Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՀԿ-ների սև փիարը

marut
March 2017

 

Հարավային Օսիայում ինքնին “քաղաքացիական հասարակություն” արտահայտությունը սովորաբար ասոցացվում է ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) հետ, որոնք էլ մարդկանց կողմից առավել հաճախ բացասականորեն են ընկալվում։ ՈԿԿ-ների հանրաճանաչությունը, սակայն, կապված չէ սեփական իրավունքների մասին բնակչության իրազեկության բարձր մակարդակի հետ։ Նման բաները ամենաքիչն են մտահոգում, քանի որ մարդիկ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն։Բացասական ընկալման պայմաններում՝ տեղական իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտներով հանդերձ, առանց այն էլ սակավաթիվ դարձած ոչ կառավարական կազմակերպությունները ստիպված են լինում փակվել։ Ռուսաստանում ոչ առևտրային կազմակերպությունների, դրսից ֆինանսավորվող “արտասահմանյան գործակալների” մասին օրենքում արված փոփոխությունները ներմուծվեցին նաև Հարավային Օսիա։ Այդ ժամանակից ի վեր ոչ կառավարական կազմակերպությունների համար փոխվեց հաշվետվության կարգը, շարքային քաղաքացիների համար դժվարություններ ծագեցին միջազգային ծրագրերին մասնակցելու հարցում։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում պաշտոնապես գրանցված է 232 ոչ կառավարական կազմակերպություն։ Սակայն դրանց մեծամասնության մասին ոչինչ հայտնի չէ. արդարադատության նախարարությունում գրանցվելուց զատ՝ դրանց մի մասը հարկեր է մուծում, մյուսներին լուծարում են կամ էլ դատական գործեր հարուցում։ Ինչպես մեզ բացատրեցին արդարադատության նախարարությունում՝ սույն տեղեկատվությունը գաղտնի է և տրամադրվում է ըստ հարցման։

Իրականում Ցխինվալում վերջին մի քանի տարվա ընթացքում փաստացի գործում էր երեք ոչ կառավարական կազմակերպություն։ Այս տարի փակվեցին դրանցից երկուսը։ Փակված վերջին ոչ կառավարական կազմակերպության ղեկավար 45-ամյա Դինա Ալբորովան հակամարտաբան է եղել։ Նրա ասելով՝ 1998-ին իր իսկ ստեղծած «Սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացման ընկերությունը» փակելու գաղափարին եկել է աստիճանաբար, երբ գործնեության պայմաններն արդեն անտանելի էին դարձել։ Սույն ոչ կառավարական կազմակերպության գործնեության հիմնական ուղղություններն էին մարդասիրական օգնության տրամադրումը, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացումը, ինքնապահովման ծրագրերի կենսագործումն ու սոցիալական հետազոտությունների անցկացումը։

30-ամյա Զարինա Սանակոևան՝ “Էխո Կավկազա” թերթի լրագրողը, լրագրությունից զատ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունի և հաճախ է մասնակցում ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումներին։ Նա ասում է, որ չնայած հավատարմագրում չունեցող լրագրողների հանդեպ բացահայտ ագրեսիայի բացակայության՝ գոյությւոն ունի նրանց հետ շփվելու գաղտնի արգելք։

Հեղինակ՝ Թամարա Տերաշվիլի

Սույ նյութը կարող է պարունակել եզրույթներ, որոնք կարող են ընդունելի լինել վեճի/հակամարտության ոչ բոլոր կողմերի համար։ Օգտագործվող եզրույթները հեղինակինն են, այլ ոչ թե Չայ-խանայինը։

CHAI KHANA

 

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայ-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ
  • Հայաստանը պետք է ներդաշնակվի, այլ ոչ թե հարմարվի աշխարհաքաղաքական փոփոխություններին
  • Ռազմավարական վերանայումը՝ օրվա հրամայական

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.