Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կարո՞ղ է, արդյոք, Բայդենի «պառակտող» ժողովրդավարության գագաթնաժողովն արդյունք տալ

hayk
December 2021
Կարո՞ղ է, արդյոք, Բայդենի «պառակտող» ժողովրդավարության գագաթնաժողովն արդյունք տալ

Joe Biden’s democ racy summit will gather 110 countries but one critic said it could be a ‘virtue-signalling gab fest’. Photograph: Oliver Helbig/Getty Images

Միջոցառումը, որը բնորոշվում է որպես մարդու իրավունքների և ազատությունների շուրջ համախմբման կոչ, քննադատության է ենթարկվել այնպիսի երկրների կողմից, ինչպիսին է Չինաստանը, և նույնիսկ հրավիրվածների մեջ կան քննադատներ։

Ջո Բայդենի՝ հանուն ժողովրդավարության երկօրյա գագաթնաժողովի նախնական մեկնաբանությունների մեծ մասը կարելի է որակել որպես դիվանագետի  «բարեգործական պարահանդես»՝ երկար քննարկումներ հյուրերի ցուցակի և նրանց ժամանելու ընթացակարգերի մասին և շատ քիչ՝ դրա ենթադրյալ վեհ նպատակի մասին:

Աֆղանստանում Արևմուտքի ջախջախիչ անհաջողությունից հետո, գագաթնաժողովը կարելի է որակել որպես պոտենցիալ համախմբման կետ ժողովրդավարության համար,  սակայն այն ոգևորություն չի առաջացրել նույնիսկ նրանց մոտ, ովքեր այնտեղ հրավիրված են եղել:

Եղել են նաև առանձին արձագանքներ։ Հունգարիան՝ ԵՄ միակ պետությունը, որը դուրս է մնացել 110 երկրների հյուրերի ցանկից, պատասխանել է նրանով, որ փորձել է արգելափակել ԵՄ մասնակցությունը վիրտուալ միջոցառմանը: Մերձավոր Արևելքի գերտերություններրից մեկը՝ ԱՄԷ-ն, որը նույնպես դուրս է թողնվել Բայդենի կողմից, համեստորեն մատնանշում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը երկրին ինքնաթիռներ վաճառելու հարցում:

Երբ Բայդենը նախագահական արշավի ժամանակ խոստացավ անցկացնել գագաթնաժողովը, թվում էր, թե նպատակը բաժանարար գիծ տանելն է Դոնալդ Թրամփի ավտորիտար դաշնակիցների ու ԱՄՆ-ի միջև և ԱՄՆ դիրքը վերականգնելն աշխարհում՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանի:

«Ժողովրդավարությունը պատահական չի լինում»,- փետրվարին ասել է Բայդենը։ «Պետք է պաշտպանենք այն, պայքարենք նրա համար, վերահաստատենք այն,  հզորացնենք»։ Գագաթնաժողովը որքան ժողովրդավարությունը պաշտպանելու և խթանելու մասին էր, այնքան էլ նպատակ ուներ գիտակցված պատասխան տալու Ամերիկան «ատողներին» (American declinists):

Զարմանալի չէ, որ գագաթնաժողովի դեմ ամենամեծ հակաքարոզչությունը՝ գաղափարական և սոցիալական ցանցերի տիրույթում, եկել է գագաթնաժողովի բացահայտ թիրախներից՝ Ռուսաստանից և Չինաստանից: Վաշինգտոնում երկու երկրների դեսպանները նույնիսկ համատեղ հոդված են գրել՝ որակելով իրադարձությունը որպես «սառը պատերազմի մտածողության արդյունք»: Ռուսաստանը նաև հրապարակեց 2000 բառից բաղկացած առանձին հայտարարություն՝ մանրամասնելով ամերիկյան ժողովրդավարության ձախողումները, լուսաբանելով լրատվամիջոցների կորպորատիվ մանիպուլյացիաները, արտերկրում ժողովրդավարության ապօրինի կիրառումը և կեղծ մեղադրանքն առ այն, որ 2020-ի ընտրությունները գողացվել են Դոնալդ Թրամփից:

Չինաստանը, զայրացած լինելով, որ Թայվանը հայտնվել է հյուրերի ցուցակում, երկար «սպիտակ թուղթ» է պատրաստել չինական ժողովրդավարության մոդելի առավելությունների մասին, որը կրկնում է արտաքին գործերի նախարար Վան Յիի դրույթը։ Նա 2021 թվականի ապրիլին ունեցած իր ելույթում պնդում էր, որ «ժողովրդավարությունը Coca-Cola-ն չէ, որ ԱՄՆ-ն արտադրի օրիգինալ հյութը, իսկ ամբողջ աշխարհն ունենա այդ մեկ համը: Եթե ​​մոլորակի վրա լինի միայն մեկ մոդել, մեկ քաղաքակրթություն, աշխարհը կկորցնի իր կենսունակությունը և կզրկվի աճից»:

«Սպիտակ թուղթը» բացատրում է. «Ժողովրդավարության ֆիքսված մոդել չկա. այն դրսևորվում է բազմաթիվ ձևերով: «Մեկ անձ, մեկ ձայն» և արևմտյան ընտրական համակարգի հիմքում ընկած կուսակցական մրցակցության սկզբունքները քարոզվում են որպես ժողովրդավարության միակ չափանիշ»։

«Չինաստանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, որը համապատասխանում է մեծ բնակչությամբ հսկայական երկրին: Լինելով բազմամարդ երկիր, որը երկար ժամանակ կրում է թույլ տնտեսական հիմքեր ունենալու հետևանքները, Չինաստանը ձգտում է հավասարակշռության հասնել ժողովրդավարության և զարգացման միջև: Առաջնայինը միշտ մնում է զարգացումը, որին նպաստում է ժողովրդավարությունը, և որն էլ իր հերթին խթանում է ժողովրդավարության զարգացումը։ Չինաստանը երբեք չի զբաղվել ժողովրդավարության մասին դատարկ խոսակցություններով՝ անկախ երկրի զարգացման փուլից»։

Շարունակության մեջ ասվում է․ «Չինաստանում ընդդիմադիր կուսակցություններ չկան։ Սակայն Չինաստանի քաղաքական համակարգը միակուսակցական կառավարման համակարգ չէ: Այն նաև այնպիսին չէ, որտեղ մի քանի կուսակցություններ պայքարում են իշխանության համար և հերթով կառավարում: Դա բազմակուսակցական համագործակցության համակարգ է, որտեղ պետական ​​իշխանությունն իրականացնում է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունը»։

Ինչ-որ պահի «թուղթը» տպավորիչ խառնաշփոթի մեջ է ընկնում, թե ինչպես են ժողովրդավարությունն ու բռնապետությունը Չինաստանում գոյակցում: Այնպիսի հասկացություններ, ինչպիսին են լրատվամիջոցների ազատությունը և դատական ​​անկախությունը, իսպառ բացակայում են «սպիտակ թղթից», չկա նաև որևէ բացատրություն այն մասին, թե ինչպես է չին ազգը երբևէ ընտրել, թե որ կուսակցությունը պետք է միայնակ որոշի, թե ազգային շահերը որոնք են:

Այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը գնացել են նման քայլերի՝ պաշտպանելու իրենց «ժողովրդավարությունները», վկայում է այն մասին, որ գագաթնաժողովը առնվազն կպել է զգայուն կետերի, կամ՝ որ այս միապետությունները, ամերիկյան ժողովրդավարության ներկայիս վիճակից ելնելով, իրենց այնքան համարձակ են զգում, որ կարծում են, թե վստահաբար կարող են հակահարձակում իրականացնել:

Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դենիել Ֆրիդը մտավախություն ունի, որ հավանական է թվարկված պատճառներից երկրորդը․ «Բռնակալները լուրջ են տրամադրված, սա վերացական մի բան չէ։ Բռնակալները պատերազմներ են սկսում. Պուտինը սպառնում է Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմով։ Նա կարծում է, որ իր ժամանակը նորից եկել է, և ժողովրդավարությունը թուլանում է: Մենք այս ֆիլմը նախկինում էլ ենք տեսել, և այն լավ չի ավարտվում։ Նորից 1930-ականներն են»։ Չկա ավելի հրատապ խնդիր, քան ժողովրդավարությունների վերահաստատումը։

