Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ներառականության զարգացումն Արցախում

hghazaryan
January 2020

 

Քրիստին ԲԱԼԱՅԱՆ

1

– Տղա՛ս, վաղը քեզ հետ գնալու ենք առաջին դասարան․ դու կծանոթանաս նոր ընկերների և լավ ուսուցչուհու հետ։

– Մայրի՛կ, հրաշալի՛ է։ Հիմա, թեև ոտքերս թույլ են և ստիպված եմ հաշմանդամի սայլակից օգտվել, ես ամեն օր տնից դո՞ւրս եմ գալու։

–  Այո՛, անու~շս, դու սովորելու ես կարդալ և գրել, բոլորի հետ ընկերություն ես անելու և վայելելու ես կյանքը։

30.09.2019 թ․

– Անո՛ւշս, արթնացի՛ր, դպրոցից ուշանում ես։

–  Ո՛չ, մայրի´կ, դպրոց չե՛մ գնա։ Ես չեմ ուզում սովորել․ ես նրանցից տարբեր եմ․ նրանք ինձ հետ ընկերություն անել չեն ուզում, իսկ դու շատ ես չարչարվում ինձ աստիճաններով բարձրացնելիս։ Եվ, առհասարակ, չար երեխաների մասին ինչու՞ խոսեմ, եթե անգամ մեծահասակ շինարարներն իմ մասին չեն մտածել․․․

 

Ներառականություն․ ի՞նչ է դա և ինչի՞ հետ է այն «մատուցվում»։ Այն նոր հասկացություն ու ընկալում է, իսկ ամեն մի նոր բան, ինչպես հայտնի է, հասարակությունը զգուշորեն է ընդունում։ Ներառականությունը ենթադրում է ներգրավում։ Դա մի կենսակերպ է, որի շնորհիվ յուրաքանչյուր մարդ, անկախ իր ունեցած ֆիզիկական, մտավոր, սոցիալական, զգայական, լեզվական և այլ առանձնահատկություններից, ստանում է հասարակության մեջ արժանապատվորեն ապրելու և ուսանելու հնարավորություն։ Ընդ որում՝ առողջական սահմանափակ հնարավորություներ ունեցող մարդկանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ՝ ուսումնական շինությունների վերաձևում, ուսուցման նոր մեթոդաբանություններ, հարմարեցված ուսումնական ծրագրեր, գնահատման փոփոխված չափորոշիչներ, մատչելի ֆիզիկական միջավայր և այլն։ Արցախում, ըստ համապատասխան օրենքի, ներառական կրթությունը կրթական համակարգի մաս է կազմում 2013 թվականից։ Սակայն, պարզվում է, որ օրենքն իրականում չի գործում։ Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանը մենք ստացանք՝ թեմայի շուրջ հասարակական բանավեճ ծավալելով։  

2

2019 թ․ հոկտեմբերի 23-ին կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և մի քանի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ, որին ներկա են եղել նաև հոգեբաններ, սահմանափակ կարողություններով նորմատիպիկ երեխաների ծնողներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլք։ Բանավեճի ընթացքում պարզ դարձավ, որ ընդունված օրենքը փոխանցել են ուսուցիչներին, որոնք այս բարդ խնդրի հետ մեն- մենակ են մնացել։ Մի կողմից՝ դասարաններում աշակերտների քանակը (35–40 աշակերտ), մյուս կողմից՝ տարիներով փողոց դուրս չեկած փոքրիկներ, ի հավելումն դրա՝ իրադարձությունների այդպիսի ընթացքին անպատրաստ ծնողներ։

«Ես դեմ եմ, որ իմ երեխան սովորի հիվանդ երեխայի հետ միասին։ Իսկ եթե նա վարակվի՞։ Թող գնան հատուկ դպրոցներ»,- սա մեջբերում է առաջին դասարանցու ծնողի խոսքերից։

 

Բանավեճը տևեց երկու ժամից ավել։ Ի վերջո, բոլորը համաձայնվեցին, որ հայտնի ասույթը՝ մարտադաշտում մեկն էլ զինվոր է, տվյալ դեպքում այնքան էլ ճիշտ չէ, և որ հարկ է միավորվել ու տվյալ խնդիրը լուծել համակարգված ձևով։ Բանավեճը նախաձեռնած «ՄիլաԳրի» հիմնադրամի ներկայացուցիչները խոստացան հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ ներառականության զարգացման ոլորտում  իրավիճակը գնահատելու համար։

3

– Տղա՛ս, ո՞ւր ես։

– Մայրի՛կ, մի՛ մտահոգվիր։ Ես արդեն դպրոցի ավտոբուսում եմ․ գիտե՞ս, չէ՞, որ այն բոլորին է հարմարեցված։ Հա, մոռացա զգուշացնել, դասերից հետո մենք ընկերների հետ գնալու ենք ստեփանակերտյան աշունը վայելելու։

 

 

Նմանատիպ  նյութեր

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին
Գլխավոր

Թողարկում թեստ

January 2022

թեստ․․․․․

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ռուսաստանցի «ռելոկանտները» Հայաստանում
  • Ալիք հյուսիսից. խնդիրներ և հեռանկարներ
  • Ի՞նչ է սպասում ռուս արտագաղթյալներին Հայաստանում․ ինտեգրո՞ւմ, վերադա՞րձ հայրենիք, թե՞ նոր տեղափոխություն

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.