Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Շփման գիծ» բարեգործական ակցիա

marut
February 2015

MilanaՄիլանա ԳՈՐԵՆՇՏԵՅՆ
Լրագրող
Երուսաղեմ

Նկարի իմաստն իր քողարկված շերտի մեջ է, որտեղ ինչ-որ մի բան ավելի խորն է, քան ներկերը, ավելի հին է, քան  պաստառը: Եթե ինքդ քո մէջ չես գտնում համապատասխան բառեր, ապա դա նշանակում է, որ դու չես տեսնում Աստծուն, որ ինքդ ես դարձել:

Սվետլանա Լավրենտեւա (Կոտ Բասյո)

Վերացական էքսպրեսիոնիզմը (աբստրակցիոնիզմ) մոդեռնիզմի ժամանակաշրջանի եվրոպական արվեստի հոսանքներից է: Այն մեծ պաստառների վրա արագ նկարող նկարիչների դպրոցն է, որում գործածվում են ոչ երկրաչափական շտրիխներ, մեծ վրձիններ եւ այլ միջոցներ` գեղարվեստական եղանակներով զգացմունքները լիովին արտացոլելու համար, ընդ որում, զգացմունքերի երեւակումը դառնում է ստեղծագործության արարման հիմնական նպատակ: Աբստրակցիոնիստ նկարիչները չեն պատճենում առարկաների աշխարհը. նրանց ստեղծագործություններն արտացոլում են տեսանելի աշխարհն իր հայեցողությամբ վերափոխող արվեստագետի ազատ հայացքը:

1929թ. Ալֆրեդ Բարրն առաջին անգամ գործածեց «վերացական էքսպրեսիոնիզմ» եզրույթը` Վասիլի Կանդինսկու նկարները բնութագրելու համար, որն իր առաջին աբստրակտ նկարը ստեղծել էր դեռեւս 1909թ. (ներկայումս այն գտնվում է Վրաստանի Ազգային թանգարանում): Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը` Վասիլի Կանդինսկին  պատկանում է  գեղանկարչության աշխարհի ամենավառ երախտավորների թվին եւ հանդիսանում է արվեստի պատմության զարգացման առանցքային դերակատարներից մեկը: Այդ ուղղության մյուս հայտնի ներկայացուցիչներից են Կազիմիր Մալեւիչը, Փիթ Մոնդրիանը, Նատալիա Գոնչարովան, Միխայիլ Լարիոնովը, Եվգենի Միխնով-Վոյտենկոն, Հանս Հոֆմանը, Արշիլ Գորկին, Ադոլֆ Գոտլիբը, Ջեքսոն Փոլլոքը, Մարկ Ռոտկոն, Վիլլեմ դե Կունինգը, Ագնես Մարտինը  եւ ուրիշներ:   Վերջին տասնամյակներում վերացական էքսպրեսիոնիզմի ոճով նկարչությունը հետզհետե ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Այսօր համարյա ամեն ոք ծանոթ է աբստրակցիոնիզմին: Արեւմտյան արվեստի շուկայում նկարների կեսից ավելին ներկայացված է հենց այս ոճով, ընդ որում` ստեղծագործողների նշանակալից մասը չունի դասական գեղանկարչական կրթություն. նրանց մեջ տաղանդն արթնացել է ինտուիտիվ նկարչությամբ զբաղվելու շնորհիվ:

Ինտուիտիվ (աբստրակտ, աջ կիսագնդային) գեղանկարչությունն ուսուցման, գույնի եւ յուրաքանչյուրի մեջ ներդրված ստեղծագործական ներուժի աշխուժացման մեթոդ է, որի համար պատասխանատու է գլխուղեղի աջ կիսագունդը:  Սույն մեթոդը մշակել է ամերիկացի գեղանկարչուհի Բեթի Էդվարդսը: Այն հիմնված է նոբելյան մրցանակակիր` գլխուղեղի հետազոտությունների հեղինակ Ռ. Սպերիի, ինչպես նաեւ Է. Կոստանդովի, Վ. Ռոտենբերգի եւ Վ. Արշավսկու ուսումնասիրությունների վրա: Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ գլխուղեղի աջ կիսագունդն օժտված է ստեղծագործական ուժով, տարածության եւ ձեւի զգացմամբ եւ նկարելու բնական ընդունակությամբ, մինչդեռ ձախ կիսագունդը զգայուն է լեզուների, տրամաբանության եւ խորհրդանիշների նկատմամբ:  Աջ կիսագնդի ակտիվության աճի եւ ձախ կիսագնդի մակարդակի հետ նրա հավասարակշռման շնորհիվ գլխուղեղի աշխատանքի արդյունավետությունը հինգ անգամ մեծանում է` ավելանում է որոշումների ընդունման արագությունը, գործարկվում է ներշնչանքի եւ ներդաշնակության ռեժիմը:

Մեթոդի էությունը մարդուն սեփական գործողությունների վերլուծությունից ազատելն է` գլխուղեղի աջ կիսագնդի կարողություններն ակտիվացնելու եւ նրա ստեղծագործական ներուժը բացահայտելու միջոցով: Մարդը չպետք է մտածի այն մասին, թե ինչպես պետք է նկարել որեւէ առարկա, ինչից պիտի սկսել, որ վրձինով կամ գույնով: Արդյունքում, նա ստեղծում է պատկերներ, որոնց արարմանը մինչ այդ ունակ չէր: Ընդ որում` այդ ձեւերը, կարծես թե, ինքնուրույնաբար են ծնվում, ինչի շնորհիվ դրանք ավելի կենդանի եւ անսպասելի են լինում: Նկարել իմանալն այս դեպքում պարտադիր չէ. դուք ընթացքում կսովորեք եւ կանեք դա առանց վախի` ուրախությամբ եւ հեշտությամբ, որովհետեւ ինտուիտիվ գեղանկարչության տեխնիկայի մեջ «սխալ» նկարելը պարզապես անհնարին է:

2014թ. դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է «Շփման գիծ» բարեգործական ակցիան, որը կշարունակվի մինչեւ 2015թ. տարեվերջը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթանում են վերացական էքսպրեսիոնիզմի ոճով արարված եւ փիլիսոփայական բովանդակություն ունեցող ստեղծագործությունների, իսկ, այնուհետեւ, իրական դատարկ կտավում մասնագիտական ակրիլ ներկերով նկարում են համատեղ նկար` ինտուիտիվ գեղանկարչության մեթոդի օգնությամբ ձգտելով արտացոլել ներդաշնակությունը, բարին եւ սերը: Նկարելու ժամանակ օգտագործվում է «կախարդական փայտիկը», որն ամենքին դարձնում է իսկական գեղանկարիչ: Յուրաքանչյուր համատեղ նկարի ստեղծմանը մասնակցում է նաեւ հայտնի նկարիչներից մեկը, ով պատասխանատու է ստեղծագործելու ընթացքում մասնակիցներին օժանդակելու եւ գեղանկարն արհեստավարժ որակի հասցնելու համար: Համատեղ ջանքերով ստեղծված բոլոր նկարները վաճառվելու են աճուրդներում, իսկ գոյացած միջոցներն ուղղվելու են «Յուրաքանչյուր մանկանն` ընտանիք» ծրագիրը ֆինանսավորելու համար: Ծրագրի նպատակը 2015թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր գիշերօթիկ մանկատների եւ սոցիալական որբության երեւույթի վերացումն է:

Ժամանակակից աշխարհում որբությունը մարդկային հասարակության ներսում առկա հարաբերությունների էությանն առնչվող սոցիալական հիվանդություն է: Այսօր ծնողազուրկների 90%-ը սոցիալական որբեր են, այսինքն` երեխաներ, որոնցից ծնողները կա՛մ հրաժարվել են, կա՛մ զրկվել ծնողական իրավունքներից:

Փակ հաստատության ներսում երեխայի անձի ձեւավորման խնդիրը շարունակում է սուր մնալ:  Որբ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են արտակարգ իրավիճակում: Ծնողական գուրգուրանքից եւ ուշադրությունից զուրկ երեխաների մեծամասնությունն ունի անամնեզի մեջ թաքնված հոգեկան տրավմա: Գիշերօթիկ հաստատություններում ապրող բոլոր երեխաները ստիպված են ընտելանալ սովորականից մեծաթիվ հասակակիցների: Սովորականից շատ երեխաների առկայությունն ստեղծում է բարդ հոգեբանական պայմաններ, որոնք նպաստում են զգացմունքային լարվածությանը, շարունակական մտահոգվածությանը եւ աճող ագրեսիային: Անգամ լավագույն մանկատները չեն կարողանում բավարար պայմաններ ստեղծել վերոնշյալ տրավմաների հաղթահարման համար, քանի որ տրավմակիր երեխային չեն առաջարկում վստահելի եւ կայուն աշխարհի մոդել: Իրավիճակը կարելի է բնութագրել որպես ինքնավերարտադրվող սոցիալական աղետ:

Կարեւոր է նշել, որ ծրագրով նախատեսվում է պահպանել մեծ փորձառություն ունեցող աշխատակիցների աշխատատեղերը:

Ներկայումս ԼՂՀ-ում գործում է ավելի քան 60 ծնողազուրկ երեխա հյուրընկալած երկու գիշերօթիկ դպրոց` Ստեփանակերտ եւ Բերձոր քաղաքներում: Շուշիում կառուցվում է նոր շենք, որտեղ ծրագրվում է տեղափոխել երկու գիշերօթիկների երեխաներին: Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի աշխատակիցներն իրենց սաների հետ ներկա են գտնվել Նկարչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը` ողջունելով «Յուրաքանչյուր մանկանն` ընտանիք» ծրագրի նպատակները:  Աշխատակիցների ասելով՝ նրանց սաների թվում քչերն են երկկողմանի որբեր. երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Կարեւոր է նշել, որ ծրագրով նախատեսվում է պահպանել մեծ փորձառություն ունեցող աշխատակիցների աշխատատեղերը: Նախկին գիշերօթիկները վերափոխվելու են կյանքի բարդ իրավիճակներում հայտնված երեխաների աջակցության կենտրոնների:

Թեեւ պետությունը զբաղվում է որբ երեխաների խնդիրներով, հասարակությունն այդ ուղղությամբ, ընդհանուր առմամբ, սահմանափակվում է բարեգործական միջոցառումներով, որոնք, ըստ էության, չեն լուծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական որբության խնդիրը: Այս խնդրի հանդեպ առկա է մոտեցումները փոխելու սուր անհրաժեշտություն: «Շփման գիծ» ակցիայի նպատակներից մեկը բոլոր ԶԼՄ-ների հետ համագործակցության հաստատումն է, տեղեկատվական վակուումի հաղթահարումը եւ խնդրի արդյունավետ լուծման համար հասարակական դիսկուրսի համար համապատասխան օրակարգի ձեւավորումը:

ԼՂՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում ծրագրված է անցկացնել համատեղ նկարչության մի քանի միջոցառում: Ակցիային մասնակցում են մեծահասակներն ու մանուկները, ԼՂՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, բոլոր մասնագիտությունների եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչները: Նախատեսում ենք միջոցառումներին մասնակից դարձնել նաեւ ԼՂՀ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց: Համատեղ նկարչությունն ազատազրկման պայմաններում ոչ միայն արվեստաթերապիայի ձեւն է, այլեւ կալանավորների վերասոցիալականացման   միջոց` հասարակության մեջ նրանց` որպես լիարժեք եւ օգտակար անդամների վերադարձն ապահովելու սանդղակ:

Մենք բոլորս նկարիչ ենք ծնվել: Ստեղծագործելու ձիրքն ամենքին է տրված. երբեք ուշ չէ ինքնաբացահայտման եւ ինքնաճանաչման համար: «Շփման գիծ» ակցիան բացառիկ է եւ ուշագրավ, որովհետեւ միջոցառման յուրաքանչյուր մասնակից կարող է իր ներդրումն ունենալ ընդհանուր գործի մեջ, ինքն իրեն զգալ ոչ միայն նկարիչ, այլեւ պարզապես երջանիկ մարդ, ով ընդունակ է այս աշխարհում օգնել այլոց: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շատ երկրների համար օրինակ կդառնա ոչ միայն ժամանակակից աշխարհի հոգեւոր հիվանդություններից մեկի`սոցիալական որբության հաղթահարման, այլեւ քաղաքացիական հասարակության համախմբման եւ արդի խնդիրների լուծման նորարար մոտեցումների կիրառման առումով:

Նմանատիպ  նյութեր

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

June 2022

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ...

Կարդալ ավելին

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ
  • Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը
  • Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.