Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Այլեւս երբե՛ք» կազմակերպության    պայքարը ռասիզմի դեմ ֆուտբոլային  ստադիոններում

marut
July 2015

 


Յացեկ ՊՈՒՐՍԿԻ


Ռաֆալ ՊԱՆԿՈՎՍԿԻ

“NEVER AGAIN”  կազմակերպություն

Վարշավա

Ֆուտբոլն ամենամեծ ժողովրդականություն վայելող մարզաձեւերից է: Սակայն այն բախվում է երկրպագուական մշակույթին առնչվող մի շարք լուրջ խնդիրների: Մերձֆուտբոլային խնդիրները մեծամասամբ անտեսվում են թե՛ իշխանությունների եւ թե՛ հանրության կողմից:

«Այլեւս երբե՛ք» կազմակերպությունը փորձում է լույս սփռել յուրօրինակ երեւույթ դարձած լեհական եւ արեւելաեվրոպական երկրպագուական մշակույթի վրա, որը, մասնավորապես, դրսեւորվում է ռասիզմի եւ այլատյացության տեսքով:

Այլատյաց միջավայր

Ֆուտբոլային մարզադաշտերը Լեհաստանում եւ ողջ Արեւելյան Եվրոպայում վաղուց վարակված են այլատյաց ենթամշակույթով: Ռասիստական կարգախոսները եւ ծայրահեղ աջակողմյան ու նեոֆաշիստական բովանդակությամբ ցուցապաստառները ֆուտբոլային խաղերի ժամանակ սովորական երեւույթ են դարձել: Այդ գաղափարների հետեւորդները ներթափանցել են նաեւ ֆուտբոլային «ֆան» խմբեր: Պատմականորեն այնպես է ստացվել, որ ֆուտբոլային ոլորտը կարգավորող կազմակերպությունները հիշյալ խնդրին Լեհաստանում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել: Պաշտոնյաների եւ «ֆան» խմբերի կողմից ռասիզմի անտեսումը վերածվել է լուրջ խնդրի, հետեւաբար՝ բազմազանության փաստը ճանաչելու եւ հասարակության կողմից այն ընդունելու կարեւորությունը ձեռք է բերել առանձնահատուկ արդիականություն:

«Այլեւս երբեք» կազմակերպությունը

1996թ. ձեւավորված «Այլեւս երբե՛ք» կազմակերպությունն ստեղծման օրվանից զբաղվել է ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարով: Կազմակերպության հիմնական նպատակն է` նպաստել Լեհաստանում եւ ավելի լայն համապատկերում`  Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական հասարակության զարգացմանը: Կազմակերպությունը, մասնավորապես, կենտրոնացել է երիտասարդության շրջանում ռասայական եւ էթնիկական նախապաշարմունքների հաղթահարմանն ուղղված կրթական նախագծերի մշակման վրա: Հիշյալ խնդրին զուգահեռ` կազմակերպությունը սկսել է իրականացնել մի շարք կարեւոր ծրագրեր, ինչպես նաեւ ռասիզմի դեմ պայքարի մշտադիտարկում: Այդ ծրագրերից են, օրինակ, ռասայական եւ էթնիկական պատկանելության հիման վրա ատելությունն ու հանցավորությունը մշտադիտարկող «Երաժշտությունն ընդդեմ ռասիզմի» եւ «Շագանակագույն գիրք» արշավները: Համացանցում պայքարն առաջ տանելու համար ծավալվել է «Ջնջի՛ր ռասիզմը» առցանց արշավը: «Այլեւս երբե՛ք» կազմակերպությունը համագործակցում է տարբեր գործընկերների հետ՝ Լեհաստանի եւ Եվրոպայի բնակիչներին իրենց ուղերձը հասցնելու համար: Ամենալայն եւ տեսանելի արշավը՝ մարզադաշտերում ռասիզմի դեմ պայքարն է:

«Դուրս մղենք ռասիզմը ստադիոններից»

«Դուրս մղենք ռասիզմը ստադիոններից» արշավը միակն է Արեւելյան Եվրոպայում: Այն միտված է ֆուտբոլասերների շրջանում հակառասայական տրամադրությունների հաղթահարմանը: Կազմակերպությունը ոգեշնչված է Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Ավստրիայում համանման արշավների ունեցած հաջողությամբ: Մենք հրատարակում ենք ֆուտբոլասերների համար նախատեսված հակառասայական «Ստադիոն» պարբերականը եւ «Այլեւս երբե՛ք» կազմակերպության ամսագրում վարում առանձին սյունակ: 2002թ. ապրիլին Աշխարհի առաջնությանը նախապատրաստական շրջանում «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» ֆեդերացիայի ցանցի հետ համագործակցելիս մենք հրատարակել  ենք «Դուրս մղենք ռասիզմը ստադիոններից» սկավառակը եւ լեհական հավաքականի առաջին սեւամորթ խաղացող եւ մեր կազմակերպության ջատագով Էմանուել Օլիսադեբեի դիմանկարով մեծ ցուցապաստառներ: Որպես արշավի մաս մենք  Պժիստանեկում՝ Եվրոպայում բացօթյա ամենամեծ երաժշտական միջոցառման՝ «Վուդստոկ» փառատոնի ժամանակ կազմակերպել ենք մի քանի սիրողական ֆուտբոլային մրցախաղեր: Բացի դրանից, «Այլեւս երբե՛ք» կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում տեղի ֆուտբոլասերների հակառասիստական խմբերին՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գրքույկներ, պաստառներ, բաներներ եւ այլն:

Բազմաթիվ իսկական ֆուտբոլային երկրպագուներ արդեն ստադիոններ չեն այցելում՝  դրանցում տիրող այլատյաց եւ անհանդուրժողական մթնոլորտին չթաթախվելու համար: Դա վերաբերվում է ոչ միայն փոքրամասնություններին եւ կանանց, այլեւ բազում այլ ֆուտբոլասերների, որոնց համար անընդունելի է ստադիոններում տիրող վիճակը: Իսկ ստադիոններ դեռեւս այցելող ոչ բոլոր ֆուտբոլասերներին է դուր գալիս այնտեղ մոլեգնող այլատյաց ենթամշակույթը: Մինչեւ վերջերս այդ ֆուտբոլասերներն միմյանցից մեկուսացված էին զգում:

Հենց այս մարդիկ են արձագանքել՝ հակառասիստական քարոզարշավում իրենց մասնակցության թվի աճով, իսկ երբեմն էլ  դարձել են ցանցի կամավոր թղթակիցներ: Նիգերիայում ծնված եւ լեհական ազգային թիմի լավագույն խաղացող դարձած Էմանուել Օլիսադեբեի վայելած արտասովոր ժողովրդականությունը նոր խթան է հաղորդել սպորտում հակառասիստական արշավի ծավալմանը: Էմանուելը հետեւողականորեն սատարում է «Այլեւս երբե՛ք» կազմակերպության գործունեությանը՝ մարզադաշտերում ռասիզմի խնդիրը լուսաբանելու վերջինիս փորձերում:

ՈՒԵՖԱ «Հարգիր բազմազանությունն» արշավը «Եվրո 2012»-ի ժամանակ

Դեռեւս 2012թ. Եվրոպայի առաջնությունից առաջ Եվրոպայում ռասիզմի դեմ ֆեդերացիայի «Այլեւս երբե՛ք» ցանցը 2009թ. հիմնադրել է Մշտադիտարկման արեւելաեվրոպական կենտրոն, որը զբաղվել է տարածաշրջանում ռասիզմի եւ այլատյացության դեպքերի արձանագրմամբ: 2012թ.՝ Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ այս ցանցն իրականացրել է «Հարգիր բազմազանությունը. ֆուտբոլը միավորում է» անվամբ սոցիալական պատասխանատվության ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում «Այլեւես երբե՛ք» կազմակերպությունն առաջնային դեր է ստանձնել մի շարք միջոցառումների իրականացման ընթացքում:

  • Այս ոլորտում հակառասիստական կրթության առանձնահատկությունների գիտակցման մակարդակի բարձրացմանն ու մանկավարժական մոտեցումների աջակցմանը միտված կրթական ծրագրի ստեղծում: Ոստիկանության համար համանման սեմինարների կազմակերպում՝ աշխատակիցների կողմից այլատյացության հողի վրա կատարվող հանցագործությունների էությունն ըմբռնելու եւ դրանց կատարմանը հակված ծայրահեղականներին հայտնաբերելու համար:

2012թ. Եվրոպայի առաջնության ժամանակ ծայրահեղ աջակողմյան ակտիվության եւ խտրական այլատյաց վարքագծի հնարավոր աճի շուրջ առկա մտահոգությունները փարատելու համար մեկնարկել է «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» ֆեդերացիայի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված մշտադիտարկումը:

  • «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» ֆեդերացիայի առնվազն երկու անկախ դիտորդներ հետեւել են առաջնության 31 խաղերի: Նրանք յուրաքանչյուր խաղի ընթացքում զեկուցում էին ծայրահեղ աջակողմյան ակտիվության, ինչպես նաեւ խաղի ժամանակ տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպի մասին: «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» ֆեդերացիան կազմել է «Եվրոպական ֆուտբոլում վիրավորական եւ խտրական գործողությունների հատկանիշների մշտադիտարկման ձեռնարկը», որը բաժանվել է ֆեդերացիայի բոլոր դիտորդներին եւ ՈՒԵՖԱ-ի՝ անվտանգության համար պատասխանատու ներկայացուցիչներին: Արդյունքում, 2012թ. Եվրոպայի առաջնության ժամանակ ՈՒԵՖԱ-ն «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» ֆեդերացիայի կողմից ստացել է 13 միջադեպի մասին զեկուցագիր. 5 միջադեպեր վերաբերվում էին ռասիզմի եւ հոմոֆոբիայի դրսեւորումներին, իսկ 8-ը՝ ռասիստական կամ խիստ աջակողմյան բովանդակությամբ պաստառների ցուցադրմանը: Ֆեդերացիայի ներկայացրած վկայությունների հիման վրա ՈՒԵՖԱ-ն 7 միջադեպերի կապակցությամբ կիրառել է պատժամիջոցներ:
  • Ներառական (ինկլյուզիվ) գոտիների ստեղծում՝ ողջ Լեհաստանում եւ Ուկրաինայում դրական եւ բարենպաստ միջավայրի ձեւավորումը խթանելու համար: «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» ֆեդերացիան եւ «Այլեւս երբե՛ք» կազմակերպությունը ստեղծել են մի քանի ներառական գոտիներ՝ բոլոր ցանկացողների համար որոշակի բաց տարածություններ: Սկզբնապես նպատակ կար ներառական գոտիների վերածել շուրջ 200 շենք, սակայն 2012թ. առաջնության ավարտին որպես ներառական գոտի ծառայած օբեկտների թիվը կազմել է 2462: Դրանց թվում՝ խանութներ, ճաշարաններ, դպրոցներ, մարզական կենտրոններ եւ կառավարական շենքեր: Բոլոր գոտիներն ապահովված էին օժանդակ տեղեկատվությամբ՝ «Հարգիր բազմազանությունը», «Ֆուտբոլը միացնում է» պաստառներով եւ տարբերանշաններով՝ որպես նախաձեռնության մասնակից լինելու վկայություն:

Գործողություններ Եվրո-2012-ից հետո

Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները նպաստել են ֆուտբոլի տեսանկյունից հասարակության մեջ հանդուրժողականության դրական մթնոլորտի ձեւավորմանը 2012թ. առաջնության ժամանակ: Ստադիոններում իրավիճակը բարելավվել է, թեեւ այն հետագա շարունակական զարգացում է պահանջում, որովհետեւ ռասիստական եւ հակասեմական կարգախոսները եւ անգամ մարդկանց առեւանգումները շարունակում են մնալ ստադիոններում տիրող մթնոլորտի առօրյա բաղկացուցիչը: Այսպիսով, 2013-2014թթ. սույն նախագիծը շարունակելու անհրաժեշտությունը կասկած չէր հարուցում: Ինչպես եւ այսօր: Նախագծի գլխավոր նպատակը լեհական եւ արեւելաեվրոպական ֆուտբոլից՝  նրա բոլոր մակարդակներից եւ լիգաներից ռասիզմը եւ անհանդուրժողականությունն արմատախիլ անելն է: Մեր ջանքերը միտված են բազմազանության ընդունմանը եւ ստադիոններում ռասիզմի ու հակասեմականության դեմ պայքարին: 2012թ. Եվրոպայի առաջնությունն ապացուցել է, որ ֆուտբոլային ռասիզմից զուրկ մթնոլորտը հնարավոր է: 2013 թվականից սկսված նոր «ժամանակաշրջանում» տվյալ նախագիծը նպատակ ունի արձանագրել ֆուտբոլում այլատյացության եւ ռասիզմի փաստերը եւ մարզաշխարհում խթանել դրական արժեքների տարածումը:

Հակազդեցություն

Ստադիոններում տարած աշխատանքը «Այլեւս երբեք» կամակերպությանն առաջին պլան է մղել: Ծայրահեղ աջերի կողմից ուժի կիրառման սպառնալիքներ են հնչել թե՛ կազմակերպության եւ թե՛ «Դուրս մղենք ռասիզմը ստադիոններից» ծրագրի հասցեին: Վերջին երկու տարիների ընթացքում սպառնալիքներն անընդհատ շատանում են՝ հաշվի առնելով կազմակերպության ակտիվ գործունեությունը, այդ թվում ԶԼՄ-ներում եւ Եվրո-2012-ի շրջանակներում: Սպառնալիքները տարբեր են՝  ֆիզիկական հաշվեհարդարից սկսած մինչեւ ֆուտբոլային խաղերի ժամանակ հնչող հայհոյանքները: Սպառնալիքներով են ուղեկցվել նաեւ կազմակերպության իրականացրած քարոզչական արշավները եւ ռասիզմի մասին իրազեկման միջոցառումները:  Կազմակերպության եւ նրա անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել նաեւ ծայրահեղ աջակողմյան ֆան-պարբերականների եւ սոցիալական ցանցերի էջերին: Թեեւ այս ամենին հեշտ չէ դիմակայելը, այնուամենայնիվ՝  կազմակերպությունն ու նրա անդամները բոլորովին էլ ահաբեկված չեն: Սպառնալիքներն, ընդհակառակը, դիտվում են որպես փոփոխությունների դրական ընթացքի վկայություն: Դրանք համոզում են կազմակերպությանը, որ իր անդամների գործունեությունը նկատելի է եւ այն կարող է փոփոխությունների հանգեցնել:

 

Թեգեր ԼեհաստանխտրականությունռասիզմսպորտՕլիսադեբեֆուտբոլ

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.