ ՀՀ իշխանություններն էլ միշտ կողմ են եղել ազատագրված տարածքները որպես փոխզիջում Ադրբեջանին հանձնելուն:

Ինչ որ է, հակամարտող կողմերի իշխանությունները սեփական երկրում խոսում են ներքին գործածության համար նախատեսված ատելության եւ թշնամանքի լեզվով, իսկ խորհրդային հին ու բարի ժամանակների ոգով էլ ամեն լավը պահում են ՙարտահանման՚ համար, իմա` կուլիսների ետեւում իրար հետ մարդավարի խոսում են:

Տեղին է հիշել նաեւ վաղեմի անկեդոտը Ալիեւ-ավագի եւ Քոչարյանի տասնյակ հանդիպումների մասին: Ասում են, որ այդ ամբողջ ընթացքում նրանք ամեն թեմայով խոսել են իրար հետ, բացի մեկից: Իսկ չեն հասցրել խոսել… ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

Ստացվում է` իշխանությունը մարդկային լեզուն պահում է իրեն, թշնամանքի եւ ատելության լեզուն` սեփական ժողովրդին: Հակամարտող կողմերի հանրությունները պիտի  նկատի ունենան այս հանգամանքը եւ թույլ չտան իրենց խաղազինվոր դարձնել իշխանությունների ձեռքին, նրանք պիտի կարողանան անկեղծ ու ազնիվ զրույցի կանչել իշխանություններին:

Այսպես թե այնպես` հակամարտող կողմերի հանրությունները պիտի կարողանան լեզու գտնել իրար հետ, իսկ դրա համար պիտի կարողանան երկխոսել, այլ ոչ թե դրա մենաշնորհը  թողնել իշխանություններին: Նույնիսկ եթե իշխանությունների երկխոսությունը կոնկրետ արդյունքի հասնի, ապա այն առոչինչ կլինի առանց հանրությունների երկխոսության, առանց նրանց միջեւ վստահության կամուրջների կառուցման:

Հանրությունների երկխոսության բացակայությունն  ամենամեծ կորսված հնարավորությունն է մեր հակամարտությունում: Առաջին իսկ օրվանից սկսած:

Տեղին է նշել արցախցի քաղաքագետ Մուրադ Պետրոսյանի կարծիքը: ՙԵթե առանց հանրային գիտակցության մեջ արմատական փոփոխությունների սկսվի խաղաղության շենքի կառուցումը (երրորդ երկրների ակտիվ միջամտությամբ), ապա այդ շենքին (լինի այն անգամ ավարտուն տանիքով) վաղ թե ուշ բաժին է ընկնելու պաղեստինյան խաղաղության ճակատագիրը: Հայերի համար դեպի իրական խաղաղություն տանող բանալին թաղված է ադրբեջանական հանրային գիտակցության մեջ, այլ ոչ թե իշխող էլիտայում, եւ նույնկերպ` ադրբեջանցիների համար բանալին թաղված է հայ հանրային գիտակցության մեջ: Բանակցային գործընթացում դեպի հաջողություն տանող ուղին անցնում է հանրությունների հոգեւոր-բարոյական առողջացման միջով՚:

Թեգեր Անալիտիկոն | №10 | 2011Գեղամ Բաղդասարյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Հայաստանը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Հայաստանը

July 2022

Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ  Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը փետրվարին արդեն իսկ էական քաղաքական և տնտեսական հետևանքներ է ունեցել և կշարունակի ունենալ աշխարհի...

Կարդալ ավելին
ՄԽ համանախագահության ձևաչափը կարող է դառնալ ՌԴ-Արևմուտք հաշտեցման հարթակ՝ համոզված են Արցախում

ՄԽ համանախագահության ձևաչափը կարող է դառնալ ՌԴ-Արևմուտք հաշտեցման հարթակ՝ համոզված են Արցախում

July 2022

Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ  Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստան-Արևմուտք առճակատումն իր ազդեցությունն է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի...

Կարդալ ավելին
Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

June 2022

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ...

Կարդալ ավելին

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ղարաբաղյան հիմնախնդիր. նոր իրողություններ ու նոր դիրքավորում
  • Եթե ինքներս մեզ չհարգենք՝ աշխարհում ոչ ոք մեզ չի հարգի
  • Ռուսաստանի դերն արցախյան կարգավորման գործընթացում․ ուր ենք հասել և ուր ենք գնում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.