Բայց պահի «վեհությունը» չի խանգարել, որ գագաթնաժողովը հարձակման ենթարկվի Արևմուտքում՝ և՛ աջից, և՛ ձախից: Հանրապետական ​​կողմնորոշում ունեցող ​​դոկտոր- պրոֆեսոր Քոլին Դյուքը, ելույթ ունենալով «Heritage Foundation»-ում, կանխատեսում է, որ գագաթնաժողովը կլինի «առաքինություն ցույց տալու փառատոն»: Նա նաև համարում է, որ միջոցառումը կընդգծի այն փաստը, որ մարդու իրավունքները, չնայած Բայդենի հռետորաբանությանը, նրա արտաքին քաղաքականության կենտրոնում չեն: Նա մատնանշում է այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄԷ-ն և Եգիպտոսը, որոնց հետ Բայդենը իր կառավարման ընթացքում գործարքներ է կնքել: «Սա (փառատոնը՝ խմբ․) քարոզչական դիրքորոշում է, և ոչ թե քաղաքական»։

Դանիել Լարիսոնը՝ «Left in Responsible Statecraft»-ից, գրում է, որ նույն դիրքորոշումն ունի: ««Վատ տղաների» այսօրվա «հաղթանակների» քանակի բացատրության առնվազն մի մասն այն է, որ Վաշինգտոնը նրանցից ոմանց «քարտ բլանշ» է տվել՝ իրենց քննադատներին բանտարկելու և սպանելու, այլ երկրներ ապակայունացնելու և չմտածված զինված միջամտություններում ռազմական հանցագործություններ կատարելու համար»։

Այսպիսով, որպեսզի Բայդենի դեմոկրատիայի գագաթնաժողովը հաղթահարի թերահավատության «պատնեշը» և չընկալվի որպես ՀԿ-ների հերթական Zoom հանդիպում, դրան անհրաժեշտ են որոշակի արդյունքներ կամ առնվազն աշխատանքների պլանավորում, որոնք հնարավոր կլինի իրականացնել հաջորդ տարվա ընթացքում:

Գագաթնաժողովի կազմակերպիչները խոստացել են, որ այն կենտրոնանալու է երեք հիմնասյուների վրա՝ «հակառակվել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ և խթանել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը»: Տեխնոլոգիաների խնդիրը կանցնի երեքի միջով էլ։

Արտաքնապես, կոռուպցիայի ընդգրկումը որպես գագաթնաժողովի թեմա տարօրինակ է, բայց, ըստ «Ատլանտյան խորհրդից» Բեն Ջուդայի, այն արտացոլում է այն դիրքորոշումը, թե կոռուպցիան կապված է ոչ թե առանձին վատ դերակատարների, այլ վատ համակարգերի հետ, որոնք օգտագործում են ավտորիտարները:

Այլ հայտարարություններ ևս եղել են: Բայդենը հաստատել է, որ մտադիր է ​​բոյկոտել Օլիմպիական խաղերը։ ԱՄՆ-ն մեծ գումար կտրամադրի վերջերս բացված «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին»: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պատժամիջոցների նոր փուլի մասին հայտարարություն է սպասվում: Սկսել են ի հայտ գալ քաղաքացիական հասարակության տարբեր դաշինքներ՝ տեխնոլոգիաների, կոռուպցիայի և մարդու իրավունքների ուղղվածությամբ։

Այն փաստը, որ քարոզարշավի մասնակիցներ Բելառուսից կամ ակտիվիստ Նաթան Լոուն Հոնկոնգից կխոսեն՝ մի շարք ինքնակազմակերպվող երկրորդական միջոցառումների ֆոնին, ցույց է տալիս, որ կազմակերպիչները գիտակցում են, որ սա չի կարող լինել Ամերիկային պատկանող կամ նույնիսկ բացառապես կառավարությանը պատկանող միջոցառում:

Ջուդան նշում է, որ տպավորված է վարչակազմի նոր հրապարակված հակակոռուպցիոն ռազմավարության որակից՝ խնդիրների վերաբերյալ մտահոգիչ լռությունից հետո։ «Կարծես թե նրանք կգնան գագաթնաժողովին մի քանի իսկապես հիմնավոր գաղափարներով, մի բան, որ նրանք չունեին G7-ից կամ Cop26-ից առաջ»:


Հեղինակ՝ Փաթրիք Ուինթոր

Theguardian.com

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում դեկտեմբեր 13-19

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

December 2021

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

December 2021

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Թբիլիսի   Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված...

Կարդալ ավելին
Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

December 2021

Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Վանաձոր 2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան...

Կարդալ ավելին
Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

December 2021

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.